Օկտանտ (համաստեղություն)
Համաստեղություն | |
Օկտանտի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Octans |
---|---|
Հապավում | Oct |
Խորհրդանիշ | Օկտանտ |
Մասն է | Հարավային երկնային կիսագունդ |
Մակերես | 291 քառակուսի աստիճան |
Ամենապայծառ աստղ | չկա; ամենապայծառը՝ ν Oct — 3,73m (մ) |
Ասուպային հոսքեր | չկա |
Հարևան համաստեղությունները | |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Նիկոլա Լուի Լակայլ |
Հայտնաբերման թվական | 1752 |
Անվանված է | octant? |
Տեսանելի է +0° և −90°. լայնությունների միջև: |
Օկտանտ (լատին․՝ Octans), փոքր ու շատ խամրած համաստեղություն երկնային սֆերայի հարավային կիսագնդում։ Ներառում է Երկրի Հարավային բևեռը։
Կարճ բնութագիր
Երկնքում զբաղեցնում է 291,0 տարածք, պարունակում է անզեն աչքով տեսանելի 56 աստղ։ Ռուսաստանի տարածքում չի ուսումնասիրվում։ Քանի որ Օկտանտն աշխարհի Հարավային բևեռում է, լիակատար տեսանելիությունը հնարավոր է միայն երկրագնդի հարավային կիսագնդում։
Այս համաստեղությունում է գտնվում այն աստղը, որը ներկայացնում է Հարավային բևեռը՝ Օկտանտի սիգման՝ σ, անզեն աչքով տեսանելի (աստղային մեծությունը՝ 5,5), բայց նա այնքնան խամրած է, որ չի կարող օգտագործվել տեղորոշման նպատակներով։
Տեխասյան համալսարանի հետազոտողները Արլինգտոնում եկան այն եզրակացության, որ Օկտանտի ν կրկնակի աստղը պարունակում է մոլորակ[1]։
Պատմություն
Նոր համաստեղություն է։ Անանուն ներկայացվել է Լակայլի կողմից 1754 թվականին։ 1756 թվականին Լակայլը առաջարկել է անվանումը, իսկ 1763 թվականին լատինիզացրել է այն։ Օկտանտը տեղորոշման անկյունային սարքավորում է, նման է սեքստանտին, բայց լիմբայի ութ մասի բաժանված կառուցվածքով։ Համաստեղությունն անվանվել է անգլիացի օպտիկ Ջոն Հենդլի պատվին, ով հայտնագործել է օկտանտը. երբեմն օգտագործվում է «Հենդլիի օկտանտ» անվանումը։
Տես նաև
Օկտանտ համաստեղության աստղերի ցանկ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օկտանտ (համաստեղություն) կատեգորիայում։ |