Օսամու Դազայ
Օսամու Դազայ ճապ.՝ 太宰 治 | |
---|---|
Ծննդյան անուն | ճապ.՝ 津島 修治 |
Ծնվել է | հունիսի 19, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Կաննագի, Կիտացուգարուի Շրջան, Աոմորի, Ճապոնիա[4][5][2] |
Վախճանվել է | հունիսի 13, 1948[2][3][6][…] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Մատիկա[2] |
Գերեզման | Զենրինի Տաճար[7] |
Գրական անուն | 辻島 衆二[8] և 黒木 舜平[9] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Տոկիոյի համալսարան[10], Հիրոսակիի Համալսարան և Աոմորի պրեֆեկտուրայի Աոմորի ավագ դպրոց |
Ժանրեր | պատմվածք |
Գրական ուղղություններ | Ես վեպ եմ և Բուրայհա |
Ուշագրավ աշխատանքներ | Մայր մտնող արև, Թերի մարդու խոստովանությունը, Փախիր, Մելոս և Օտոգի-զոշի |
Ամուսին | Միչիկո Ցուշիմա |
Համատեղ ապրող | Tomie Yamazaki? և Ota Shizuko? |
Զավակներ | Յուկո Ցուշիմա և Հարուկո Օտա |
Osamu Dazai Վիքիպահեստում |
Օսամու Դազայ (ճապ.՝ 太宰 治 Դազայ Օսամու), իրական անունը Սյուձի Ցուսիմա, հունիսի 19, 1909[1][2][3][…], Կաննագի, Կիտացուգարուի Շրջան, Աոմորի, Ճապոնիա[4][5][2] - հունիսի 13, 1948[2][3][6][…], Մատիկա[2]), ճապոնացի գրող, համարվում է Ճապոնիայի 20-րդ դարի ականավոր գեղարվեստական գրողներից մեկը։ Իր առավել հայտնի ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ «Ընդլայնված արևը» (Shayō) և «Թերի մարդու խոստովանությունը» (Ningen Shikkaku), Ճապոնիայում համարվում են դասական։
Գրողի գործունեության վրա ազդեցություն են ունեցել Ռյունոսկե Ակուտագավան, Մուրասակի Սիկիբուն և Ֆեոդոր Դոստոևսկին։ Դաձայը մեծ ճանաչում է ունեցել Ճապոնիայում։ Նրա վերջին գիրքը՝ «Թերի մարդու խոստովանությունը», Ճապոնիայի սահմաններից դուրս նրա ամենահայտնի ստեղծագործությունն է։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Դազայ Օսամուն ծնվել է 1909 թվականի հունիսի 19-ին Կանագի քաղաքում (Աոմորի պրեֆեկտուրա) հարուստ ազնվական ընտանիքում։ 1923 թվականին 14-ամյա դեռահաս Դազայն ընդունվել է պրեֆեկտուրալ միջնակարգ դպրոց և հեռանալով Կանագիից՝ բնակություն է հաստատել Աոմորիում՝ իր հեռավոր ազգականների մոտ։ 1927 թվականին Դազայը մեկնել է Հիրոսակի և ընդունվել լիցեյի բանասիրական բաժին։ Աշակերտները պետք է ապրեին հանրակացարանում, բայց Դազայը կրկին բնակություն է հաստատել հարազատների մոտ։ 1930 թվականի մարտին, ավարտելով լիցեյը, Դազայը մեկնում է Տոկիո, որտեղ ընդունվում է Թեյկոկուի համալսարան՝ ֆրանսիական գրականության ֆակուլտետ (իր իսկ խոստովանությամբ ամենևին էլ ֆրանսիական գրականության հանդեպ սիրուց չէ, այլ միայն այն պատճառով, որ այդ ֆակուլտետն ընդունում էին առանց քննությունների)։ 1930 թվականի աշնանը Դազայը սիրավեպ է սկսել Գեյշա Բենիկոյի հետ (այս կնոջ իսկական անունը Օյամա Հացույո է), ինչը Ցուսիմայի ընտանիքի վրդովմունքի նոր պատճառ էր դարձել, և Տոկիո շտապ ժամանել է ընտանիքի ղեկավարը։ Եղբայրները փոխհամաձայնության են եկել միայն այն բանից հետո, երբ Դազայը հայտարարել է, որ ընտանիքի հետ կխզի կապերը։ Շուտով նա ծանուցագիր է ստացել իր դուրս գրվելու մասին, իսկ մի քանի օր անց նշանադրվել է, որից հետո Դազայը ինքնասպանության փորձ է կատարել՝ նետվելով ծովը Գինձե բարում աշխատող մատուցողուհու հետ։ Նրան հաջողվել է փրկել, սակայն աղջիկը մահացել է։
Վաղ գործունեություն
1933 թվականի փետրվարին Տոկիոյի «Տո-օկունիպպո» թերթերից մեկի կիրակնօրյա թողարկման մեջ հայտնվեց «Գնացք» («Ռեսյա») պատմվածքը, որն առաջին մրցանակը ստացավ այդ թերթի կողմից անցկացվող մրցույթում։ Պատմությունը հրապարակվել է բոլորին անհայտ անվամբ՝ Դազայ Օսամու։ Սա երիտասարդ գրողի առաջին հրապարակումն էր կեղծանվամբ, որով նա մուտք գործեց գրական աշխարհ։ Չնայած Դազայն ուսանող էր, նա դասերի չէր հաճախում։ Նրա միակ նպատակն էր գրել իր կյանքի պատմությունը և մեռնել։ Գրքի համար նախապես հորինվել էր «Օրերի մայրամուտին» («Բաննեն») անվանումը։ Նույն թվականի մարտին «Թյուլեն» («Կայխյո») ամսագրի առաջին համարում հայտնվեց Դաձայի ևս մեկ պատմվածք՝ «Հագուստ ձկան թեփուկից» («Գյոֆուկուկի»),և գրական հանրությունը սկսեց խոսել նոր ու յուրահատուկ տաղանդի ի հայտ գալու մասին։ Շուտով նույն ամսագիրը սկսել է հրատարակել «Հիշողություններ» («Օմոիդե») վեպը։
1935 թվականի մարտին «Օրերի մայրամուտին» ժողովածուն ավարտին է հասցրել, և ցանկանալով հավատարիմ մնալ իր մտադրությանը՝ Դազայն ինքնասպանության նոր փորձ է կատարում։ Ինքնասպանության փորձը կրկին ավարտվեց անհաջողությամբ։ Կամակուրայից վերադառնալով՝ Դազայը կույրաղիքի ուժեղ նոպայով հիվանդանոց է տեղափոխվել։ Վիրահատությունից հետո նրա մոտ սկսվել է որովայնամզի բորբոքում, ուժեղ ցավեր էր ունենում։ Նրան անընդհատ թմրանյութեր էին ներարկում, և հիվանդանոցից դուրս գալով՝ Դազայն այլևս չէր կարող առանց դրանց ապրել։ Դեռ հիվանդանոցում նա սկսել է գրել «Կատակի ծաղիկները» («Դոկե-նո Խանա») վիպակը, որը հրապարակվել է «Ճապոնական ռոմանտիզմ» ամսագրի մայիսյան համարում։ Նույն թվականի հուլիսին Դազայը տեղափոխվեց Տիբայի պրեֆեկտուրայի Ֆունաբասի քաղաք։ Հիվանդանոցից դուրս գալուց կարճ ժամանակ անց պարզվել է, որ Դազայը թմրանյութի մշտական չափաբաժինների կարիք ունի։ Դրա հետ մեկտեղ, Դազայի կյանքում դա ստեղծագործական առումով ամենածաղկուն ժամանակահատվածներից մեկն էր։ «Երբ էլ մտնեմ նրա մոտ, - հիշում է Ասամի Ձյունը, - նա միշտ նստած էր, իր գրածի վրա կռացած։ Սովորաբար ներարկումից հետո նրա մոտ ոգեշնչման մեծ ալիք էր բարձրանում։ Հավանաբար, նա դրանք ներարկում էր գրելու համար»։
1936 թվականի հոկտեմբերին Դազայ Օսամուն իր ընկեր Մասուձի Իբուսեի պնդմամբ պառկեց Մուսասինոյի հոգեբուժարանում։ Այնտեղ անցկացնելով մոտ մեկ ամիս՝ նա իսկապես բուժվեց թմրամոլությունից, բայց ընկավ խոր դեպրեսիայի մեջ։ Դուրս գալով հիվանդանոցից՝ Դազայն անմիջապես սկսեց գրել "Human Lost" պատմվածքը, որում առաջին անգամ առաջացավ «կորած մարդու» թեման, որը հասել էր նրա վերջին ստեղծագործություններից մեկում հնչելու լիությանը՝ «Թերի մարդու խոստովանությունը» («Նին-գեն սիկկակու»)։ Դա նրա ստեղծագործության ծաղկուն և արգասաբեր շրջանն էր, որը տևել է մինչև 1945 թվականը։ 1939 թվականի հունվարին Դազայն ամուսնացավ Միտիկո Իսարայի հետ։ Երիտասարդ ամուսինները սկզբում ապրել են Միտիկոյի հայրենիքում՝ Կոֆուում, սակայն շուտով տեղափոխվել են Տոկիոյի արվարձան Միտակու։
Ռազմական տարիներ
1941 թվականի նոյեմբերին Դազայը, ի թիվս այլ գրողների, զորակոչվեց գործող բանակ, սակայն համապատասխան վարչությունում քննվելուց հետո անմիջապես ազատ արձակվեց թոքերի քրոնիկ գործընթացի պատճառով։ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին Ճապոնիան մասնակցեց պատերազմին Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի տարիներին, երբ շատ գրողներ դադարեցրին իրենց գործունեությունը, Դազայը շարունակեց գրել։ 1945 թվականին նա սկսեց գրել «Հեքիաթներ» («Օտոգիձոսի») գիրքը։ Գարնանը օդային հարձակման ժամանակ ավերվել է նրաՄիտակիում գտնվող տունը, և նա մեկնել է Կաֆա, որտեղ ավելի վաղ ուղարկել էր կնոջը երեխաների հետ (1944 թվականին ծնվել է նրանց որդին ՝ Մասակին)։ Սակայն շատ շուտով այրվել է նաև Կաֆայում գտնվող տունը, որից հետո Դազայն ընտանիքի հետ տեղափոխվել է Կանագի։ Ավելի քան մեկ տարի ապրել է իր հարազատ տան ֆլիգելում։ Հենց այնտեղ է ստացել կապիտուլյացիայի մասին լուրը, որը նրա համար ապշեցուցիչ էր։
Հետպատերազմյան շրջան
1946 թվականի նոյեմբերին Դազայը վերադարձավ Տոկիո։ Այդ ժամանակ վերսկսվեց շատ ամսագրերի գործունեությունը։ Դազայի մոտ շատ պատվերներ են հայտնվում, բայց նա քիչ է աշխատում։ Միայն 1947 թվականին Դազայը կարողացավ հաղթահարել անտարբերությունը և սկսեց գրել։ Առանձին սենյակ վարձելուց հետո նա վաղ առավոտից գնում էր այնտեղ և աշխատում մինչև երեք ժամ։ Հետո գնում է մոտակա սրճարան, որտեղ նրան արդեն սպասում էին ընկերները։ Այդ ժամերին նա շատ անմիջական էր ու սրամիտ։ 1947 թվականին Դազայը գրել է իր լավագույն պատմություններից մեկը ՝ «Վիյոնի կինը» («Բիյոն-նո ցումա») և «Մայր մտնող արևը» («Սյայո») վիպակը, որը տպագրվել է «Սինտյո» ամսագրի կողմից և կարելի է ասել անմիջապես հետո լույս է տեսել առանձին գրքի տեսքով։ Այս պատմությունը մեծ հայտնիություն է ձեռք բերել ընթերցողների շրջանում։ Առաջացել է նույնիսկ «սյայոձոկու» հասկացությունը, որը նշանակում է հին արիստոկրատական ընտանիքներ, որոնք աստիճանաբար կորցնում են նախկին ազդեցությունը։ Այս պատմվածքի կերպարները իր անձի մարմնավորումներն են. Նաոձիի կերպարում արտահայտում է ինքնազարգացման գաղափարը, որին տիրապետում է երիտասարդ տարիներից, Կաձուկոյի մեջ արտացոլվում են կոմունիստական գաղափարները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա երիտասարդ տարիներին, Ուեհարայի կերպարում ՝ հոգնածություն և անզորություն, որոնք ձեռք է բերել կյանքի վերջին տարիներին։ 1947 թվականի մարտին ծնվել է գրողի երրորդ երեխան ՝ Սատոկոն, որը հետագայում Յուկո Ցուսիմա կեղծանունով դարձել է Ճապոնիայի ամենահայտնի գրողներից մեկը։
Մահ
1948 թվականի գարնանը ստեղծվեց «Թերի մարդու խոստովանություն» («Նինգեն շիկակու») «Բալ» («Օտո») պատմվածքը։ Վիպակի առաջին գլուխները հայտնվել են «Տեմբո» ամսագրի հունիսյան համարում, սակայն չսպասելով մինչև վիպակը հրապարակվի ամբողջությամբ, Դազայը հեռացել է կյանքից։ «Խոստովանությունը» վերջացնելով և նրա մեջ ներդնելով իր ողջ հոգին ՝ Դազայն իրեն հոգնած ու ամայացած զգաց։ Նա անքնությամբ էր տառապում, սրվել էր թոքերի գործընթացը, սկսվել էր արյունահեղություն։ Հիվանդ և տանջված, նա գրել է իր վերջին պատմությունը «Գուդ Բայ» և Յամաձակի Թոմիեի հետ միասին նետվել է Տոկիոյի Տամագավա ջրհավաքը։ Դա 1948 թվականի հունիսի 13-ին էր։ Նրա գրասեղանի վրա մնացել են «Գուդ բայ» ձեռագիրը ՝ հեղինակային իրավունքով, նամակ-կտակը ուղղված կնոջը ՝ Միտիկոյին, խաղալիքներ ՝ երեխաների համար և Սատիո Իտոյի բանաստեղծությունը։
Հայտնի մշակույթում
Դազայի «Թերի մարդու խոստովանությունը» վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է՝ ռեժիսոր Գենձիրո Արատոյի ֆիլմը, «Aoi Bungaku» անիմեի առաջին չորս սերիաները և բազմաթիվ մանգաները, որոնցից մեկը հրապարակվել է «Comic Bunch Shinchosha» ամսագրում։ «Բանգո։ Թափառող շներ» և «Գրականագետներն ու ալքիմիկոսը՝ արդարադատության վեցնյակը» ֆրանշիզներում հիմնական կերպարներից մեկը կրում է գրողի անունը և ունի նրա հետ նմանություններ։
Այս գիրքը նաև կենտրոնական ստեղծագործություն է Ճապոնական «Book Girl» շարքի հատորներից մեկում՝ «Book Girl և the Suicidal Mime», չնայած հիշատակվում են նաև նրա մյուս ստեղծագործությունները[11]։
Գրականություն
№ | Տարի | Անուն | Բնագիր անուն | Անգլերեն անուն |
---|---|---|---|---|
1 | 1933 | Հիշողություններ | 思い出
Օմոիդե |
Memories |
2 | 1935 | Կատակի ծաղիկներ | 道化の華
Դո։ կե նո Խանա |
Flowers of Buffoonery |
3 | 1936 | Օրերի մայրամուտին | 晩年
Բաննեն |
The Late Years |
4 | 1937 | 20-րդ դարի դրոշակիրը | 二十世紀旗手
Նիձյուսսեիկի |
A standard-bearer of the twentieth century |
5 | 1939 | 富嶽百景
Ֆուգակու Խյակկեի |
One hundred views of Mount Fuji | |
6 | 1939 | Աշակերտուհի | 女生徒
Ձյոսեիտո |
Schoolgirl |
7 | 1940 | Կանանց մենամարտ | 女の決闘
Օննա նո Կետտո: |
Women’s Duel |
8 | 1940 | Ես քայլում եմ ձեր հետքերով | 駈込み訴え
Կակեկոմի Ուտտաե |
An urgent appeal |
9 | 1940 | Վազիր, Մելոս | 走れメロス
Խասիրե Մերոսու |
Run, Melos! |
10 | 1941 | Նոր Համլետ | 新ハムレット
Սին-խամուրետտո |
New Hamlet |
11 | 1942 | Արդարություն և ժպիտ | 正義と微笑
Սեիգի տո Բիսյո |
Right and Smile |
12 | 1943 | 右大臣実朝
Ուդաիձին Սանետոմո |
Minister of the Right Sanetomo | |
13 | 1944 | Ցուգարու | 津軽
Ցուգարու |
Tsugaru |
14 | 1945 | Պանդորայի արկղը | パンドラの匣
Պանդորա նա Խակո |
Pandora’s Box |
15 | 1945 | 新釈諸国噺
Սինսյակու Սյոկոկու Բանասի |
A new version of countries' tales | |
16 | 1945 | 惜別
Սեկիբեցու |
A farewell with regret | |
17 | 1945 | Հեքիաթներ | お伽草紙
Օտոգիձո։ սի |
Fairy Tales |
18 | 1946 | Ձմեռային հրավառություն | 冬の花火
Ֆույու նո Խանաբի |
Winter’s firework |
19 | 1947 | Վիյոնի Կինը | ヴィヨンの妻
Վիյոն նո Ցումա |
Villon’s Wife |
20 | 1947 | Մայր մտնող արև | 斜陽
Սյայո |
The Setting Sun |
21 | 1948 | 如是我聞
Նյոձեգամոն |
I heard it in this way | |
22 | 1948 | Բալ | 桜桃
Օ:տո: |
A Cherry |
23 | 1948 | Թերի մարդու խոստովանությունը | 人間失格
Նինգեն Սիկկակու |
No Longer Human |
24 | 1948 | Ցտեսություն | グッド・バイ
Գուդ Բայ |
Good-Bye |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://asianwiki.com/Picaresque
- ↑ 5,0 5,1 5,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.plib.pref.aomori.lg.jp/top/museum/dazai_note.html
- ↑ Aozora Bunko (яп.) — 1997.
- ↑ http://authorscalendar.info/dazai.htm
- ↑ «Book Girl and the Suicidal Mime». Contemporary Japanese Literature (English). 2011 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)