Քեթրին Լանգֆորդ
Քեթրին Լանգֆորդ անգլ.՝ Katherine Langford | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա[1] |
Կրթություն | Perth Modern School? և Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, կինոդերասանուհի և լողորդ |
Ընտրանի | 13 Պատճառ Ինչու[2] և Սիրով, Սայմոն |
Քեթրին Լանգֆորդ (անգլ.՝ Katherine Langford, ապրիլի 29, 1996, Պերթ, Ավստրալիա[1]), ավստրալիացի դերասան և նախկին լողորդ։ Հանրությանը հայտնի է 2017 թվականին Netflix-ի «13 պատճառ՝ ինչու» հեղինակային հեռուստասերիալում Հանա Բեյքերի դերը կատարելու համար[3]։
Վաղ տարիներ
Քեթրին Լանգֆորդը ծնվել է Ավստրալիայի Պերթ քաղաքում[4]։ 2005 թվականին սկսել է հաճախել վոկալային դասընթացների, որտեղ ստացել է ջազային, դասական և ժամանակակից դասական երաժշտական ուսուցում[5]։ Հաճախել է Պերթի ժամանակակից դպրոցը, որը շնորհք ունեցող երեխաների համար է, որտեղ էլ որակավորվել է որպես լողորդ[6][7]։ Իր դպրոցական տարիների սկզբում, երաժշտական թատրոնից բացի, Լանգֆորդը հետաքրքրված էր քաղաքականությամբ և բժշկությամբ։ Սակայն, 2012 թվականին՝ 16 տարեկան հասակում, Լեդի Գագայի Born This Way Ball շրջագայության համերգին հաճախելը ոգեշնչեց նրան դաշնամուր նվագել սովորել և լքել իր լողի թիմը[8]։ Դպրոցի վերջին տարում Լանգֆորդը դադարեց լողալը և իր ուշադրության կենտրոն հրավիրեց երաժշտությունը և ներկայացումը[9][10]։ Ավարտել է ուսումը 2014 թվականին՝ «Գլխավոր Ակադեմիայում» երաժշտական թատրոնի դիպլոմ սկանալուց առաջ[7][8][9]։
Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա Պերթում մի գործակալի հետ կնքել է պայմանագիր և սկսել ընդգրկվել դերասանական դասերի և սեմինարների մեջ[8]։ 2014 թվականից մինչև 2015 թվականը սովորել է «Գլխավոր Ակադեմիայի» պարային և թատերական արվեստի բաժնում՝ մասնագիտանալով երաժշտական թատրոնում։ Ակադեմիայի կազմակերպած «Godspel» ներկայացմանը հանդես է եկել Մորգանի կերպարով։ Ապա, 2015 թվականին, նա դարձավ մեկը այն հինգ ընտրվածներից, ովքեր մասնակցեցին Ազգային դրամատիկական արվեստի ինստիտուտի առաջադեմ դերասանական նախապատրաստումներին[9][11]։ Նույն թվին նա ուսանեց Նիկոլսոնի ակադեմիայում[9]։ Այս ժամանակահատվածում նա Կուրնլինի արվեստների կենտրոնում կերտեց Պերոնի դերը Էվիտա մյուզիկլում։ 2015 թվականի վերջին նրան առաջարկեցին ուսուցանում Արևմտյան Ավստրալիայի կատարողական արվեստի ակադեմիայում։ Լանգֆորդը պլանավորել էր սկսել ուսումը 2016 թվականին[7][11], սակայն նա այն երբեք չսկսեց և փոխարենը սկսեց զբաղվել մասնագիտական դերերով[7]։
Գործունեություն
2015 թվականին սկսեց խաղալ փոքր ֆիլմերում, ինչպիսիք էին, օրինակ՝ «Թյուրընկալվածը», «Թերի քառորդ» և «Դուստրեր»[9][11]։ Լանգֆորդը կերտել է Սկարլետի՝ «Դուստրեր» ֆիլմի գլխավոր դերը, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնում[11][12]։ 2016 թվականին նա մասնակցեց Վիլյամ Շեքսպիրի վաղ տարիների մասին վավերագրական «Վիլ» հեռուստասերիալի քասթինգին։ Նա չստացավ դերը, որը փոխարենը տրվեց Օլիվիա Դեջոնգին[7]։
Լանգֆորդը մասնակցեց 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի քասթինգին Սկայպի միջոցով, որից հետո նա ուներ տասը օր ժամանակ ստանալու ամերիկյան վիզա, քանի որ նա նախկինում չէր աշխատել ԱՄՆ–ում[13]։ Հեռուստասերիալում գլխավոր դերի՝ ամերիկացի ավագ դպրոցի աշակերտուհի Հանա Բեյքերի դերի կերտման համար ստացել է շատ դրական քննադատություններ[14]։ Դերը կերտելու համար Լանգֆորդը կատարել է ուսումնասիրություններ, զրուցել «It's On Us» կազմակերպության ներկայացուցչի հետ՝ սեռական բռնությունների մասին, ինչպես նաև զրուցել դեռահասության բնագավառում մասնագիտացված հոգեբույժի հետ[15]։
2016 թվականին նա կնքեց պայմանագիր «Վիլյամ Մորիս Էնդեավոր» գործակալության հետ[16]։
Լանգֆորդը խաղալու է 2018 թվականի գալիք «Սիմոնը ընդդեմ Հոմո սափիենս ագենդայի» ֆիլմում, որպես Լիան[17][18]։
Ֆիլմագրություն
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2016 | Դուստրեր | Սկարլետ | Կարճամետրաժ ֆիլմ |
2016 | Թերի քառորդ | Ռուբի | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Թյուրընկալվածը | Վեսնա | |
2018 | Սիմոնը ընդդեմ Հոմո սափիենս ագենդայի | Լիան Բուրկ | Արտադրական գործընթաց |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2017 | 13 պատճառ՝ ինչու | Հանա Բեյքեր | Գլխավոր դեր․ 13 սերիա |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.scmp.com/magazines/style/celebrity/article/3096156/katherine-langford-netflix-darling-13-reasons-why-back
- ↑ https://www.teenvogue.com/story/13-reasons-why-katherine-langford-different-hannah-season-2
- ↑ King, Brittany (2017 թ․ մարտի 31). «13 Reasons Why Star Katherine Langford Talks Teen Depression: 'It's Not a Beautiful Tragedy, It's Hell'». People. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Fuller, Bonnie. "Katherine Langford". Hollywood Life. Retrieved 23 April 2017.
- ↑ «Katherine Langford» (PDF). RGM Artists Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Stone, Russell (2017 թ․ ապրիլի 16). «who's that girl: meet katherine langford». i-D Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Christmass, Pop (2017 թ․ հունվարի 15). «Katherine Langford - A young star seriously on the rise». The Sunday Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Highfill, Samantha (2017 թ․ ապրիլի 3). «'13 Reasons Why': Get to Know Series Star Katherine Langford». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Katherine Langford» (PDF). RGM Artists Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «UPCOMING EVENTS». Perth Modern School. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Katherine Langford - Scarlett». Nexus Production Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «YA adaptation '13 Reasons Why' casts Dylan Minnette, Katherine Langford». AFP. 2016 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Keaney, Quinn. «How Netflix's 13 Reasons Why Is the Most Important YA Adaptation Yet». PopSugar Celebrity UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Montgomery, Daniel (2017 թ․ ապրիլի 10). «Emmy spotlight: Newcomer Katherine Langford ('13 Reasons Why') is a revelation as a suicidal teen». Goldderby. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Highfill, Samantha (2017 թ․ ապրիլի 4). «'13 Reasons Why' Star Katherine Langford Opens Up About 'Tough' Scenes». Entertainment Weekly.
- ↑ «WME Signs 'Thirteen Reasons Why' Star Katherine Langford (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ McNary, Dave (2017 թ․ մարտի 9). «'Veep' Star Tony Hale Joins Jennifer Garner in 'Simon vs. the Homo Sapiens Agenda' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Hipes, Patrick (2017 թ․ հունվարի 12). «Katherine Langford Lands Female Lead In 'Simon Vs The Homo Sapiens Agenda'». Deadline. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Լանգֆորդ» հոդվածին։ |
|