Լոտցը, որպես պարուհի իր կարիերան սկսել է շրջակայելով Ավրիլ Լավինի և Լեդի Գագայի հետ[1]։ Նա նկարահանվել է Լեդի Գագայի «Paparazzi» և «LoveGame»[2], Դեյվիդ Գետտայի և Էսթելի «One Love», Ֆեյթ Իվենսի «Mesmerized», Թի Փեյնի «Freeze», ՋոՋոյի «Baby It's You» և Կասկադայի Evacuate the Dancefloor երգերի տեսահոլովակներում և Սելենա Գոմեսի «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» ռոմանտիկ կատակերգությունում։ Հայտնվել է նաև «Reebok», «Jack in the Box» և «T-Mobile» ապրանքանիշերի գովազդներում, պարել է «Արտասովոր պարողների լեգեոն» վեբ սերիալում, շրջագայել է հիփ հոփ ուսուցիչների «Groovaloo» կազմակերպության հետ և նկարահանվել «Քայլ առաջ 3D» ֆիլմում[3]։ Լոտցը մարտական արվեստի դերասանուհի է, տիրապետում է թեկվոնդո, ուշու և և մայ թայ մարտարվեստներին։ Նա նաև պրակտիկանտ է հանդիսանում պարկուր և թրիքինգ մարտարվեստներում[4]։
2015 թվականին Լոտցը միացել է «Սոքս» աղջիկների գրուպային։ 2006 թվականին նրա դեբյուտ սինգլը եղավ «From Dusk Till Dawn» («Արևածագից մայրամուտ») սինգլը, որին հաջորդել է 2007 թվականին թողարկած «Scream Out Loud» («Բարձր ճիչ») սինգլ, որոնք էլ տեղ են գտել Գերմանական հիթ-շքերթի լավագույն 10 երգերի շարքում։ 2007 թվականին լույս է տեսնում նրանց «Hold On» դեբյուտային ալբոմը, իսկ 2008 թվականին՝ «Can't Take My Eyes Off You» («Չեմ կարող աչքերս կտրել քեզանից») սինգլը։
Լոտցը մոդելավորել է «Men's Health» և «Esquire» ամսագրերը, վերջինիս հետ նաև համատեղ կապ է պահել «Me in My Place» կայքում[5]։
Լոտցը սկսել է իր դերասանական կարիերան 2006 թվականին «Բերեք այն։ Ամեն ինչ կամ ոչինչ» սերիալում, որպես չիրլիդինգ սպորտաձևով զբաղվող աղջիկ։ 2010 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգուկանոն։ ԼԱ» հեռուստասերիալի երրորդ սերիայում և AMC հետուստաալիքի «Խելագարները» դրամայի չորրորդ եթերաշրջանում մարմնավորելով երկրորդական կերպար Ստեֆանիին՝ Աննա Դեափանիի զարմուհուն։
2011 թվականին Լոտցը կատարել է գլխավոր դեր MTV հեռուստաալիքի կողմից հեռարձակված սարսափ, սև հումորային և փաստավավերագրական «Մեռյալ հովիտը» հեռուստասերիալում, մարմնավորելով Սպա Քրիստեն Լենդրի կերպարը։ Լոտցը կատարում է իր բոլոր հնարքները հեռուստասերիալի ընթացքում[3]։
2012 թվականին Լոտցը նկարահանվել է «Ապրել Ֆոքսես Դենում», «Տարվա Ճակատամարտը» ֆիլմերում Ջոշ Հալոուեյի հետ և «Դաշնագիրը» ֆիլմում Ագնես Բրուքների և Կասպեր Վան Դինի հետ[6]։ Լոտցը հայտնվել է նաև «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում մարմնավորելով Սառա Լենսին (Պիլոտում նրան մարմնավորել է Ժակլին Մակինես Վուդը), կերպարը համարվում էր մահացած, ով վերադառնում է կոստյումավորված, ով հայտնի է որպես Դեղձանիկ[7][8]։ Նա այժմ նկարահանվում է «Նետ» հեռուստասերիալի սփին–օֆֆ՝ «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում, մարմնավորելով Սառա Լենսին/ Սպիտակ Դեղձանիկին։ Նա նաև կատարում է գլխավոր դեր «Մեքենան» ֆիլմում, որը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել է 2014 թվականի մարտի 21–ին, իսկ ԱՄՆ–ում 2014 թվականի ապրիլի 25–ին[9][10]։ 2014 թվականի մայիսին, նա կրկին մարմնավորել է Ստեֆանիին, «Խելագարները» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում։