Քիանուշ Ռոստամի
Քիանուշ Ռոստամի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ և մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Քերմանշահ, Իրան |
Հասակ՝ | 1,77 մետր |
Քաշ | 84 կիլոգրամ |
Քիանուշ Ռոստամի (պարս.՝ کیانوش رستمی, հուլիսի 23, 1991, Քերմանշահ, Իրան) իրանցի ծանրորդ։ Մասնակցել է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին, 85 կգ քաշային կարգում՝ նվաճելով ոսկե մեդալը և սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ՝ 396 կգ ընդհանուր քաշով։
Ռոստամին 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։ Սկզբում հաղթել է բրոնզե մեդալ, Ապտի Աուխադովի 2012 թվականին վերցված նմուշներից դեհիդրոքլորմեթիլտեստոստերոնի թեստը դրական արդյունք ցույց տալուց հետո նվաճել է արծաթե մեդալ:
96 կիլոգրամ քաշային կարգում չնայած երրորդ ամենաբարձր ցուցանիշին Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Ռոստամին չի կարողացել նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը ROBI-ի վարկանիշային աղյուսակում, քանի որ 2020 թվականի օլիմպիական խաղերի երկրորդ որակավորման փուլում (2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը) եղել է 31-րդը՝ 2019 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում ստանալով զրո՝ պոկում վարժությունում:
Կարիերա
2011 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Ռոստամին նվաճել է ոսկե մեդալ։
Ռոստամին 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալ է նվաճել տղամարդկանց 85 կգ քաշային կարգում՝ ընդհանուր 380 կգ արդյունքով։ 2016 թվականի հունիսին հայտարարվել է նրա արծաթե մեդալի նվաճման մասին այն բանից հետո, երբ Ապտի Աուխադովի թեստը ունեցել է դրական պատասխան[1][2]։
2016 թվականին Իրանի Թեհրան քաղաքում կայացած Ֆաջրի գավաթի մրցամանը մասնակցելիս Քիանուշը գերազանցել է իր քաշային կարգում աշխարհի ռեկորդը՝ բարձրացնելով 220 կգ, Քիանուշը գերազանցել է նաև իր ընդհանուր ռեկորդը՝ 395 կգ[3]։
Քիանուշ Ռոստամին մասնակցել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Իրանը 85 կգ քաշային կարգում[4]։ Նվաճել է ոսկե մեդալ է նվաճել օլիմպիական ռեկորդը սահմանելով, սահմանելով օլիմպիական ռեկորդ 217 կգ հրում վարժությունում, որը սահմանել էր Թիան Տաոն ընդամենը րոպեներ առաջ, և երկամարտի համաշխարհային ռեկորդ՝ 396 կգ[5]։
Գլխավոր արդյունքեր
Տարի | Վայր | Քաշային կարգ | Պոկում | Հրում | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Հորիզոնկանա | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2012 | ![]() |
85 կգ | 171 | 4 | 209 | 3 | 380 | ![]() | ||||
2016 | ![]() |
85 կգ | 174 | 179 | 1 | 215 | 217 | 1 | 396 | ![]() | ||
Աշխարհի առաջնություն | ||||||||||||
2010 | ![]() |
77 կգ | 161 | ![]() |
193 | 5 | 354 | 4 | ||||
2011 | ![]() |
85 կգ | 169 | 173 | ![]() |
209 | ![]() |
382 | ![]() | |||
2014 | ![]() |
85 կգ | 173 | 176 | 178 | ![]() |
213 | ![]() |
391 | ![]() | ||
2015 | ![]() |
85 կգ | 173 | ![]() |
214 | ![]() |
387 | ![]() | ||||
2017 | ![]() |
85 կգ | 170 | 174 | ![]() |
-- | -- | -- | ||||
2019 | ![]() |
96 կգ | -- | -- | -- | -- | -- | -- | -- | |||
2022 | ![]() |
89 կգ | 170 | 174 | ![]() |
206 | 5 | 380 | 4 | |||
Ասիական խաղեր | ||||||||||||
2010 | ![]() |
85 կգ | 159 | 162 | 165 | 5 | 200 | 6 | 365 | 6 | ||
2014 | ![]() |
85 կգ | 166 | 172 | 1 | 208 | 2 | 380 | ![]() | |||
2018 | ![]() |
94 կգ | 175 | 2 | -- | -- | -- | |||||
Աիսայի առաջնություն | ||||||||||||
2008 | ![]() |
69 kg | 126 | 131 | 10 | -- | -- | -- | -- | -- | -- | |
2011 | ![]() |
85 kg | 157 | 162 | ![]() |
193 | 198 | 201 | ![]() |
363 | ![]() | |
2012 | ![]() |
85 kg | 168 | 172 | ![]() |
201 | 211 | ![]() |
383 | ![]() | ||
2021 | ![]() |
89 kg | 167 | ![]() |
206 | ![]() |
373 | ![]() | ||||
2023 | ![]() |
89 kg | 165 | 4 | 186 | 11 | 351 | 8 | ||||
Ֆաջրի Գավաթ | ||||||||||||
2016 | ![]() |
85 kg | 170 | 175 | -- | ![]() |
210 | 220 | -- | ![]() |
395 | ![]() |
2019 | ![]() |
96 kg | 161 | 172 | -- | ![]() |
200 | 210 | 220 | ![]() |
392 | ![]() |
2020 | ![]() |
96 kg | -- | 215 | -- | ![]() |
-- | -- | ||||
Կատարի Գավաթ | ||||||||||||
2019 | ![]() |
96 kg | 172 | 178 | ![]() |
210 | 220 | 225 | ![]() |
403 | ![]() | |
Պատանիների աշխարհի առաջնություն | ||||||||||||
2010 | ![]() |
85 kg | 152 | 157 | 160 | ![]() |
182 | 187 | ![]() |
347 | ![]() | |
2011 | ![]() |
85 kg | 162 | 168 | ![]() |
204 | 210 | ![]() |
378 | ![]() |
Ծանոթագրություններ
- ↑ «London 2012: Four Olympic weightlifting champions test positive». BBC Sport. Վերցված է 2016-06-16-ին.
- ↑ «Iran's Rostami awarded 2012 Olympic Games silver medal». tehrantimes.com. 17 June 2016.
- ↑ «First International Fajr Cup, IWF Grand Prix | Rio Olympic Games Qualification Event» (PDF). www.iwf.net. Վերցված է 2016-08-03-ին.
- ↑ «Rostami Kianoush». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 6 August 2016-ին. Վերցված է 2016-08-03-ին.
- ↑ «Weightlifting: Men's 85kg». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից August 13, 2016-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիանուշ Ռոստամի» հոդվածին։ |
|