Օդդ Բանգ-Հանսեն
Օդդ Բանգ-Հանսեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1908[1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Վախճանվել է | մարտի 4, 1984[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա[2] |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, թարգմանիչ, լրագրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Kjetil Bang-Hansen? և Pål Bang-Hansen? |
Օդդ Բանգ-Հանսեն (նորվ.՝ Odd Bang-Hansen, ապրիլի 9, 1908[1], Քրիստիանիա, Նորվեգիա - մարտի 4, 1984[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի գրող, սցենարիստ, լրագրող և թարգմանիչ։
Կենսագրություն
Օդդ Բանգ-Հանսենը ծնվել է 1908 թվականի ապրիլի 9-ին Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանիայում, որը ներկայումս վերանվանվել է Օսլո։ Օդդը ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 1934 թվականին ավարտում է Օսլոյի համալսարանը։ Աշխատել է մայրաքաղաքի առևտրական դպրոցում որպես դասավանդող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասկացել է Դիմադրության շարժմանը։ Պատերազմի ընթացքում Օդդը հեռանում է Միացյալ Թագավորություն։ Պատերազմի ավարտից հետո Օդդ Բանգ-Հանսենը նորվեգական թերթերի ու ամսագրերի մշակութային նորությունների տեսաբանն էր։
1965 թվականից մինչև 1971 թվականը Օդդ Բանգ-Հանսենը ղեկավարել է Նորվեգական գրողների խորհուրդը, որը կոչվում էր «Den norske Forfatterforening»:
Օդդ Բանգ-Հանսենն իր մահկանացում կնքում է յոթանասունհինգ տարեկան հասակում՝ 1984 թվականի մարտի 4-ին հայրենի քաղաքում՝ Օսլոյում։
Ստեղծագործություններ
Օդդ Բանգ-Հանսենը հայտնի է նաև որպես մանկագիր։ Առաջին անգամ գրական ասպարեզում իր ունակությունները փորձել է 1938 թվականին։
Գրողի սցենարի հիման վրա նկարահանվել են մի շարք գեղարվեստական կինոնկարներ, այդ տվում «Trost i taklampa» (1955 թվական), «Սցենար ձյուների վրա» (1966 թվական) և «Ընդամենը մի կյանք» (1968 թվական)։
Օդդ Բանգ-Հանսենը զբաղվել է նաև թարգմանչական աշխատանքներով։ Թարգմանել է ներքոհիշյալ գրողների լավագույ ստեղծագործությունները նորվեգերենով. Աստրիդ Լինդգրեն, Վյայնյո Լիննա, Վլադիմիր Նաբոկով, Հանս Քրիստիա Անդերսեն և այլն։
Գրական շատ մրցանակների ու պարգևների դափնեկի է Օդդ Բանգ-Հանսենը։ Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից սահմանված «Մանկական և պատանեկան գրականության համար» մրցանակը, որը ստացել է 1949 թվականին։ Իսկ Բաստիան մրցանակին Օդդ Բանգ-Հանսենն արժանացել է 1959 թվականին։
Ընտիր ստեղծագործություններ
- Fager er studentens drøm, Gyldendal (1938).
- Ringen rundt brønnen, Tiden (1946).
- I denne natt, Tiden (1947).
- Tanker i hytt og vær (1948), illustrert av Randi Monsen
- Mette og Tom i fjellet, Tiden (1948). Barne-og ungdomsbok.
- Møllen og lyset (1949)
- Mette og Tom og bokstavene, Tiden (1949). Barnebok
- Mette og Tom i hulen, Tiden (1951).Barne-og ungdomsbok. Filmet i 1951.
- Trapp med ni trinn, Tiden (1952). Barne-og ungdomsbok.
- Tom og Mette på sporet (1952). Manus basert på egen bok. Spiller også faren til Pål Bang-Hansen.
- Fly hvite due, Tiden (1953). Roman fra Vola, en by i Italia.
- Trost i taklampa (1955). Bidrag til manus.
- Spilleman på flukt(1957) Barne-og ungdomsbok
- Skrift i sne (1966). Manuskript.
- Historien om Fridtjof Nansen (1968). Manuskript.
- Det nye kjøkkenbibliotek (Gyldendal, 1971). Redaktør. Oversett av Truls Hoff.
- Fra mitt spisebord i mange land og landskaper (Tiden, 1973). Om matlaging.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1042477337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
- Odd Bang-Hansen(նորվ.)
- Digitaliserte bøker av Bang-Hansen i Nasjonalbiblioteket.
|