Քվանտային տրամաբանություն
Քվանտային տրամաբանություն, տրամաբանության տեսակ, որով քննարկվում են այն դրույթները, որոնք հաշվի են առնում քվանտային տեսության սկզբունքները։ Հետազոտության այս ոլորտը հիմնվել է 1936 թվականին Գարիտ Բիրխովի և Ջոն ֆոն Նոյմանի աշխատանքների հիման վրա, ովքեր փորձում էին հաշտեցնել դասական տրամաբանության հերթական անհամաձայնությունը քվանտային մեխանիկայի հավելյալ փոփոխականների (օրինակ՝ կոորդինատի և իմպուլսի) չափումների փաստերի հետ։
Քվանտային տրամաբանությունը կարող է ձևակերպվել որպես ասույթների տրամաբանության փոխված տարբերակ։ Այն ունի մի քանի հատկություններ, որոնք տարբերում են այն դասական տրամաբանությունից։ Մասնավորապես՝ բացակայում է բաշխականությունը`
- ,
որտեղ , և նշանները տրամաբանական փոփոխականներ են։
Որպեսզի պարզենք, թե ինչու բաշխական օրենքը չի գործում, դիտարկենք ուղղագիծ շարժվող մասնիկ։ Ենթադրենք, որ , և նշաններն ունեն հետևյալ արժեքները.
- ՝ մասնիկը շարժվում է դեպի աջ,
- ` մասնիկը կոորդինատների սկզբնակետից ձախ է,
- ` մասնիկը կոորդինատների սկզբնակետից աջ է։
Այդ դեպքում «» պնդումը միշտ ճիշտ կլինի, ինչպես որ -ը։
Մյուս կողմից, «» և «» պնդումները սխալ են, քանի որ ավելի խիստ պայմաններ են պահանջում կոորդինատի և իներցիայի միաժամանակյա արժեքների համար, ինչն անհնար է՝ ըստ Հայզենբերգի անորոշությունների սկզբունքի։ Այդ իսկ պատճառով էլ
և բաշխականությունը չի կարող տեղի ունենալ։
Գրականություն
- Васюков В. Л. Квантовая логика. — М.: ПЕР СЭ, 2005. — 191 с. — ISBN 5-9292-0142-0
- Макки Дж. Лекции по математическим основам квантовой механики. — М.: Мир, 1965. — 224 с.
- Меськов В. С. Очерки по логике квантовой механики. — М.: Изд-во МГУ, 1986. — 144 с.
- G. Ludwig, Mathematical Foundations of Quantum Mechanics, Springer-Verlag, 1983.
- Stanford Encyclopedia of Philosophy entry on Quantum Logic and Probability Theory