Օշենտիոս Վրզարյան
Օշենտիոս Վրզարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1655[1] |
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա |
Մահացել է | մարտի 10, 1715[1] |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Քաղաքացիություն | Տրանսիլվանիա իշխանություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Օշենտիոս Վրզարյան (ռումիներեն՝ Oxendius Vărzărescu, լատին․՝ Oxendius Verzellescus, հունգ.՝ Verzár Oxendius, մոտ 1655[1], Բոտոշանի, Ռումինիա - մարտի 10, 1715[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), Գեռլայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջին եպիսկոպոսը։ Ռումինիայի «հայկական քաղաքի»՝ Գեռլայի հիմնադիրը[3]։
Կենսագրություն
Օշենտիոս Վրզարյանը ծնվել է 1655 թվականին Բոտոշանիում։ Նա հայ առաքելական քահանա էր, որը Բիստրիցա էր եկել մոլդովահայերի հետ[3]։
1670 թվականին Վրզարյանը գտնվել է Հռոմում, որտեղ սովորել է և նշանակվել Տրանսիլվանիայի հայոց եպիսկոպոս։ 1672-1686 թվականներին նա կնքել է իր եկեղեցու միությունը Հռոմի հետ։ 1687 թվականին նա եպիսկոպոս է ձեռնադրվել (օծվել) Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վարդան Հունանյանի կողմից[3]։
Հայկական ոսկով նա գնացել է Վիեննա՝ գնելու մի տարածք, որտեղ կարող էին բնակություն հաստատել հայերը՝ քաղաք կառուցելու համար։ Այսպես ծնվել է Գեռլա քաղաքը, որտեղ նա իր հովվական գործը կատարել է գրեթե տասներկու տարի[3]։
Թուրքերի հետ մարտերի ժամանակ Օշենտիոս Վրզարյանը գերի է ընկել և երեք տարի կալանավորված է եղել Կոստանդնուպոլսում[3]։
1712 թվականին Վրզարյանը գնացել է Վիեննա, որտեղ մահացել է 1715 թվականի մարտի 10-ին։ Կասկածներ կան, որ նրան թունավորել են[3]։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Bálint Kovács - "Über Rom nach Siebenbürgen", in "Zeitschrift für Siebenbürgische Landeskunde", nr. 1/2006, pp. 44–50.
- Ernst Christoph Suttner - "The Armenians and the Episcopate of Gherla" in "Studia Universitatis Babeş-Bolyai, Theology Catholic", Year XLIX, 2004, pp. 7–28.
- Ernst Christoph Suttner - "The Armenians of Poland and Hungary in the 17th Century in Concomitant Communion with the Church of Rome and the Armenian Patriarchal Church" in "Studia Universitatis Babeş-Bolyai" Theologia Catholica, no. 3/2008, pp. 101–110.