Քոլին Մարգարեթ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1958[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հոֆստրա համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Justin Deas? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քոլին Մարգարեթ (անգլ.՝ Margaret Colin մայիսի 26, 1958[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում խաղացած Մարգո Մոնտգոմերի-Հյուզի (դերը խաղացել է 1982-1983 թվականներ) և «Բամբասկոտը» սերիալում՝ Էլյանոր Ուոլդորֆ-Ռոուզի (2007 թվականին) դերերով։ Արժանացել է «Սատուրն» մրցանակի (2000 թվական)[4]։
Վաղ տարիներ
Քոլին Մարգարեթը ծնվել է 1958 թվականի մայիսի 26-ին Բրուքլին քաղաքում (Նյու Յորք, ԱՄՆ) և մեծացել՝ Լոնգ Այլենդում։ Դաստիարակվել է կաթոլիկի ընտանիքում[5]։ Հայրը Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի սպաների կազմում էր[6]։ Մարգարեթն ունի իռլանդական ծագում։
1976 թվականին ավարտել է Baldwin Senior High School միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ավարտել է Hofstra University համալսարանը։
Կարիերա
Կինոկարեիերան սկսել է 1979 թվականին, սկզբում խաղացել է սերիալներում։ Նրա առաջին դերը եղել է «Գիշերվա շեմին» սերիալում Փեյջ Մեդիսոնի դերը․ սերիալի հեռարձակման յոթ ամիսների ընթացքում իր հերոսուհու՝ Փեյջի հետ վերապրել է ինքնասպանության յոթ փորձ և ի վերջո ամուսնացել իր խորթ եղբոր հետ։ Սրան հաջորդել է «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալի Մարգո Մոնտգոմերի-Հյուզի դերը։ Այդ սերիալում Մարգարեթը խաղացել է 1982-1983 թվականների ընթացքում։
Դրան հաջորդել են դերասանուհու մի քանի տասնյակ դերեր, որոնք այնքան էլ հաջող չէին, ինչպես նախկինները կամ ընդհանրապես մնացել են աննկատ։ Նրա հայտնիությունը վերականգնվել է 2007 թվականին «Բամբասկոտը» հեռուստասերիալում խաղացած դերով։ Նրա հերոսուհին դիզայներ Էլեանոր Ուոլդորֆ-Ռոուզն է, սերիալի գլխավոր հերոսուհու մայրը՝ Բլեր Ուոլդորֆը։
Անձնական կյանք
1988 թվականի հունվարին Մարգարեթը ամուսնացել է դերասան Ջասթին Դիսոնի հետ․ նրանք ծանոթացել էին 1980-ական թվականներից, երբ «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում խաղում էին սիրահար զույգի դեր։ Ամուսինները ունեն երկու որդի՝ Սեմը (ծնվ. 1990 թվականին) և Ջոզեֆը (ծնվ. 1993 թվականին)։
Ընտրված ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1956—2010 | ս | Ինչպես է պտտվում աշխարհը | As the World Turns | Մարգո Մոնտգոմերի-Հյուս |
1956—1984 | ս | Գիշերվա շեմին | Edge of Night, The | Փեյջ Մեդիսոն |
1987 | ֆ | Ինչպես որ հայրն է, այնպես էլ որդին է | Like Father, Like Son | Ջենի Արմբրյուսթեր |
1987 | ֆ | Երեք տղամարդ և մեկ երեխա | Three Men and a Baby | Ռեբեկա |
1989 | ֆ | Ճշմարտությանը հավատացողը | True Believe | Քիթի Գրիր |
1989 | տ/ֆ | Ճանապարհորդող մարդ | Traveling Man | Ջուաննա Ռիտ |
1990-2010 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Մերի Մարքսոն |
1991-1992 | ս | Սիբս | Sibs | Օդի |
1991 | ֆ | Մսագործի կինը | Butcher's Wife, The | Ռոբին Գրեյս |
1996 | ֆ | Անկախության օրը | Independence Day | Կոնստանս Սպանո |
2002 | ֆ | Անհավատարիմ | Unfaithful | Սելի |
2004 | ֆ | Առաջին դուստրը | First Daughter | Առաջին տիկին Մելանի Մաքկենզի |
2007-2011 | ս | Բամբասկոտը | Gossip Girl | Էլյանոր Ուոլդորֆ-Ռոուզ |
2017 | ս | Կապույտի երանգներ | Shades of Blue | Լինդա Վոզնյակ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Margaret Colin — Awards
- ↑ «Margaret Colin:Biography». MSN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին. «Born in Brooklyn to a large Irish-Catholic family and raised on Long Island, Colin began acting in elementary school.»
- ↑ Margaret Colin Biography (1957?-)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Մարգարեթ» հոդվածին։ |
|