Օսլոյի մայր տաճար (լյութերական)
Օսլոյի մայր տաճար նորվ.՝ Oslo domkirke | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | լյութերական տաճար և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսլո |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Diocese of Oslo? |
Հիմնական ամսաթվերը | 1697 |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Առաջնորդ | Օլե Քրիստիան Քվարմե |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1694 |
Կառուցման ավարտ | 1697 |
Հիմնադրված | 1694 |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
Պաշտոնական կայք |
Օսլոյի մայր տաճար (նորվ.՝ Oslo domkirke), լյութերական եկեղեցի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Պատկանում է Նորվեգիայի եկեղեցու Օսլոյի թեմին։ Կառուցվել է 1694 - 1697 թվականներին։ Հանդիսանում է Օսլոյի երեք քրիստոնեական տաճարներից մեկը։ Օծվել է 1697 թվականին:Այն օգտագործվում է Նորվեգիայի թագավորական ընտանիքի և Նորվեգիայի կառավարության կողմից տարբեր հանդիսավոր պածշտոնեական միջոցառումների կազմակերպման համար։ 1968 և 2001 թվականներին Օսլոյի տաճարում է կազմակերպվել Նորվեգիայի թագավորի թագադրման արարողությունները։
1848-1850 թվականներին ճարտարապետ Ալեքսիս դե Շատոնեֆայի կողմից տաճարը վերակառուցվել է։ 1950 թվականին կրկին վերանորոգվել է։ 2006 թվականի օգոստոսին կրկին փակվել է վերանորոգման նպատակով և կրկին վերաբացվել է 2010 թվականին[1]։
Օսլոյի տաճարը նաև հայտնի է իր վիտրաժներով և երգեհոնով։ Առաջին երգեհոնը տեղադրվել է տաճարում 1711 թվականին, իսկ վերջինը՝ 1997 թվականին[2][3][4]։
Արտաքին հղումներ
- Karl Gervin. Oslo domkirke: mennesker og miljøer i 900 år Oslo Cathedral: People and Community for 900 Years. (1997) ISBN 82-03-22191-2.
- Storsletten, Ola Kirker i Norge, b. 5: Etter reformasjonen : 1600-tallet Churches in Norway, Vol. 5: After the Reformation: The 1600s (2008) ISBN 978-82-91399-15-7.
- Tronshaug, Hans Jacob Oslo domkirkes orgelhistorie : orgler, organister, kantorer og orgelbyggere gjennom fem århundrer The Organ of the Oslo Cathedral: Organs, Organists, Cantors and Organ Buiiders through Five Centuries (1998) ISBN 82-994632-0-3.
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ «Hello Magazine 19 April 2010». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Dagfin Werenskiold (Store norske leksikon).
- ↑ Hugo Lous Mohr (Store norske leksikon).
- ↑ «The Organ Situation at Oslo Cathedral». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.