Քսանթի (նոմոս)
Քսանթի հուն․՝ Νομός Ξάνθης | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | նոմոս |
Մտնում է | Կենտրոնական Մակեդոնիա |
Ներառում է | 7 դիմոս |
Վարչկենտրոն | Քսանթի |
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն |
Հիմնական լեզու | Հունարեն |
Բնակչություն (2001) | 101 856 |
Խտություն | 1 793 |
Ազգային կազմ | Հույներ |
Տարածք | 1 793 |
![]() | |
ISO 3166-2 կոդ | GR-72 |
Պաշտոնական կայք | |
Քսանթիի նոմոս (հուն․՝ Νομός Ξάνθης), տարածաշրջանային միավոր կամ նոմոս Հունաստանում, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա պերիֆերիայի ամենախոշոր վարչատարածքային միավորը[1]։
Նոմոսի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը՝ Քսանթին, Հունաստանի Հանրապետության խոշոր հայաբնակ քաղաքներից է։
Աշխարհագրություն
Քսանթիի տարածաշրջանային միավորը կենտրոնական դիրք է գրավում Հունաստանի Արևելյան Մակեդոնիա և Թրակիա պերիֆերիայի տարածքում՝ ընդհանուր հաշվով տեղակայված լինելով երկրի հյուսիսարևելյան հատվածում՝ Արևմտյան Թրակիայում։
Ներառում է յոթ դիմոսներ՝ այդ թվում և Քսանթի քաղաքը։
Զբաղեցնում է 1 793 կմ քառակուսի տարածք։ Կլիման միջերկրածովային է։
Բնակչություն
Ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների՝ Քսանթի տարածաշրջանային միավորի բնակչությունը կազմում է 101 856 մարդ։
Բնակչության խտությունը կազմում է 56,8 մարդ/կմ քառ.: Նոմոսի բնակչության հիմնական մասը հույներն են, որոնք դավանում են հույն ուղղափառություն։ Սակայն, Քսանթին Հունաստանի եզակի նոմոսներից է, որտեղ դեռ շարունակում են ապրել մուսուլան հույներ և թուրքեր։
Ազգային փոքրամասնություններից աչքի են ընկնում բուլղարները, ալբանացիները, թուրքերը ու հայերը։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ծրագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 23.02.2017-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսանթի (նոմոս)» հոդվածին։ |
|