Օսկար Շլեմեր

Օսկար Շլեմեր
գերմ.՝ Oskar Schlemmer
Ծնվել էսեպտեմբերի 4, 1888(1888-09-04)[1][2][3][…]
ԾննդավայրՇտուտգարտ, Գերմանական կայսրություն
Վախճանվել էապրիլի 13, 1943(1943-04-13)[1][3][4][…] (54 տարեկան)
Մահվան վայրԲադեն-Բադեն, Բադենի Հանրապետություն, Նացիստական Գերմանիա[5]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԿրթությունStuttgart State Academy of Art and Design?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, տիկնիկագործ, լիբրետիստ, համալսարանի դասախոս, լուսանկարիչ, դիզայներ, գծանկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
ՈճԲաուհաուզ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչChristian Landenberger?
ԱմուսինHelena Schlemmer?[6]
ԶավակներKarin Schlemmer? և Ute-Jaïna Schlemmer?
 Oskar Schlemmer Վիքիպահեստում

Օսկար Շլեմեր (գերմ.՝ Oskar Schlemmer, սեպտեմբերի 4, 1888(1888-09-04)[1][2][3][…], Շտուտգարտ, Գերմանական կայսրություն - ապրիլի 13, 1943(1943-04-13)[1][3][4][…], Բադեն-Բադեն, Բադենի Հանրապետություն, Նացիստական Գերմանիա[5]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, խորեոգրաֆ և թատերական ձևավորող։

Ապրանքանիշ Օսկար Շլեմերի նկարի վերարտադրմամբ

Կենսագրություն

Շլեմերի գեղարվեստական աշխատանքները ունեն 20-րդ դարի զանազան գեղարվեստական ոճերի և ուղղությունների մեծ ընդգրկում՝ սկսած երկրաչափական աբստրակցիոնիզմի մարմիններից և կուբիզմից մինչև կլասիցիզմ (դիմանկարներում կամ բնանկարներում

Մոտավորապես 1913 թվականին ձևավորվում է այն, ինչը դառնում է նկարչի կտավների հիմնական թեման՝ երկրաչափական աբստրակտ ձևով նկարված մարդկային կերպարանքներ, որոնք նկարի մակերևույթին թվում են արտասովոր զարդանկարներ։ Նկարչի 1914 թվականին Քյոլնի Արդյունաբերական ցուցահանդեսի համար ստեղծած որմնային գեղանկարներում զգացվում է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։

1920 թվականին Օսկար Շլեմերը ստացել է հրավեր Վայմար քաղաքի Բաուհաուզ ուսումնական հաստատությունից, որտեղ սկզբում ղեկավարել է մետաղական արտադրանքների արվեստանոցը, իսկ հետո՝ 1922 թվականից սկսած՝ քանդակների արվեստանոցը։ 1923 թվականից նրա գեղարվեստական ոճը ենթարկվում է մետաֆիզիկական նկարչության (Pittura Metafisica) ուժեղ ազդեցությանը։ Մարդկային կերպարանքների քանակը նրա նկարներում զգալիորեն պակասում է, դրանք գտնվում են կտավի հստակ առանձնացված մակերեսի վրա՝ ինչ-որ խորեոգրաֆիկ կառուցվածքով, ինչը յուրահատուկ ներդաշնակության արտացոլումն է։ Բեռլինի ազգային պատկերասրահի և Էսսենում գտնվող Ֆոլկվանգ թանգարանի կողմից նկարչի այս ժամանակաշրջանի նկարների ձեռքբերումից հետո Շլեմերը ձեռք է բերում ճանաչում։ Բաուհաուզում նա նաև հայտնի է որպես բեմի ձևավորող և բալետների բեմադրիչ։ 1929-1932 թվականներին Շլեմերը Վրոցլավի ակադեմիայի պրոֆեսոր էր։ Նացիստների իշխանության գալուց հետո՝ 1933 թվականին, Բեռլինի միացյալ արվեստի դպրոցի հետ կապված պայմանագիրը խզվել է։ Այս ժամանակաշրջանում նաև փոխվել է վարպետի գեղարվեստական ոճը․ ստեղծագործությունների ձևաչափը փոքրացված է, կերպարանքները դասավորված են միմյանց ավելի մոտ, ավելի մեղմ և կլորավուն են և նկարված են հիմնականում տաք, հաճախ՝ մուգ ներկերով։

1937 թվականին Շլեմերին առաջարկվել է մասնակցել գեղարվեստական ցուցահանդեսների, իսկ նրա հինգ աշխատանքներ ցուըցադրվել են Դեգեներատիվ արվեստի ցուցահանդեսում։ Ունենալով ֆինանսական դժվարություններ՝ որպես արհեստավոր աշխատում է Շտուտգարտում։ Նրա վերջին աշխատանքն եղել է «Պատուհանային նկարներ» շարքը՝ 18 ջրաներկով նկարված փոքրիկ նկարներ, որոնցում նա հայացք է նետում հարևան տների լուսավորված պատուհաններին։

Նկարներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ferry E., Blumberg N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Kunstindeks Danmark (դան.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118608088 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Union List of Artist Names — 2021.

Գրականություն

  • Die Welt der Malerei, Gütersloh-Amstelveen 1997