Քարխոտ

Քարխոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ցեղ Քարխոտ (Symphytum)
L., 1753

Քարխոտ (լատին․՝ Symphytum), զոտուկ, թորթ, ափնիք, հայվազ, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • կովկասյան քարխոտ (Symphytum caucasicum),
  • կոշտ քարխոտ (Symphytum asperum)
  • հայաստանյան քարխոտ (Symphytum hajastanum

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է անտառներում, գետերի, լճերի, առվակների ափերին, խոնավ վայրերում, մարգագետիններում և այլն։

Պտուղն ընկուզիկ է։ Հայաստանյան քարխոտը բնաշխարհիկ է. հանդիպում է Գեղարքունիքի (Մարտունի) և Կոտայքի (Ազատ գետի ավազան) մարզերում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է՝ ծածկված փափուկ կամ կոշտ մազմզուկներով, բարձրությունը՝ 40-200 սմ։ Տերևները հերթադիր են, սրտաձև-կլորավուն, ձվաձև կամ երկարավուն։ Ծաղկաբույլը ոլորք է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզիկ է։

Քիմիական կազմ

Պարունակում է՝

Տեսակներ

Հայտնի է մոտ 7 տեսակ[2]

  • Symphytum abchasicum Trautv.
  • Symphytum asperum Lepech. [syn. Symphytum asperrimum Sims]
  • Symphytum besseri Zaver.
  • Symphytum caucasicum M.Bieb.
  • Symphytum officinale L. [syn. Symphytum peregrinum Ledeb.]
  • Symphytum popovii Dobrocz.
  • Symphytum ×uplandicum Nyman = [Symphytum officinale × Symphytum asperum][3]
  • Symphytum cordatum Willd.
  • Symphytum grandiflorum DC.
  • Symphytum ibericum Steven ex M.Bieb.
  • Symphytum orientale L.
  • Symphytum tauricum Willd.
  • Symphytum tuberosum L.
Բուսաբանական նկարազարդումներ։ Symphytum caucasicum, Symphytum officinale, Symphytum orientale

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխոտ» հոդվածին։