Քեյթ Փիրսոն
Քեյթ Փիրսոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Kate Pierson |
Ի ծնե անուն | անգլ.՝ Catherine Elizabeth Pierson |
Նաև հայտնի է որպես | Kate Pierson |
Ծնվել է | ապրիլի 27, 1948[1][2] (76 տարեկան) Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք և նոր ալիք[3] |
Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար, դերասանուհի, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Գործիքներ | կիթառ, երգեհոն և վոկալ[3] |
Կրթություն | Բոստոնի համալսարան և Ուիթոն քոլեջ |
Անդամակցություն | The B-52's? |
Կայք | katepierson.com |
![]() |
Քեթրին Էլիզաբեթ Փիրսոն (անգլ.՝ Catherine Elizabeth Pierson, ապրիլի 27, 1948[1][2], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)[4], ամերիկացի երգչուհի, քնարերգու բանաստեղծուհի, B-52 երաժշտախմբի հիմնադիր անդամներից ու երգչուհիներից մեկը։ Երգելուց զատ՝ բազմաթիվ երաժշտական գործիքներ է նվագում, այդ թվում՝ կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ։ B-52 երաժշտախմբում իր ելույթների ժամանակ ընկերակցել է Սինդի Վիլսոնին, Ֆրեդ Շնայդերին, Ռիկի Վիլսոնին, Քիթ Սթրիքլենդին։
2015 թվականի փետրվարին Փիրսոնը թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Կիթառներ և միկրոֆոններ» (Guitars and Microphones) վերնագրով, որտեղ ընդգրկված ստեղծագործությունների մի մասի հեղինակը կամ համահեղինակը Սիա Ֆուրլերն է[5]։ Որոշ ժամանակ անց թողարկել է «Ավելի լավ է՝ չխայթել մեղվին» (Better Not Sting the Bee), իսկ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ «Վեներա» («Venus») սինգլը։
Կենսագրություն
Փիրսոնը ծնվել է ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Վիհոքեն բնակավայրում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել այդ նույն նահանգի Ռութերֆորդ քաղաքում[6][7][8]։
1981-ից մինչև 1996 թվականը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի նկարիչ Թիմ Ռոլինսի հետ[9]։
Փիրսոնը կալիֆոռնիական Լանդերսում գտնվող «Քեյթի ծույլ անապատ»-ի (Kate's Lazy Desert in Landers, California) և Նյու Յորք նահանգի Մաունթ Թրեմփերում գտնվող «Քեյթի ծույլ մագագետնի» (Kate's Lazy Meadow in Mount Tremper, New York) սեփականատերն է[10]։ Այդ երկու ագարակներում նա բիզնեսը վարում է իր կնոջ՝ Մոնիկա Քոուլմենի հետ համատեղ[11][12]։ 2015 թվականի օգոստոսի 3-ին այդ երկու կանայք ամուսնացել են, և նրանց պսակադրության ծեսին ներկա են գտնվել B-52 երաժշտախմբի անդամները, երգերի հեղինակ ու երգչուհի Սիա Ֆուրլերը և վերջինիս այն ժամանակվա ամուսինը՝ Էրիկ Անդերս Լանգը[13]։
Ալբոմներ
- 2015: Guitars and Microphones
Կինո և հեռուստատեսություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/The_B52s_en_Barcelona_2.jpg/220px-The_B52s_en_Barcelona_2.jpg)
- The Rugrats Movie (1998, միայն ձայնը)
- The Flintstones (1994, որպես "The BC-52's" երաժշտախմբի անդամներից մեկը)
- A Matter of Degrees (1990)
- Athens, GA: Inside/Out (1987)
- One-Trick Pony (1980)
- Փիրսոնը մարմնավորել է ակումբի տիրոջ՝ Flight of the Conchords հեռուստասերիալի What Goes on Tour վերնագիրը կրող դրվագում
- The Adventures of Pete and Pete (1993, "What We Did on Our Summer Vacation"):
- Փիրսոնը B-52-ի կազմում նկարահանվել է CBS հեռուստաընկերության Guiding Light սերիալում (1982 թ.):
- Փիրսոնը B-52-ի կազմում կատարել է Love Shack երգի պարոդիան (Glove Slap վերնագրով)[14] «Սիմփսոնների» E-I-E-I-(Annoyed Grunt) դրվագում[15]։
- Phineas and Ferb (2012) (կատարել է Spend Half a Day երգը Perry the Actorpus դրվագում)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Kate Pierson». Biography. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Interview Արխիվացված 2012-09-06 Wayback Machine, blogs.browardpalmbeach.com; accessed March 24, 2015.
- ↑ Beckerman, Jim. "B-52s 'Party' lands close to hometown", The Record (Bergen County), August 15, 2009; accessed January 14, 2012. "And with that hair? Kate Pierson, born in Weehawken, raised in Rutherford."
- ↑ Bream, Jon. "Cameo Critic: Kate Pierson" Minneapolis Star Tribune June 15, 2008.
- ↑ Strong, Martin Charles. The essential rock discography (Canongate U.S.); 978-1-84195-860-6.
- ↑ Basciano, Oliver (2018 թ․ հունվարի 12). «Tim Rollins obituary». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Robinson, Matt (2006 թ․ հոկտեմբերի 13). «The Making of a Rockpreneur». Entrepreneur.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Profile Արխիվացված Հոկտեմբեր 4, 2007 Wayback Machine, OutTraveler.com; accessed March 24, 2015.
- ↑ Kate Pierson profile, nndb.com; accessed March 24, 2015.
- ↑ Ring, Trudy. «B52s' Kate Pierson Marries Partner Monica Coleman». SheWired. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ "Soundtrack - E-I-E-I-(Annoyed Grunt)", IMDb, retrieved October 18, 2011.
- ↑ «E-I-E-I-(Annoyed Grunt)». The Simpsons. Season 11. Սերիա 5. November 7, 1999. Fox. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
- Kate Pierson Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Փիրսոն» հոդվածին։ |
|