Օյա Կոդար
![]() խորվ.՝ Oja Kodar | |
---|---|
Ծնվել է | 1941[1][2] |
Ծննդավայր | Զագրեբ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և քանդակագործ |
Համատեղ ապրող(ներ) | Օրսոն Ուելս |
Օյա Կոդար (խորվ.՝ Oja Kodar, 1941[1][2], Զագրեբ), խորվաթ դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր։ Հայտնի է ամերիկացի դերասան Օրսոն Ուելսի հետ համագործակցությամբ[3]։
Կենսագրություն
Օյա Կոդարը ծնվել է Խովաթիայի Զագրեբ քաղաքում։ Մոր կողմից խորվաթ է, հոր կողմից հունգարացի։ 1961 թվականից մինչև Օրսոն Ուելսի մահը եղել է նրա զուգընկերը կյանքում և աշխատանքում։ Նրանք հանդիպել են 1961 թվականին «Գործընթաց» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ պահին Օրսոնը ամուսնացած է եղել, որը չի խանգարել նրան նոր հարաբերություն սկսել, ինչն էլ շարունակվել է մինչև մահ։ Կոդարի և Ուելսի հարաբերությունների մասին հասարակությունը իմացել է 1970 թվականին իտալական մամուլից, չնայած Օրսոնը շարունակել է հարաբերությունը կնոջ և Կոդարի հետ միաժամանակ։
Կարիերա
Կարիերայի սկզբում Կոդարը նկարահանվել է ֆրանս-իտալական «Քնքուշ խարդախը» ֆիլմում Ժան Պոլ Բելմոնդոյի հետ։ 1969 թվականին նկարահանվել է, Օրսոն Ուելսի «Վենետիկյան առևտրականը» ֆիլմում, որը հեռուստատեսությունը ցուցադրել է միայն 2015 թվականին։ 1970 թվականին նկարահանվել է «Խորություն» ֆիլմում, որը նույնպես ցուցադրվել է տարիներ անց՝ 2007 թվականին։ Ֆիլմում Կոդարը խաղացել է Ջոնի կնոջ՝ Ռեյ Ինգրեմի դերը, որոնք մեկնում են ճանապարհորդության և անախորժությունների հանդիպում։ Կարճամետրաժ «Լոնդոն» կինոնկարում նկարահանվելուց հետո, Կոդարը Օրսոն Ուելսի հետ համատեղ սցենար է գրել «Կեղծիք» կինոնկարի համար։ Հաջորդ դերակատարումը եղել է «Նիկոլա Տեսլայի գաղտնիքները» ֆիլմում։ Կոդարի պրոդյուսերական նորամուտը եղել է Օրսոն Ուելսի «Երազողները» ֆիլմում։ «Սիրել Որևէ մեկին» ռոմանտիկ կատակերգությունում Կոդարը խաղացել է Ելենայի դերը։ 2000 թվականին էկրան է բարձրացել Կոդարի սցենարով նկարահանված «Անժխտելի փաստեր» կինոնկարը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ «Moj tata Orson Welles ipak je najviše volio Oju Kodar». jutarnji.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.