Օլիվիե Ժիրու

Օլիվիե Ժիրու
ֆր.՝ Olivier Giroud
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Շամբերի, {2} Ֆրանսիա
Հասակ 192 սմ
Քաշ 88 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 12
Պատանեկան կարիերա
1994 - 1999 Ֆրանսիա Ֆորժ
1999 - 2005 Ֆրանսիա Գրենոբլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2008 Ֆրանսիա Գրենոբլ 23 (2)
2007 - 2008   Ֆրանսիա Իստոր 33 (14)
2008 - 2010 Ֆրանսիա Տուր 44 (27)
2010 - 2012 Ֆրանսիա Մոնպելյե 73 (33)
2010   Ֆրանսիա Տուր 17 (6)
2012 - 2018 Անգլիա Արսենալ 180 (73)
2018 - մերկա Անգլիա Չելսի 13 (3)
Ազգային հավաքական
2011 - ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 81 (31)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31-ի, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14-ի, 2015

Օլիվիե Ժիրու (ֆր.՝ Olivier Giroud, սեպտեմբերի 30, 1986(1986-09-30)[1][2][3], Շամբերի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերայի մեծ մասը անցկացրել է ֆրանսիական «Գրենոբլ» ակումբում։ 2012 թվականից մինչև 2018 թվականը հանդես է եկել Լոնդոնյան Արսենալ ֆուտբոլային ակումբում։ 2018 թվականից հանդես է գալիս անգլիական Չելսիում։ Մինչ Արսենալում հանդես գալը նա նաև խաղացել է ֆրանսիական «Գրենոբլ», «Իստր», «Տուր», «Մոնպելե» ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականի խաղացող, որի կազմում մասնակցել է 2012 թ. Եվրոպայի առաջնությունը։

Լիգա 2-ի լավագույն ռմբարկու 2010 թվականին, 2011 թվականի Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից, Ֆրանսիայի չեմպիոն և Լիգա 1-ի լավագույն ռմբարկու 2012 թվականին։

Ֆուտբոլային կարիերա

Օլիվիե Ժիրուի առաջին պրոֆեսսիոնալ ակումբը եղել է "Գրենոբլ"-ը։ Երկու տարվա ընթացքում այդ թիմի կազմում Ժիրուն ընդհանուր առմամբ Ֆրանսիաի առաջնությունում մասնակցել 23 հանդիպման, սակայն ընդամենը երկու անգամ դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում։ Մեկ տարի վարձավճարով "Իստր"-ի կազմում հանդես գալուց հետո, նրա տրանսֆերը "Գրենոբլ"-ից գնեց "Տուր"-ը։ "Տուր"-ի կազմում երկու հաջող խաղաշրջան անցկացնելու շնորհիվ, 2010 թվականին Օլիվիեն հրավեր է ստացավ "Մոնպելյե"-ից։ Պահպանելով լավ մարզավիճակը՝ նա նախ 2011 հրավեր ստացավ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական, ապա՝ մեկ տարի անց, նա հայտնվեց Եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկում՝ "Արսենալ"-ում՝ ստորագրելով երկարատև պայմանագիր[4]։

Ձեռքբերումներ

Թիմային նվաճումներ

Անհատական նվաճումներ

  • Լիգա 2-ի լավագույն ռմբարկու։ 2009/2010 (21 գոլ)
  • Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ։ 2009/2010
  • Լիգա 1-ի լավագույն ռմբարկու։ 2011/2012 (21 գոլ)

Անձնական կյանք

2011 թվականից սկսած Օլիվիե Ժիրուն ամուսնացած է Ջենիֆերի հետ[5]։ Նրանց դուստրը՝ Ջեյդը, ծնվել է 2013 թվականի հունիսի 18-ին։ 2014 թվականի փետրվարին հաղորդվում է, որ նա դավաճանել է իր կնոջը մոդել Սելիա Քեյի հետ[6]։ Դավաճանության մասին այդ խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Սելիա Քեյը իր Ինստագրամի էջում տեղադրում է մի նկար, որում Օլիվիեն կիսամերկ գտնվում է հյուրանոցային համարում։ Միջադեպից հետո, նա իր Թվիթթերի էջում ներողություն է խնդրել իր կնոջից, սակայն ավելի ուշ պնդել է, որ իր և մոդելի միջև որևէ բան տեղի չի ունեցել[7]։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկացել մեկնաբանել այս ամենը՝ ասելով, որ ցանկանում է «հարգել նրա անձնական կյանքի գաղտնիությունը»[8]։

Օլիվիե Ժիրուն կաթոլիկ է։ Հարցազրույցներից մեկում նա նշել է․ «Ես չեմ խաչակնքվում իմ խաղերից առաջ, սակայն մի մի փոքր աղոթում եմ»։ Նա իրեն նկարագրում է որպես «շատ հավատարիմ մարդ»[9]։

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. GeneaStar
  3. Argentine Soccer Database (իսպ.)
  4. «Olivier Giroud agrees deal to join Arsenal»։ Sporting News։ հունիսի 26, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 26 
  5. «Olivier Giroud and Wife Jennifer»։ February 2014։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 15 
  6. http://www.dailymail.co.uk/sport/football/article-2560650/Olivier-Giroud-issues-grovelling-apology-wife-Arsene-Wenger-pictures-emerge-hotel-meeting-model-just-hours-game.html
  7. «I made a mistake... but I have not committed adultery! Giroud clears up Twitter apology to family after meeting model in hotel room»։ Daily Mail։ փետրվարի 19, 2014։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24 
  8. http://www.dailymail.co.uk/embed/video/1083781.html
  9. «Why Olivier Giroud wants to spend it like Beckham»։ London Evening Standard։ նոյեմբերի 20, 2014։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օլիվիե Ժիրու հոդվածին