«Քեմփ Ռոք», (անգլ.՝ Camp Rock), ամերիկյան հումորային, երիտասարդական ֆիլմ։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2008 թվականի հունիսի 20-ին Դիսնեյ ալիքով[2]։
Սյուժե
Միտչի Թորեսը երազում է գնալ Ռոք ճամբար, որտեղ հանգստանում են հարուստ ծնողների երեխաները։ Նրա ծնողները չեն կարող իրենց նման բան թույլ տալ։ Վերջապես Միտչիի մայրը գտնում է աղջկան օգնելու հնարավոր միջոցը։ Նա ինքը այնտեղ աշխատանքի է ընդունվում որպես խոհարարուհի և Միտչիին վերցնում իր հետ։ Գնալով ճամբար, Միտչին հանդիպում է իր նոր ընկերուհի Կետլինի հետ և ճամբարի «փերի» Թեսսին։ Չցանկանալով բոլորի կողմից անտեսված լինել՝ Միտչին Թեսսին ասում է, որ իր մայրը հարուստ բիզնեսմեն է, և աղջիկները ընդունում են իրեն իրենց շրջապատում։ Բայց հիմա Միտչին ստիպված է թաքցնել, որ իր մայրը ճամբարում խոհարարուհի է։