Քիմ Չևոն
Քիմ Չևոն կորեերեն՝ 김채원 | |
---|---|
![]() Չևոնը սեպտեմբերին, 2022 | |
Ծնվել է | օգոստոսի 1, 2000[1][2] (24 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հանլիմ բազմարվեստ դպրոց |
Մասնագիտություն | երգչուհի և փոփ երգիչ |
Ծնողներ | մայր՝ Lee Ran-hee?[3] |
Անդամություն | IZ*ONE և Le Sserafim |
Ստորագրություն![]() | |
![]() |
Քիմ Չևոն (անգլ.՝ Kim Chae-won, կորեերեն՝ 김채원, օգոստոսի 1, 2000[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, հարավկորեական Le Sserafim գըրլ բենդի լիդեր։ Նա նաև հանդիսանում է IZ*ONE ժամանակավոր գըրլ բենդի նախկին անդամը։
Վաղ կյանք և կրթություն
Ծնվել է 2000 թվականի օգոստոսի 1-ին Սեուլի Գանգնամ թաղամասում, Հարավային Կորեա։ Նրա մայրը թատրոնի դերասանուհի Լի Ռանհին է։ Ունի ավագ քույր[4]։ Չևոնը հաճախել է Seoul Poi Elementary School, Guryong Middle School և Gaepo High School դպրոցները։ Հետագայում տեղափոխվել է Hanlim Multi Art School դպրոցը, որն էլ ավարտել է 2019 թվականին[5]։ 2012 թվականին ելույթ է ունեցել KBS World հեռուստաալիքի՝ Կորեայի մանկական երգի մրցույթին։
Կարիերա
2018–2021: Produce 48 և Iz*One
2018 թվականին Չևոնը մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Produce 48» գոյատևման նախագծին՝ Կվոն Ըն Բիի, ինչպես նաև Rocket Punch խմբի անդամներ Սույունի և Սոհիի հետ միասին ներկայացրել է Woollim Entertainment լեյբլը։ Նախագծին մասնակցելուց առաջ նա 11 ամիս թրեյնինգներ է անցել Woollim Entertainment-ում։ Նա 238,192 ձայնով զբաղեցրել է շոուի 10-րդ հորիզոնականը, ինչը նրան հնարավորություն է տվել նույն լեյբլի անդամ Կվոն Ըն Բիի հետ դեբյուտ կատարել IZ*ONE ժամանակավոր գըրլ բենդում։ Չևոնը պաշտոնապես դեբյուտ է կատարել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Color*Iz» մինի ալբոմով և վերջինիս «La Vie en Rose» գլխավոր սինգլով[6][7][8]։
2020 թվականին Չևոնն առաջին անգամ հիշատակվել է որպես երգահան՝ գրելով «Oneiric Diary» մինի ալբոմի «With*One» և «Pretty» երգերը։ Նա նաև հիշատակվել է որպես IZ*ONE-ի վերջին՝ «One-reeler / Act IV» մինի ալբոմի «Slow Journey» երգի տեքստի և երաժշտության հեղինակ։
2021 թվականի մարտին Չևոնը մասնակցել է «King of Mask Singer» նախագծին և ներկայացել է «Formosan Deer» անվամբ[9]։ Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել IZ*ONE-ի վերջին համերգները։ Խմբի պայմանագրի ժամկետը պաշտոնապես լրացել է 2021 թվականի ապրիլի 29-ին[10]։
IZ*ONE-ի լուծարումից հետո նա վերադարձել է Woollim Entertainment։ Նա և Կվոն Ըն Բին միասին մասնակցել են «Esquire Magazine», «Indeed Magazine» և «Singles Magazine» ամսագրերի մի քանի նկարահանումներին[11][12]։
2022–ներկա։ Դեբյուտը Le Sserafim-ում

2022 թվականի մարտի 14-ին Source Music լեյբլը հայտարարել է, որ Չևոնը և IZ*ONE-ի նախկին անդամ Սակուրա Միյավակին բացառիկ պայմանագիր են կնքել ընկերության հետ և պատրաստվում են դեբյուտ կատարել լեյբլի նոր՝ Le Sserafim գըրլ բենդում[13][14]։
Ապրիլի 7-ին Չևոնը ներկայացվել է որպես խմբի չորրորդ անդամ և լիդեր[15]։ Նա խմբի հետ դեբյուտ է կատարել 2022 թվականի մայիսի 2-ին՝ «Fearless» մինի ալբոմով[16]։
Սկավառակագրություն
Որպես երգահան
Տարեթիվ | Արտիստ | Երգ | Ալբոմ | Տեքստ | Երաժշտություն |
---|---|---|---|---|---|
2020 | IZ*ONE | «With*One» | Oneiric Diary | ![]() |
![]() |
«Pretty» | ![]() |
![]() | |||
«Slow Journey» | One-reeler / Act IV | ![]() |
![]() | ||
2022 | Le Sserafim | «Blue Flame» | Fearless | ![]() |
![]() |
Ֆիլմագրություն
Ֆիլմեր
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ | Ծան. |
---|---|---|---|---|
2020 | Eyes on Me: The Movie | Ինքն իր դերում | Համերգային ֆիլմ | [17] |
Հեռուստատեսային շոուներ
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ | Ծան. |
---|---|---|---|---|
2012 | Korea Children’s Song Contest | Կատարող | Կատարում է «말의 향기» երգը | |
2018 | Produce 48 | Մրցույթի մասնակից | [18] | |
2021 | King of Mask Singer | Մրցույթի մասնակից | Ներկայացել է «Formosan Deer» անվամբ | [9] |
2023 | HMLYCP | Դերասանական կազմի անդամ | [19] |
Վեբ շոուներ
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ | Ծան. |
---|---|---|---|---|
2023 | Fill in the Next Blank | Գլխավոր դերասանական կազմ | Վավերագրական ֆիլմ | [20] |
Երաժշտական տեսահոլովակներ
Տարեթիվ | Անվանում | Արտիստ | Ծան. |
---|---|---|---|
2018 | «Let Me» | Golden Child | [21] |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://movie.douban.com/celebrity/1403011
- ↑ 2,0 2,1 https://www.izone-official.com/profile/19
- ↑ 3,0 3,1 https://www.xportsnews.com/article/1188240
- ↑ «[단독] 아이즈원 김채원, 연극 배우 이란희와 모녀 사이». Sports News. 2018 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «아이즈원 김채원·프로미스나인 이채영, 발랄한 졸업사진 포착». JTBC News. 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «[단독] "국민 픽" 아이즈원, 10월 29일 데뷔 확정...본격 韓日 걸그룹». News1 (կորեերեն). 2018 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «'日 데뷔' 아이즈원, 오리콘 차트 1위». Sporbiz (կորեերեն). 2019 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «아이즈원, '라비앙로즈' MV 공개 이틀 만에 500만뷰 돌파». Sedaily (կորեերեն). 2018 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 9,0 9,1 «[TV북마크] '복면가왕' 최정윤, 최고의 1분→아이즈원 김채원 (종합)». Sports Donga (կորեերեն). 2021 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «아이즈원, '30억 펀딩' 진행 속 해산…日 멤버들은 출국 [합]». Edaily (կորեերեն). 2021 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «권은비X김채원, '인디드' 커버 모델 발탁». Top Daily (կորեերեն). 2021 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «권은비 김채원 "세대차이 느끼지만 … 서로에게 좋은 시너지가 되는 사이"». Moneys (կորեերեն). 2021 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Jo, Hye-jin (2022 թ․ մարտի 15). «'아이즈원→하이브 합류' 김채원 "울림, 보살펴줘 감사"». Xports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ Hwang, Mi-hyun (2022 թ․ մարտի 21). «[단독] '사쿠라·김채원' 하이브 첫 걸그룹, 5월 데뷔 확정» [[Exclusive] 'Sakura·Kim Chae-won' Hybe's first girl group to debut in May]. Daum (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ Oh, Yoon-ju (2022 թ․ ապրիլի 7). «르세라핌, 리더 김채원 공개…시크+도도 '똑단발' 변신» [Le Sserafim, leader Kim Chae-won revealed… Chic + Dodo 'short hair' transformation] (կորեերեն). Star News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին – via Naver.
- ↑ 르세라핌, 5월 2일 데뷔…하이브 '월클' 제작진 총출동. X Sports News (կորեերեն). 2022 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Kim, Hyun-Jung (2020 թ․ մայիսի 19). «[단독] '6월 15일 컴백' 아이즈원, 뮤직비디오 촬영 완료 '기대감↑'». X Sports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Yim, Hyun-su (2018 թ․ սեպտեմբերի 2). «Meet the 12 members of IZ*ONE as 'Produce 48' wraps up». Kpop Herald. Herald Corporation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Park Yoon-jin (2023 թ․ հունվարի 31). «혜리·미연·리정·최예나·김채원·파트리샤…새 예능 '혜미리예채파'로 뭉친다» [Hyeri·Miyeon·Lijeong·Choi Yena·Kim Chaewon·Patricia... Together with the new variety show 'Hye-mi-ri-ye-chae-pa'] (կորեերեն). My Daily. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին – via Naver.
- ↑ Kim Ji-hye (2022 թ․ դեկտեմբերի 23). «효정·큐·우영·김채원, 왓챠 다큐 '다음 빈칸을 채우시오' 1월 3일 공개[공식]» [Hyojeong·Q·Wooyoung·Kim Chaewon, Watcha documentary 'Fill in the blanks below' released on January 3 [Official]] (կորեերեն). Herald POP. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին – via Naver.
- ↑ Park, So-young (2018 թ․ հուլիսի 6). «"신인 맞아?"..골든차일드 신곡 '렛미', MV 반응 벌써 '핫'». Osen. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Չևոն» հոդվածին։ |
|