Օզգե Օզփիրինջի (թուրքերեն՝ Özge Özpirinçci, ապրիլի 1, 1986(1986-04-01), Ստամբուլ, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի։ Իր դերասանական կարիերան սկսել է՝ նկարահանվելով «Դուք խիզախություն ունե՞ք սիրելու» և «Բարդու ճյուղեր» հեռուստասերիալներում։ Օզգեն նկարահանվել է նաև «Հրաժեշտ» և «Անատոլիայի արծիվներ» ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ «Կորուստ» ֆիլմը հաղթել է միջազգային մի շարք կինոփառատոններում։ Նա վարել է նաև «Ընդհանուր կյանք» հաղորդաշարը։ Օզգեն ծնվել է 1986 թվականի ապրիլի 1-ին Ստամբուլում[1]։