Քևին Չոբոտ
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 2000[1][2] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Պեչ, Հունգարիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քևին Չոբոտ (անգլ.՝ Kevin Csoboth, հունիսի 20, 2000[1][2], Պեչ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ույպեշտ» ակումբի և Հունգարիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
Չոբոտը «Ֆերենցվարոշ» և «Կոզարմիշլեն» ակումբների սան է։ 2017 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ, որտեղ սկզբում սկսել է հանդես գալ երիտասարդական թիմում։ 2019 թվականի փետրվարի 16-ին «Վարզինի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա լիգայում՝ պահեստայինների կազմում[3]։ 2021 թվականին Չոբոտը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Ֆեհերվար» ակումբի հետ։ Սեպտեմբերի 22-ին «Ֆերենցվարոշի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[4]։ 2022 թվականի սկզբին վարձավճարով հանդես էր գալիս «Սեգեդ-Չանադ Գրոշիչի ակադեմիայում» Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում։ 2022 թվականի ամռանը տեղափոխվել է «Ույպեշտ»։ Օգոստոսի 26-ին «Պակշի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Նոյեմբերի 9-ին իր նախկին ակումբի՝ «Ֆեհենվարի» դեմ խաղում Քևինը խփել է իր առաջին գոլը «Ույպեշտի» կազմում[6]։
Միջազգային կարիերա
2017 թվականին Հունգարիայի պատանեկան հավաքականի կազմում Խորվաթիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Ֆարերյան կղզիների[7], Թուրքիայի[8], Շոտլանդիայի[9] և երկու անգամ Ֆրանսիայի թիմերի դեմ խաղերին[10][11]։ 2023 թվականի մարտի 23-ին Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հունգարիայի հավաքականի կազմում[12]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Soccerway(բազմ․)
- ↑ «Варзин VS. Бенфика Лиссабон B 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019—02—16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Фехервар VS. Ференцварош 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Уйпешт VS. Пакш 2:3» (անգլերեն). soccerway.com. 2022—08—26.
- ↑ «Уйпешт VS. Фехервар 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022—11—09. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Фарерские острова (до 17) VS. Венгрия (до 17) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2017—05—09. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Венгрия (до 17) VS. Турция (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017—05—12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Шотландия (до 17) VS. Венгрия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017—05—06. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Венгрия (до 17) VS. Франция (до 17) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017—05—03. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Венгрия (до 17) VS. Франция (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017—05—16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Венгрия VS. Эстония 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—05—16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
|