Օթար Կակաբաձե
Օթար Կակաբաձե վրաց.՝ ოთარ კაკაბაძე | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Օթար Կակաբաձե | ||||||||||||||
Ազգությունը | վրացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Վրաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 27, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Էսբիերգ | ||||||||||||||
Համար | 18 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Օթար Կակաբաձե (վրաց.՝ ოთარ კაკაბაძე, հունիսի 27, 1995, Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս դանիական «Էսբիերգ» ֆուտբոլային ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
«Դինամո Թբիլիսի»
Կակաբաձեն «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը Օթարը նշել է 2012 թվականի նոյեմբերի 27-ին՝ «Ռաչա Ամբրոլաուրիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Իսկ իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Կախետի Թելավի»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։
Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը Օթարը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Շուկուրա Կոբուլետիի» դեմ խաղում[2]։ Հիմնական կազմում իր առաջին գոլը նա խփել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «Սպարտակ Ցխինվալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով։
«Գիմնաստիկ Տարրագոնա»
2016 թվականի հուլիսի 7-ին Օթար Կակաբաձեն տեղափոխվել է իսպանական «Գիմնաստիկ Տարրագոնա»[3]։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր։
«Էսբիերգ»
2017 թվականի հունվարի 4-ին Կակաբաձեն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Էսբիերգ»[4]։
Միջազգային կարիերա
Վրաստանի Մ17 հավաքականի կազմում Օթարը մասնակցել է Եվրո 2012-ին, որտեղ Վրաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը[5][6][7][8]։
Վրաստանի ազգային հավաքականի կազմում Օթար Կակաբաձեն իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում[9]։
Ձեռքբերումներ
- Վրաստանի չեմպիոն - 2013/14, 2015/16
- Վրաստանի սուպերգավաթակիր - 2013/14, 2014/15, 2015/16
- Վրաստանի սուպերգավաթակիր - 2014, 2015
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Dinamo Tbilisi vs Shukura». Soccerway.com.
- ↑ «Kakabadze, nueva incorporación grana» [Karabadze, new addition grana] (իսպաներեն). Gimnàstic Tarragona. 2016 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ lejer georgisk landsholdsspiller Արխիվացված 2020-05-26 Wayback Machine‚ efb.dk, 4 January 2017
- ↑ «Georgia U17 vs. Germany U17 0-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «France U17 vs. Georgia U17 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Iceland U17 vs. Georgia U17 0-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Netherlands U17 vs. Georgia U17 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Georgia vs. Gibraltar 4-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Էջը «Դինամո ՖԱ»-ի պաշտոնական կայքում (անգլ.) (վրաց.)