Օմար Նաբեր
Օմար Նաբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 7, 1981 (43 տարեկան) Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, կիթառահար և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
![]() |
Օմար Քրիմ Նաբեր[1] (սլովեն.՝ Omar Naber; հուլիսի 7, 1981, Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովեն երգիչ։ 2005 և 2017 թվականների «Եվրատեսիլ» երգի մրցույթում Սլովենիայի ներկայացուցիչն է եղել։
Կենսագրություն
Օմար Նաբերը լայնածավալ հայտնիթյուն է ստացել 2004 թվականի դեկտեմբերի 5-ին հաղթելով «Bitka talentov» երիտասարդ տաղանդերի շոուին[2]։ Նույն տարվա վերջում կայացել է իր առաջին երգի՝ «Vse, kar si želiš», ներկայացումը[3]։ 2005 թվականին ընդունել է «EMA» ազգային մրցույթի մասնակցությունը։ «Stop» սլովեներեն երգը իրեն հաղթանակ է բերել և հնարավորություն է տվել ներկայանալ «Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին»։ Մրցույթի կիսաեզրափակչում Օմարը ստացել է 69 բալ, և զբաղեցրել է 12-րդ տեղը, եզրափակիչ չի անցել։ 2005 թվականի փետրվարին ձայնագրել է իր առաջին ալբոմը՝ «Omar»։ 2011 թվականին նա նորից պայքարել է «Եվրատեսիլի» ուղեգրի համար։ «EMA» ազգային կոնկուրսի համար նա պատրաստել է «Bistvo skrito je očem» երգը, բայց եզրափակչի մասնակիցների շարքում չի հայտնվել։ 2012 թվականի մայիսին Օմարը մտել է ազգային ժյուրիի կազմի մեջ, որոնք գնահատել են «Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ»-ի մասնակիցների ելույթները[4]։ Սեպտեմբերին նա ընդունել է «Slovenska popevka» մրցույթի 50-ամյակի մասնակցությանը։ «Sedem dni» երգի երաժշտությունը Օմարը ինքն է գրել, տեքստը՝ Թինա Մուցը (Tina Muc), իսկ գործիքավորումը՝ Լոիզե Քրաինչանը (Lojze Krajnčan)[5]։ Վիճակագրության արդյունքով երգիչին 10-րդ տեղն է բաժին ընկել՝ ելույթ ունենալու համար։ Հեռուստադիտողի քվեների ավարտից հետո հայատարարել են հաղթողներին, նրանք էին Նուշա Դերենդան և Մարկո Վոզելը (Marko Vozelj)՝ «Naj nama sodi le nebo» երգով[6], Օմարը զբաղեցրել է նախավերջին 13 տեղը[7][8][9]։
Դիսկագրություն
Ալբոմներ
- 2005 թվականի փետրվար՝ «Omar»
- 2005 թվականի մայիս՝ «Omar MC»
Սինգլներ
Տարի | Անվանում | Բարձրագույն դիրք | Ալբոմ |
---|---|---|---|
2004 | «Vse, kar si želiš» | ||
2005 | «Stop» | ||
2010 | «Proti soncu» | 1 | |
2011 | «Duša moje duše» (Նուշա Դերենդայի հետ համատեղ) | 1 | |
«Bistvo skrito je očem» | 3 | ||
«Le srce ne spi» | 3 | ||
2012 | «Parfum» | 3 | |
«Za srečo, za sanje» | 6 | ||
«Sedem dni» | |||
2014 | «Žamet» | ||
«Sladek strup (I Won't Give Up)» | |||
2015 | «Hej, ti! (Play!)» | ||
2016 | «Zgodba brez napake» | ||
«Hallelujah» | |||
«Take Me Far» | |||
«Poseben dan '16» | |||
2017 | «Basket Case» | ||
«Aleppo» | |||
«Placebo» | |||
«Ne zapusti me» | |||
«On My Way» | 12 |
Видеоклипы
Տարի | Անվանում | Ալբոմ | Ռեժիսորներ |
---|---|---|---|
2004 | «Vse, kar si želiš»[3] | ||
2012 | «Parfum» | ||
2017 | «On My Way» |
Մրցանականեր և նվաճումներ
Տարի | Միջոցառում | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
2004 | «Bitka talentov» | «Sexed Up», «Wild World» | Հաղթանակ |
2005 | «EMA 2005» | «Stop» | Հաղթանակ |
2005 | «Եվրատեսիլ 2005» երգի մրցույթի կիսաեզրափակիչ | «Stop» | 12-րդ տեղ |
2011 | «EMA 2011» | «Bistvo skrito je očem» | Առաջադրում |
2012 | «Slovenska popevka» | «Sedem dni» | 13-րդ տեղ |
Ծանոթագրություններ
- ↑ «Forvo — произношение слов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Omar zmagovalec Bitke talentov». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.(սլովեն.)
- ↑ 3,0 3,1 «Omar predstavil videospot». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.(սլովեն.)
- ↑ «Rezultati slovenskega glasovanja». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.(սլովեն.)
- ↑ «Omar Naber s skladbo v klasični preobleki». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.(սլովեն.)
- ↑ «Slavila sta Nuša Derenda in Marko Vozelj». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.(սլովեն.)
- ↑ «To leto je Nušino. To občinstvo je Markovo. To Popevko pa osvojili debitanti». Фото № 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.(սլովեն.)
- ↑ «Video: Prisluhnite novim slovenskim popevkam». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.(սլովեն.)
- ↑ «Zlati slovenski popevki sta skladbi Ti prihajaš in Naj nama sodi le nebo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.(սլովեն.)