Օլեգ Գրինևսկի

Օլեգ Գրինևսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 3, 1930(1930-06-03) կամ նոյեմբերի 12, 1930(1930-11-12)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 5, 2019(2019-02-05) (88 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Բևեռային աստղի շքանշան

Օլեգ Գրինևսկի (ռուս.՝ Оле́г Алексе́евич Грине́вский, հունիսի 3, 1930(1930-06-03) կամ նոյեմբերի 12, 1930(1930-11-12), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2019(2019-02-05)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

1954 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1954 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1954-1957 թվականներին եղել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ ասպիրանտ։
  • 1957-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժանմունքի ատտաշե։
  • 1958 թվականից մինչև 1960 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժանմունքի երրորդ քարտուղար։
  • 1960 թվականից մինչև 1963 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժանմունքի երկրորդ քարտուղար։
  • 1964 թվականից մինչև 1978 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատանքի պատասխանատու։
  • 1978 թվականից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժանմունքի վարիչ։
  • 1982 թվականից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 1983 թվականից եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ, Ստոկհոլմյան կոնֆերանսի ԽՍՀՄ պատգամավորթւյան ղեկավար։
  • 1989 թվականից Վիեննայի սովորական զենքերի բանակցություններում խորհրդային պատգամավորության ղեկավար։
  • 1991 թվականի հոկտեմբերի 11-ից Շվեդիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1992 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1997 թվականի հունիսի 19-ից պաշտոնաթող է եղել՝ թոշակառու դառնալու հետ կապված[2]։

Մահացել է 2019 թվականի փետրվարի 5-ին[3]։

Դիվանագիտական աստիճան

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ