Քոջաթեփե մզկիթ
Քոջաթեփե մզկիթ թուրքերեն՝ Kocatepe Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Անկարա |
Հիմնվել է | 1987 |
Կառուցման սկիզբ | 1967 |
Կառուցման ավարտ | 1987 |
Ճյուղ/ավանդույթ | սուննի ջումա մզկիթ |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Hüsrev Tayla? և Fatin Uluengin? |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Գմբեթ | 1 գլխավոր գմբեթ և 4 կիսագմբեթներ |
Արտաքին գմբեթի բարձրություն | 48,5 |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 25,5 |
Մինարեթներ | 4 |
Մինարեթի բարձրություն | 88 |
Քոջաթեփե մզկիթ (թուրքերեն՝ Kocatepe Camii), Անկարայի ամենամեծ մզկիթը[1]։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Անկարայի համանուն թաղամասում՝ քաղաքի պատմական հատվածից դեպի հարավ։
Պատմություն
Մզկիթի կառուցումը սկսվել է 1967 թվականին։ Ճարտարապետ Վեդաթ Դալոքայի նախնական նախագծով նախատեսվում էր կառուցել ժամանակակից մզկիթ, սակայն հետո քաղաքային իշխանությունները վերանայեցին իրենց որոշումը և նախապատվությունը տվեցին ճարտարապետ Հյուսրեվ Թայլայի դասական ոճի նախագծին։ Մզկիթի կառուցումը տևել է ավելի քան 20 տարի և ավարտվել 1987 թվականին։ Քոջաթեփե մզկիթը ունի չորս մինարեթներ և մեծ գմբեթ՝ բնորոշ օսմանյան ճարտարապետական ոճի մնացած մզկիթներին։ Գլխավոր գմբեթի բարձրությունը կազմում է 48,5 մ, իսկ տրամագիծը՝ 25,5 մ։ Մինարեթների բարձրությունը, որոնք զարդարված են ոսկեզօծ կիսալուսիններ, կազմում է 88 մետր։ Մզկիթի ընդհանուր տարածքը կազմում է 4288 մ²։
Մզկիթը ներսից զարդարված է ապակենախշերով և ոսկե թիթեղիկներով, հախճապակե մեծ ջահերով, դեկորատիվ սալիկներով։ Հատակը պատված է մարմարով։ Մզկիթի կենտրոնում գտնվում է Մասջիդ ան Նաբավի մզկիթի մոդելը, որը գտնվում է Մեդինայում։ Մոդելը 1993 թվականին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին նվիրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը։
Ստորգետնյա տարածքներում տեղակայված են սրճարաններ և քաղաքի ամենամեծ սուպերմարկետներից մեկը, որի վարձավճարը վճարվում է մզկիթի բյուջեից։
Պատկերասրահ
-
Գմբեթը և մինարեթները
-
Կենտրոնական գմբեթի ներքին տեսքը
-
Սելիմիե մզկիթի բակը
-
Քոջաթեփե մզկիթի մուտքի հատվածը
-
Մինարեթ
Ծանոթագրություններ
- ↑ «Мечеть Коджатепе (Турция, Анкара) — вОтпуск.ру». Votpusk.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
Գրականություն
- As, Imdat, "Vedat Dalokay’s Unbuilt Project: A Lost Opportunity, " in «The Digital Mosque: A New Paradigm in Mosque Design» Journal of Architectural Education (JAE), Volume 60, Issue 1, 2006, pp.54-66(չաշխատող հղում)
- As, Imdat "The Kocatepe Mosque Experience, " in Emergent Design: Rethinking Contemporary Mosque Architecture in Light of Digital Technology, S.M.Arch.S. Thesis, Massachusetts Institute of Technology, Cambridge, MA, 2002. pp.24-46