Քլարենս Բյորդսայ
Քլարենս Բյորդսայ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1956[4][5] (69 տարեկան) կամ հոկտեմբերի 9, 1956[6] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ամհերստի քոլեջ և Մոնթքլեյրի ավագ դպրոց |
Մասնագիտություն | գյուտարար, գործարար և կենսաբան |
Ծնողներ | հայր՝ Clarence Frank Birdseye?[7], մայր՝ Ada Jane Birdseye?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Clarence Birdseye Վիքիպահեստում |
Քլարենս Ֆրանկ Բյորդսայ II (անգլ.՝ Clarence Frank Birdseye II, դեկտեմբերի 9, 1886[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 7, 1956[4][5] կամ հոկտեմբերի 9, 1956[6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, գործարար և բնախույզ, համարվում է ժամանակակից սննդի արդյունաբերության սառեցման գաղափարի հեղինակը։
Կենսագրություն
Ծնվել է Բրուքլինում 1886 թվականի դեկտեմբերի 9-ին և եղել է Քլարենս Ֆրանկ Բյորդսայ I և Ադա Ջեյն Անդերվուդների ինը երեխաներից վեցերորդը։ Նա սովորել է Մասաչուսեթսի նահանգի Ամհերսթի քոլեջում, որը չի ավարտել ֆինանսական դժվարությունների պատճառով[8]։
Բյորդսայն իր կարիերան սկսել է որպես տաքսիդերմիստ[9][10][11]։
1912-1915 թվականներին գտնվում էր Նյուֆաունդլենդում, որտեղ նա հետաքրքրվում էր սննդի սառեցման եղանակով պահպանմամբ՝ հատկապես արագ սառեցմամբ։ Նա նկատել է, որ իր բռնած ձուկը -40 °C ջերմաստիճանում գրեթե անմիջապես սառել է և հալվելուց հետո համով նման է եղել թարմին։ Նա հասկացել է, որ Նյու Յորքում վաճառվող սառեցված ծովամթերքն ավելի ցածր որակի սառեցված է, քան այդ ձուկը։
1922 թվականին Բյորդսայը մի շարք փորձեր է կատարել, իսկ հետո հիմնել է իր սեփական Birdseye Seafoods Inc ընկերությունը։ 1924 թվականին նրա ընկերությունը սնանկացել է սպառողների հետաքրքրության բացակայության պատճառով։ Նույն թվականին նա մշակել է արագ սառեցման միանգամայն նոր գործընթաց և ստեղծել է նոր ընկերություն՝ General Corporation Seafood-ը։
Բյորդսայը մահացել է 1956 թվականի հոկտեմբերի 7-ին սրտի կաթվածից, 69 տարեկան հասակում[12]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Clarence-Birdseye
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.invent.org/inductees/clarence-birdseye
- ↑ 6,0 6,1 6,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Kurlansky, Mark Birdseye : The Adventures of a Curious Man. — 1st ed.. — New York: Doubleday, 2012. — ISBN 0385527055
- ↑ «BBC News — Are people snobbish about frozen food?».
- ↑ «The History of Frozen Foods — Clarence Birdseye». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Who Made America? | Innovators | Clarence Birdseye».
- ↑ «Clarence Birdseye Is Dead at 69. Inventor of Frozen-Food Process. Developed Method for Quick Freezing and Also Devised System for Dehydrating». New York Times. 1956 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին. «Clarence Birdseye, the inventor of a process for quickfreezing foods, that made his name a household word in the United States, died Sunday night of a heart ailment in his residence at the Gramercy Park Hotel. He was 69 years old.»
Գրականություն
- «Clarence Birdseye» — Food Engineering. September 2003. p. 66.
- About.com biography Արխիվացված 2013-01-01 archive.today
- History of Rocky Mountain Labs, National Institute of Allergy and Infectious Disease [1]
- Birdseye, Clarence & Eleanor G. (1951). Growing Woodland Plants. New York: Dover Publications, Inc.
- Mark Kurlansky Birdseye: The Adventures of a Curious Man. — Doubleday, 2012. — С. 272. — ISBN 978-0385527057
Արտաքին հղումներ
- Clarence Birdseye Journals, Amherst College Archives and Special Collections Արխիվացված 2010-06-21 Wayback Machine
- Clarence Birdseye biography at Birds Eye Foods web site
- List of IFT Award winners (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլարենս Բյորդսայ» հոդվածին։ |
|