Օլինդա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օլինդա | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Պերնամբուկու | ||||
Հիմնադրված է | մարտի 12, 1535 թ. | ||||
Մակերես | 41,681 կմ² | ||||
ԲԾՄ | 16±1 մետր | ||||
Բնակչություն | ▼349 976 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 53100-xxx | ||||
Պաշտոնական կայք | olinda.pe.gov.br | ||||
| |||||
Օլինդա, (պորտուգալերեն արտասանությունը[oˈlĩdɐ]), Պերնամբուկոյի Բրազիլիայի պետության պատմական քաղաք է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափին, անմիջապես Ռեսայֆի հյուսիսում և Պաուլիստայի հարավում[2]։ Օլինդայի բնակչությունը 389,494 մարդ է, որն ընդգրկում է 41.681 քառակուսի կիլոմետր տարածք և 9 բնակչին հասնում է մեկ քառակուսի կիլոմետր տարածք։ Այն հայտնի է որպես մեկը Բրազիլիայի լավագույն պահպանված գաղութային քաղաքներից։
Օլինդան ունի մի շարք հիմնական զբոսաշրջային վայրեր, ինչպիսիք են քաղաքի պատմական կենտրոնը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության), եկեղեցիները և Օլինդայի կառնավալը, որը հայտնի փողոցային տոնակատարություն է՝ շատ նման պորտուգալական ավանդական դիմակահանդեսներին։ Ի տարբերություն Ռիո դե Ժանեիրոյի և Սալվադորի, Օլինդայում` դիմակահանդեսի մուտքը ազատ է։ Բոլոր տոնակատարությունները նշվում են փողոցներում։ Կան բազմաթիվ ժանրերի հարյուրավոր փոքր երաժշտական խմբեր (երբեմն մեկ կատարող)։
Պատմություն
Շատ բնիկ ցեղեր մի քանի հազարամյակ զբաղեցրել են հյուսիսարևելյան Բրազիլիան, և ներկայիս Օլինդան ունեցել է Կաետես և Տուպինամբա ցեղային համայնքներ, որոնք հաճախ են եղել պատերազմական հարաբերությունների մեջ։ Ֆրանսիացի վարձկանները համարվել են այդ շրջան հասած առաջին Եվրոպացիները, բայց Պորտուգալացիները շահագործել են միջցեղային մրցակցությունները և հաջողվել է ավելի բարձր բլուրի՝ նախկին Կաետե գյուղի վրա կառուցել ամրոց։ Օլինդա ավանը հիմնադրվել է 1535 թվականին Դուարտե Կոելիո Պերեյրայի կողմից, որը 1537 թ․ մարտի 12֊ին ավանից վերածվել է քաղաքի[2]։ Այն ստեղծվել է 1614 թ․ Պերնամբուկոյի պրելատարական տարածքի վրա, որը 1676 թ․ դարձել է Օլինդայի թեմ։ Տարածաշրջանի տնտեսությունը հարուստ է եղել շաքարեղեգի արտադրությամբ։ Տնտեսական աջակցության համար՝ ստրուկների ներմուծումը Աֆրիկայից, նպաստել է Օլինդային դառնալու գաղութային ամրոց։ Մինչև 1600 թ․ Օլինդայի տնտեսությունը հիմնված է եղել շաքարի արտադրության և ստրուկների աշխատանքի վրա, որը դարձրել է այն գաղութային ամրոց։ Ստրուկները Օլինդայում են հաստատվել մինչև Լեի Աուրեա կամ Ոսկե դար, ովքեր 1888 թ․ Բրազիլիայում վերացրել են ստրկությունը։
Օլինդան Պերնամբուկոյի ժառանգական մայրաքաղաքն է եղել, որը կրակի են մատնել հոլանդական զավթիչները։ Գործնական նպատակներով պորտուգալացիները կառուցել են իրենց քաղաքը՝ ավելի հասանելի դարձնելու քաղաքի պաշտպանությունը ։ 17-րդ դարում, Պորտուգալիայի Թագավորությունը միացավ Իսպանիայի հետ(1580-1640 թթ․ Իբերիական միության ժամանակաշրջան)։ Օգտվելով Պորտուգալացիների թուլությունից, Օլինդա և Ռեսայֆ շրջանները գրավեցին Պորտուգալացիները՝ ազատ մուտք ունենալով շաքարեղեգի տնկարկներից։ Ջոն Մորիսը, Արքայազն Նասսաու Սիեժենը Բրազիլիայում՝ հոլանդական արևմտյան Հնդկաստանի կողմից, 1637 թ հունվարին Ֆրեդերիկ Հենրիի խորհրդով նշանակվեցին հոլանդական տիրապետության կառավարիչներ։ Մի շարք հաջողակ արշավներից հետո, նա աստիճանաբար ընդլայնեց հոլանդական տիրապետության սահմաննները՝ հարավում ձգվելով մինչև Սերժիպ և հյուսիսում մինչև Սան֊Լուիս֊դե֊Մարինյան։ Նա նմանապես գրավեց Պորտուգալական տիրապետության տակ գտնվող Սուրբ Ջեորջ դել Մինան, Սուրբ Թոմասը և Աֆրիկայի արևմտյան ափին գտնվող Լուանդամը, Անգոլան։ 1640 թ․ Իբերիական միության վախճանից հետո, Պորտուգալիան՝ Պորտուգալական Կայսրության կորցրած տարածքների վրա, վերահաստատել է իր տիրապետությունը։
Հոլանդացիների ներխուժումից հետո՝ նվազել է Օլինդայի կարևորությունը։ Ռեսայֆը դարձել է տարածաշրջանի մայրաքաղաքը։ Քաղաքն այժմ հանդիսանում է մեծ Ռեսայֆի թեմական տարածաշրջանի արվարձան։ Քաղաքի պատմական դիրքի շնորհիվ, այն պահպանում է Օլինդայի Ռեսայֆի՝ հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսական շրջանը[2]։
Բացի բնության գեղեցկությունից, Օլինդան նաև Բրազիլիայի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է հանդիսանում։ 1982 թ․, ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից հռչակվելով Մարդասիրական Պատմական և Մշակութային ժառանգություն, Օլինդան պահպանում է անցյալի շքեղությունը՝ ամենամյա դիմակահանդեսներով՝ համադրելով ֆրեվո, մարակատու և այլ ռիթմերով։
Տնտեսություն
Օլինդայի հիմնական տնտեսական գործունեությունները հիմնված են զբոսաշրջության, առևտրի, փոխադրամիջոցների և ձեռագործ իրերի արտադրության վրա։ Ամենամյա դիմակահանդեսներին, քաղաքի հնագույն պատմական կենտրոնում, իրենց մասնակցությունն են ունենում հազարավոր զբոսաշրջիկներ։
Դիտել նաև
- Պերնամբուկոյի մի շարք թանգարաններ
Հղումներ
Այլ տվյալներ
Olinda travel guide from WikivoyageՕլինդայի զբոսաշրջային ուղեցույց- Վիքիճանապարհորդություն (Wikivoyage)
Wikivoyage
- Պաշտոնական կայքէջ
- http://www.olindavirtual.org Արխիվացված 2013-04-07 Wayback Machine
- http://www.olinda.com.br Արխիվացված 2006-06-14 Wayback Machine Գովազդային կայք
- Video Olinda street Carnival [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլինդա» հոդվածին։ |
|