Օլլի Ջոնսթոն
Օլլի Ջոնսթոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 31, 1912[1][2] |
Ծննդավայր՝ | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 14, 2008[4][1][5][…] (95 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, արվեստագետ, կերպարների անիմացիա և մուլտիպլիկատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0426508 |
frankanollie.com |
Օլիվեր Մարտին Ջոնսթոն կրտսեր (անգլ.՝ Oliver Martin Johnston, Jr., հոկտեմբերի 31, 1912[1][2], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - ապրիլի 14, 2008[4][1][5][…], Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[6]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ստուդիայի տասն առաջատար անիմատորներից մեկը[9][10][11][12]։ 1989 թվականին ստացել է «Դիսնեյի լեգենդները» մրցանակ, իսկ նրա աշխատանքները 2005 թվականին արժանացել են ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալի։
Օլլի Ջոնսթոնը Դիսնեյի ստուդիայում աշխատել է 43 տարի (1935-1978)։ Նրա առաջին աշխատանքը, որին մասնակցել է որպես գլխավոր անիմատոր, եղել է «Պինոկիո» մուլտֆիլմը։ Բացի այդ, նա մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ֆանտազիա» և «Բեմբի»։ Նրա վերջին լիամետրաժ աշխատանքը եղել է «Փրկարարները» մուլտֆիլմը, որտեղ Ջոնսթոնը երգիծաբար մարմնավորվել է կերպարներից մեկի՝ Ռուֆուս կատվի տեսքով։
Ջոնսթոնը Ֆրենկ Թոմասի հետ «The Illusion of Life: Disney Animation» գրքի համահեղինակ է։ Գրքում, մասնավորապես, նկարագրված են անիմացիայի 12 սկզբունքները։ Այնտեղ հավաքված են անիմացիայի հնարներն ու տեխնիկան, որոնք մշակվել և ներդրվել են ստուդիայում։ Ֆրենկն ու Օլլին մտերիմ ընկերներ էին և իրար ճանաչում էին դեռևս Սթենֆորդի համալսարանից։ Նրանց ընկերությունը արտացոլված է «Frank and Ollie» վավերագրական ֆիլմում, որի պրոդյուսրը Ֆրենկի որդին՝ Թեոդոր Թոմասն է։ Վերջինս 2012 թվականին եղել է մեկ այլ՝ «Growing up with Nine Old Men» ֆիլմի պրոդյուսրը։
Կենսագրություն


Օլիվեր Ջոնսթոնը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Պալո Ալտոյում։ Հաճախել է Սթենֆորդի համալսարանի տարրական դպրոց, որտեղ հայրը ռոմանական լեզուների պրոֆեսոր էր։ Պալո Ալտոյի ավագ դպրոցն ավարտելուց հետո նա վերադարձել է Սթենֆորդ և մեկ տարով ընդունվել Chouinard Art Institute[13]:
1935 թվականի հունվարի 21-ին Օլլին Դիսնեյի ստուդիա է ընդունվել որպես անիմատորի օգնական։ Այնտեղ նա ստուդիայի զարգացման սկզբնական փուլում օգնել է կարճամետրաժ այնպիսի մուլտֆիլմերի արտադրության գործում, ինչպիսիք են՝ «Միկիի պարտեզը» և «Կրիան ու նապաստակը» (անգլ.՝ The Tortoise and the Hare): Իր ապագա կնոջ՝ Մարի Ուորտի հետ Օլլին ծանոթացել է ստուդիայում 1943 թվականին, որտեղ Մարին զբաղվում էր կադրերի գունազարդմամբ։ Մարի Ջոնսթոնը մահացել է 2005 թվականի մայիսի 20-ին՝ 87 տարեկան հասակում։
Օլլօ Ջոնսթոնի հետաքրքրություններից մեկը շոգեքարշերն էին։ Լա-Կանյադա-Ֆլինտրիջ քաղաքում գտնվող նրա տան ետնաբակում, սկսած 1949 թվականից, նա կառուցել է փոքրիկ երկաթգիծ[14], որով շարժվում էին 1:12 մասշտաբով երեք լոկոմոտիվներ[15]։ Այժմ այդ լոկոմոտիվները պատկանում են նրա որդուն։ Այդ երկաթգիծը Ուոլթ Դիսնեյին ոգեշնչել է կառուցելու սեփական Carolwood Pacific Railroad, իսկ այնուհետև կառուցելու երկաթգիծ Դիսնեյլենդում։ Այժմ 1:4 մասշտաբով դեպոն, որն Օլլին կառուցել էր իր ետնաբակում, վերականգնվել և տեղափոխվել է նոր վայր՝ Լոս Անջելեսի Walt Disney's Carolwood Barn թանգարանից ոչ հեռու[16]։
Օլլին իր գործընկերոջ՝ Ուորդ Քիմբալի հետ եղել է «Carolwood Pacific Historical Society» հիմնադիրներից։
2005 թվականի նոյեմբերի 10-ին Ջոնսթոնը Օվալաձև աշխատասենյակում հանդիսավոր կերպով պարգևատրվել է ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալով։
Օլլին մահացել է ծերությունից 2008 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնի նահանգի Սքվիմ փոքրիկ քաղաքում։ Նա եղել է Դիսնեյի ծերունիների տասնյակի կենդանի ներկայացուցիչներից վերջինը։
Օլլի Ջոնսթոնի աշխատանքներ
- Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները – անիմատորի օգնական
- Պինոկիո – Պինոկիո
- Ֆանտազիա – ամուրներ «Pastoral Symphony»-ում, լճի մոտի կենտավրեր
- Բեմբի – Բեմբի, Տոպոտուն
- Երեք կաբալյերոները
- Նվագիր իմ երգը
- Հարավի երգը
- Մեղեդիների ժամանակը
- Իկաբոդի և պարոն Թոդի արկածները
- Մոխրոտիկը – չար քույրեր, սպասավոր
- Ալիսան հրաշքների աշխարհում – Ալիսա, թագուհի
- Փիթր Փեն
- Լեդին և թափառականը
- Քնած գեղեցկուհին – փերի
- 101 դալմատին
- Թուրը քարի մեջ
- Մերի Փոփինս
- Ջունգլիների գիրքը
- Ազնվազարմ կատուները
- Ռոբին Հուդ
- Վինի Թուխի բազմաթիվ արկածները
- Փրկարարները
- Աղվեսն ու որսաշունը
Գրքեր
- Disney Animation: The Illusion of Life
- Too Funny for Words: Disney's Greatest Sight Gags (0-89659-747-4)
- Walt Disney's Bambi—the Story and the Film (1-55670-160-8)
- The Disney Villain (1-56282-792-8)
Հայտնվում մուլտֆիլմերում
- Օլլի Ջոնսթոնը երգիծաբար մարմնավորվել է «Փրկարարները» մուլտֆիլմի կերպարի՝ Ռուֆուս ծեր կատվի տեսքով։
- Փիքսար ստուդիայի «Սուպեր ընտանիքը» մուլտֆիլմում Օլլին հայտնվում է վերջում՝ իր ընկեր Ֆրենկի հետ։
- «Պոպպատե հսկա» մուլտֆիլմում գնացք վարողներից մեկն Օլլի Ջոնսթոնն է[17]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Johnston Jr, Oliver (Ollie) Martin // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://jimhillmedia.com/blogs/jim_hill/archive/2008/04/14/remembering-ollie-johnston-1912-2008.aspx
- ↑ 5,0 5,1 5,2 In Memoriam — The Animation Guild.
- ↑ 6,0 6,1 6,2 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/11/04/5-ollie-johnston/
- ↑ https://d23.com/walt-disney-legend/ollie-johnston/
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ «Legendary Disney animator dies at 95». Ассошиэйтед Пресс в CNN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «'Golden age' Disney animator dies». BBC. 2008 թ․ ապրիլի 16. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Ollie Johnston, last of Disney's elite animators, died on April 14th, aged 95». The Economist. 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Disney Animator Ollie Johnston Dies at 95 (und). — ARTINFO, 2008.
- ↑ Disney.com Network. «Ollie Johnston (Animation)». The Walt Disney Company.
- ↑ Southern California Live Steamers Արխիվացված 2014-03-25 Wayback Machine
- ↑ Laughingplace.com - A Visit to Ollie's Railroad
- ↑ Broggie, Michael, Walt Disney's Railroad Story, 2nd ed., pp. 14-15, 95, 100-4, 112, 143, The Donning Company Publishers, Virginia Beach, VA, 2006.
- ↑ «Brad Bird on Ollie Johnston» (անգլերեն). cartoonbrew.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
- Frank and Ollie’s official site
- AWN’s tribute to Ollie Johnston
- Disney Legends
- Ollie’s backyard railroad
- «Ollie Johnston: Last of the Red-Hot Animators» by John Canemaker — Wall Street Journal — April 22, 2008; Page D9
- Carolwood Pacific Historical Society Web site
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ջոնսթոն» հոդվածին։ |
|