Քորգեն
Քորգեն | ||
Korgen | ||
Երկիր | Նորվեգիա | |
---|---|---|
Համայնք | Hemnes Municipality? | |
Մակերես | 0,9 կմ², 0,91 կմ² | |
ԲԾՄ | 17 մետր | |
Բնակչություն | 867 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
| ||
Կորգեն, գյուղ և ինքնավար շրջան Նորվեգիայում` Նուրլանում։ Գյուղը նաև Հեմնես մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Կորգենը Հեմնեսի ամենամեծ գյուղն է։ Այն ճանապարհով կապված է Մու ի Ռանայի, (Mo i Rana), Մոսյոյենի (Mosjoen) և Բլեյքվասսլի (Bleikvassli) հետ[2]։
Կորգեն եկեղեցին խաչաձև եկեղեցի է ` թվագրված 1863 թվականով։ Այն կառուցված էր փայտից և ուներ 450 նստատեղ։ Կորգենի սպորտային ակումբը ուներ ֆուտբոլի, հանդբոլի թիմեր[3][4]։
Պատմություն
Կորգեն գյուղը երկար ժամանակ է, ինչ գոյություն է ունեցել, բայց ադմինիստրատիվ կենտրոնը ստեղծվել է ավելի ուշ։ Կորգենի մունիցիպալիտետը հիմնադրվել է 1918 թվականի հուլիսին` Հեմնեսի մունիցիպալիտետից առանձնանալուց հետո։
Սկզբում ինքնավար շրջանը ուներ 1369 բնակիչ։ Ավելի քան 45 տարի անց` 1964 թ.-ին, այն դադարեցնում է իր գոյությունը` միանալով Հեմնեսին` Սյոր Ռանայի և Հաթթֆյելլդայի հետ միասին, և ստեղծվում է Հերմեսի նոր, ավելի մեծ միավոր։ Մինչև միանալը Քորգենի վարչական միավորն ուներ 3.033 բնակիչ[5]։
Բեսիսֆյորդը գործածվել է որպես համակենտրոնացման ճամբար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հատկապես Հարավսլավիայի բնակչության համար։
Արդյունաբերություն
Նորվեգիան տնօրինում է էլեկտրաէներգիայի ընկերությունը։ Nedre Rossaga-յի հզոր սարքավորումները տեղադրված են Վեստերլիում` Կորգենում և Օվրե Ռյուսեջում։ Ռյուսեջա հզոր սարքավորումները տեղադրված են Բլեյքվասսլիայում (Bleikvasslia)։ Հիդրոէլեկտրակայանների կառուցումը սկսվել է 1948 թվականին և ավարտվել 1955 թ.-ին։ Statkraft-ը ունի նաև շրջանային գրասենյակ, որը գտնվում է Քորգենի մունիցիպալիտետի շենքի մոտ[6]։
Աշխարհագրություն
Քորգենը գտնվում է խորքային մասում և շրջապատված է սարերով։ Մոսյոյենի հարավարևմտյան ուղղությամբ ընկած է Gorgfjellet Vesterfjellet լեռնաշղթան, դեպի արևելք` Klubben-ն է, իսկ Մո ի Ռանանի հյուսիսային ուղղությամբ Կանգսենն է։
Քորգֆյելլե
Շատ նորվեգացիներ լսել են Քորգենի մասին, որովհետև հանրահայտ Korgfjellet լեռնաշղթան, գտնվում է Հեմնես և Վեֆսն ինքնավար շրջանների միջև։ Լեռների սահմանը հյուսիսից-հարավ ուղղությամբ գտնվում է Կորգենի և Էլսֆյորդի միջև։ Կորգֆյելլեթը հաճախ ձմռան ընթացքում շրջանը բաժանում է երկու խղճուկ ճանապարհի` երթևեկության ժամանակ պատճառ դառնալով դժբախտ պատահարների։ Այս հանգամանքը այժմ վերացել է, քանի որ 2005 թվականին ավարտվել է Քորգֆյելլի թունելի կառուցումը։
Ծանոթագրություններ
- ↑ Tettsteders befolkning og areal — Statistics Norway.
- ↑ sentralbyrå (2013 թ․ հունվարի 1). «Urban settlements. Population and area, by municipality».
- ↑ «Korgen Idrettslag». KlubbenOnline. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Store norske leksikon. «Korgen» (Norwegian). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jukvam, Dag (1999). «Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen» (PDF) (Norwegian). Statistisk sentralbyrå.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Røssåga (Statkraft)\». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քորգեն կատեգորիայում։ |
- .htm Korgen Church(չաշխատող հղում)
- Korgen Camp
- Korgen Mountain Inn Արխիվացված 2017-07-09 Wayback Machine
- Race from Bleikvasslia to Korgen Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- [http:/ /www.korgenfotball.com/ Korgen IL (football team)]