Քրեական պատմություն (ֆիլմ)
Քրեական պատմություն յուե չինարեն 重案組 | |
---|---|
Երկիր | Հոնկոնգ |
Ժանր | մարտաֆիլմ[1] և մարտարվեստի մասին ֆիլմ |
Թվական | 1993 և հունիսի 24, 1993[2] |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Կիրկ Վոնգ[1] և Ջեքի Չան[1] |
Պրոդյուսեր | Լեոնարդ Հո և Չուա Լամ |
Դերակատարներ | Ջեքի Չան, Քենթ Չեն, Law Kar-ying?, Blackie Ko? և Քեն Լո |
Օպերատոր | Արթուր Վոնգ |
Երաժշտություն | Mark Lui? |
Պատմվածքի վայր | Հոնկոնգ |
Կինոընկերություն | Orange Sky Golden Harvest |
Տևողություն | 107 րոպե |
Քրեական պատմություն (重案组, Chung on jou, անգլ.՝ Crime Story), քրեական մարտաֆիլմ Ջեքի Չանի մասնակցությամբ, հիմնված է իրական դեպքերի վրա, կապված 1991 թվականի Հոնգ Կոնգի բիզնեսմենի առևանգման հետ։ Ի տարբերություն Ջեքի Չանի մասնակցությամբ նախորդ ֆիլմերի, այս ֆիլմն առաջին հերթին լուրջ դրամա է և չի պարունակում զավեշտալի դրվագներ։
Սյուժե
Ոստիկան Էդդի Չանին (Ջեքի Չան) հանձնարարված է հսկել ազդեցիկ գործարար պարոն Վոնգին, ով դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ սկսել է կասկածել, որ իրեն պլանավորում են առևանգել։ Շուտով առևանգումը տեղի է ունենում։ Էդդի Չանը սկսում է հետաքննություն, դրանում նրան օգնում է կոլեգա հետախույզ Հունը։ Ինչ - որ մի պահ Էդդին հասկանում է, որ Հունը առևանգման մասնակից է և հենց նա էր այդ հանցագործության ոգեշնչողը։
Դերերում
- Ջեքի Չան — տեսուչ Էդդի Չան
- Կենտ Չեն[en] — հետախույզ Հուն
- Քրիստին Նգ[en] — Լարա
- Լո Կաինի[en] — պարոն Վոնգ
- Մարս — կողապտիչ (Կամեո)
Արտադրություն
Էդդի Չանի դերը սկզբում պետք է կատարեր Ջեթ Լին։ Բայց երբ սկսվել են ֆիլմի նախնական աշխատանքները, նրա գործակալ Ջիմ Չոյին գնդակահարել են տրիադայի մարդիկ, ուստի Ջեթ Լին հրաժարվել է խաղալ ֆիլմում կազմակերպված հանցավորությունում, քանի որ վախենում էր գրավել ավելորդ ուշադրություն և հեռանում է նկարահանվելու «Վարպետ Տահ Չի» ֆիլմում (1993):
Ֆիլմի ռեժիսոր Քրք Վոնը և Ջեքի Չանը չհարմարվեցին մինյանց նկարահանումների ժամանակ։ Ջեքի Չանը կարծում էր, որ Վոնը գլխավոր հերոսի կերպարը պատկերացնում է շատ մռայլ և անսասան։ Նա վախենում էր, որ նման վերաբերմունքը բացասաբար կազդի նրա անհոգ հերոսի իմիջի վրա։ Ի վերջո, պրոդյուսերների աջակցությամբ Չանն իր վրա է վերցնում նկարահանումների մեծ մասը, իսկ Քրք Վոնը ազատվում է աշխատանքից։
Հնարքներից մեկի նկարահանման ժամանակ Ջեքի Չանը լուրջ վնասվածք է ստանում։ Երկու մեքենաների միջև թռիչքի ժամանակ Չանը սեղմվում և կոտրում է երկու ոտքը։
Ըստ սցենարի, սկզբում Էդդի Չանը ապրում է լուրջ հոգեբանական խնդիրներ, որն ազդեցություն է ունենում այն բանի վրա, թե ինչպես է կատարում իր աշխատանքը։ Բայց հերոսի ներքին հակասությունների դրվագները Ջեքի Չանի խնդրանքով մեղմացվեց։ Հետագայում այս գաղափարը օգտագործվեց «Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմում։ Նաև սցենարով Չանը պետք է հանդիպեր իր հոգեբանի հետ, բայց այդ մտքից էլ հրաժարվեցին։
Մրցանակներ և նոմինացիաներ
Golden Horse Award (1994)
- Լավագույն դերասան — Ջեքի Չան
H.K. Film Awards (1993)
- Մարտերի լավագույն բեմադրություն — JC Stuntmen Group
- Լավագույն մոնտաժ — Փիթեր Չյոն
Քննադատություն
«Քրեական պատմությունը» ստացել է դրական արձագանքներ, ընդ որում հատուկ նշվում է Ջեքի Չանի ելույթը լուրջ դրամատիկ դերում։ Այսպես, ֆիլմի վարկանիշը Rotten Tomatoes կայքում կազմել է 94 %[3]։
Տարբերակներ
- «Դիսնեյի» ֆիլմի հիմնական փոփոխություններ են` անվանումը մնացել է նույնը, թեմայի հիմնական երաժշտությունը մնացել է նույնը, Ջեքի Չանի անունը (օրգինալ ֆիլմում Էդդի Չան) փոխվել է և դարձել Ջեքի Չան։
- Քանի որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, ֆիլմի օրիգինալ տարբերակում էկրանին հայտնվում է հավելյալ ինֆորմացիա։ Օրինակ Վոնգ Իատ Ֆեյի առևանգման ժամանակ էկրանին հայտնվում է տեքստ, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչ է եղել դրանից հետո իրական կյանքում (օրինակ ոստիկանի մասին տեղեկություն, ով լուրջ վնասվածքներ էր ստացել)։ Բացի այդ օրիգինալ տարբերակում վերջին տեսարանի սթոփ – կադրում հայտնվում է տեքստ, որտեղ բացատրվում է, թե ինչ է տեղի ունեցել այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են եղել այդ գործում, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսերները ներողություն են խնդրում, որովհետև ստիպված էին «հեշտացնել» պատմությունը, նաև էկրաններին է հայտնվում առևանգումից տուժածների վիճակագրությունը, ինչին և նվիրված էր ֆիլմը։ «Dimension» - ի տարբերակում այս ամենը կտրված է։
- Հատուկ նշենք, որ շատ աղբյուրներում հայտնում են այն մասին, որ Dimensioni – ի «Քրեական պատմություն» ֆիլմում չկա ավելի երկար տեսարան, ինչպես նաև չկա հավելյալ նկարված հատված։ Փաստորեն այս տարբերակն ավելի կարճ է, քան օրիգինալը։ Բացի այդ տեղեկացվում է, որ Dumension – ի ֆիլմում գլխավոր հերոսին կրկնօրինակել է Ջեքի Չանը, ինչը նույնպես ճիշտ չէ։ Ջեքի Չանը չի կրկնօրինակել իր կերպարը այդ տարբերակում։ Դրանով զբաղվել է մի դերասան, նմանակելով նրա ձայնը, ով կրկնօրինակել է Ջեքի Չանին ամերիկական «Նախագիծ Ա» ֆիլմում և մի քանի հատված «Պատահական լրտես» ֆիլմում։
- Հետաքրքիր է նշել նաև, որ ֆիլմի հիմնական երաժշտական թեման մնացել է անփոփոխ, չնայած, որ այն եղել է «Դիսնեյ» ընկերության առաջին հոնկոնգական ֆիլմերից մեկը։ Այդպիսի փորձի ընկերությունը դիմել է «Սուսերամարտիկ 2» ֆիլմի թողարկումից շատ տարիներ անց։
Կտրված հատվածներ
- Կտրված է առևանգիչների խոսակցությունը, որը տեղի է ունենում տիտրերից հետո և առաջին տեսարանից առաջ։
- Վերջին տեսարաններից մեկում Վոնդ Իատ Ֆեյի կինը խնդրում է վարորդին կանգնեցնել մեքենան, իջնում է մեքենայից, որպեսզի անձամբ շնարհակալություն հայտնի Չանին։ Անմիջապես այն բանից հետո, երբ կինը վերադառնում է մեքենա, Չանը վերցնում է Վոնգի դրամապանակը, որտեղ նրա անձը հաստատող փաստաթուղթն էր, այրում է այն և գցում գետը։
- Լայնաֆորմատ տարբերակում կտրված է այն հատվածը, երբ Վոնգը իր կնոջ հետ նստած է մեքենայի մեջ և պատրաստվում է լքել Հոնկոնգը, մինչև այն հատվածը, երբ Չանը (արդեն այրել է դրամապանակը) վերցնում է ծրարը և հեռանում։
- Սինգապուրում արձակվել է ֆիլմի «փոխարինող» տարբերակը, որի համար նկարահանվել է ևս երեք տեսարան Ջեքի Չանի և սինգապուրցի դերասանուհի Փա Լինգ Լինգի (Pan Ling Ling) մասնակցությամբ։
- Ֆիլմի առավել ամբողջական տարբերակը կարելի է տեսնել «Mega Star» ընկերության թողարկած DVD սկավառակի վրա։ Ի տարբերություն չինական և Dumension - ի տարբերակների, այդ սկավառակի վրա կարելի է լսել սաունդթրեքի կանտական լեզվով։
- «Miramax/Disney» ընկերությունը ձեռք է բերել և ԱՄՆ - ում թողարկել է տեսասկավառակը տանը դիտելու համար։ Իր հին սովորության համաձայն ընկերությունը կտրել է մի քանի տեսարան, սակայն չի փոխել գլխավոր երաժշտական թեման։
Փաստեր
- Իրական կյանքում առևանգված գործարարը չի գտնվել, ֆիլմում որոշվել է երջանիկ ավարտ ստեղծել։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|