Քեմերոն Ռասել
Քեմերոն Ռասել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Columbia University School of General Studies? և Commonwealth School? |
Մասնագիտություն | Սուպերմոդել և գրող |
Ծնողներ | մայր՝ Robin Chase? |
![]() |
Քեմերոն Ռասել (հունիսի 14, 1987, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի մոդել։
Վաղ կյանք և կրթություն
Քեմերոն Ռասելը ծնվել է Բոսթոնում և մեծացել է Քեմբրիջում[1]։ Նրա մայրը՝ Ռոբին Չեյզը, Zipcar-ի հիմնադիրն է։ Մոդելի հայրը ճարտարագետ և CEO է GoLoco-ում, որը սոցիալական ցանցերի և քարփուլինգի ընկերություն է[2]։
Վաղ տարիքում Ռասելը հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ[3], և իր ընկերները, որոնք զբաղվում էին Քլինթոնի նախընտրական քարոզարշավի կազմակերպման գործերով, 1998 թվականի հունիսի 5-ին (երբ նա 10 տարեկան էր) հանդիպում էին կազմակերպել Բիլ Քլինթոնի հետ, որից հետո նա ելույթ էր ունեցել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանում[4]։ Քլինթոնի խորհուրդ էր տվել Քեմերոնին ավարտել դպրոցը, ինչքան կարող է շատ մարդկանց հետ ծանոթանալ և հասկանալ իր երազանքներն ու ցանկությունները։ Քեմերոն Ռասելը ավարտել է Commonwealth դպրոցը 2005 թվականին[5]։
Նա արագորեն ընդունվել է Ուելսլի քոլեջը Ուելսլիում, Մասաչուսեթս։ Այդ քոլեջում է սովորել նաև իր մայրը։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Կոլումբիայի համալսարան։ Մասնագիտացել է տնտեսագիտության և քաղաքագիտության մեջ[6]։ Ռասելը ավարտել է Կոլումբիայի համալսարանը 2013 թվականին[7]։
Մոդելային կարիերա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Michael_Kors_Spring-Summer_2014_19.jpg/220px-Michael_Kors_Spring-Summer_2014_19.jpg)
Ռասելի մայրը մի ընկեր ուներ, որը աշխատում էր Ford Models գործակալությունում, և Ռասելը որոշեց պայմանագիր կնքել գործակալության հետ 2003 թվականին։ Ավելի ուշ՝ 2006 թվականին, նա տեղափոխվեց DNA Model Management, ինչից հետո՝ Women Management 2008 թվականին, և հետո տեղափոխվեց Elite Model Management 2011 թվականին[8][9]։
Իր մոդելային կարիերան սկսելու առաջին իսկ օրվանից՝ Ռասելն աշխատել է բազմաթիվ հաջողակ լուսանկարիչների հետ, որոնց թվում են Սթիվեն Մեյսելը, Քրեյգ ՄաքԴինը, և Նիք Նայթը։ Աշխատել է նաև մի շարք հանրահայտ ամսագրերից հետ, այդ թվում՝ ամերիկյան, ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական և ճապոնական Vogue ամսագրերը, W, Self Service և Numéro ամսագրերը[8]։ Նա նկարահանվել է այնպիսի ընկերությունների գովազդային հոլովակներում, ինչպիսիք են Էն Թեյլորը, Բենետոնը, Լուի Վիտոնը, Ռալֆ Լորենը, Քելվին Քլայնը, Արմանին, Օսկար դե լա Ռենտան և Իվ Սեն Լորենը[8]
2012 թվականի հոկտեմբերին Ռասելը ԹԵԴ կոնֆերանսում հանդես է եկել « Տեսքը ամեն ինչ չէ։ Հավատե՛ք ինձ, ես մոդել եմ» ("Looks aren't Everything. Believe me, I'm a Model") ներկայացմամբ, որը ԹԵԴ-ի բոլոր ժամանակների ամենահայտնի 20 ներկայացումներից մեկն է[10]։ Այնտեղ նա իրեն բնութագրում է որպես "գենետիկական վիճականություն" շահած մարդ[11]։ The Huffington Post-ի կողմից այդ ներկայացումը բնութագրվել է որպես ԹԵԴ-ի տեսահոլովակ, որը "թարմացնող անկեղծ է"[12]:
Ծանոթագրություններ
- ↑ https://www.youtube.com/watch?v=W1bb73hy4cA&feature=player_embedded [around the 6:35 mark]
- ↑ Mulkerrins, Jane (2013 թ․ հոկտեմբերի 14). «Fashion shoots». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Russell, Cameron (2013 թ․ փետրվարի 18). «@MrTruthMan ha! I really did :) My favorite book in 4th or 5th grade was neustadt's presidential power». Twitter.
- ↑ Russell, Cameron (2013 թ․ փետրվարի 18). «@MrTruthMan told enuf ppl I wanted to be president, eventually met & told an old Clinton staffer who took me backstage when he spoke at MIT». Twitter.
- ↑ Shanahan, Mark (2011 թ․ նոյեմբերի 11). «Cameron hits the catwalk». The Boston Globe.
- ↑ Model's Frank Talk Goes Viral (video). CNN. 2013. Event occurs at 3:39. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ http://www.cnn.com/2013/02/17/opinion/russell-model-genetic-lottery/
- ↑ 8,0 8,1 8,2 «Cameron Russell». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Now Representing». Elite Model Management. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ https://www.ted.com/playlists/171/the_most_popular_talks_of_all
- ↑ «Looks Aren't Everything. Believe Me, I'm a Model». Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Krupnick, Ellie (2012 թ․ դեկտեմբերի 11). «Cameron Russell's Ted Talk Includes Advice: Don't Be A Model, It's Not A Career Path». Huffington Post. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.