Օրելյանամ պրովինցիա Էկվադորում։ Մայրաքաղաքը Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանան է։ Ստեղծվել է 1998 թվականի հուլիսի 30-ին, Նապո պրովինցիայի մի մասից։
Պրովինցիայի անունը ծագում է հետազոտող Ֆրանսիսկո դե Օրելյանանայի անունից, ով բնակություն է հաստատել Ատլանտյան օվկիանոսից քիչ հեռու գտնվող որևէ քաղաքում։ Նա ուղևորությունը կատարել է մի քանի անգամ, որպեսզի տեսնի Էլ Դորադո ոսկի քաղաքը, այնտեղ նա փնտրում էր մշկընկույզի անտառը, որը ժամանակին շատ թանկ համեմունք էր։ Ճամփորդությունների ընթացքում նա հանդիպել է հնդկացիական մի ցեղի, որոնք հարձակվել են իր նավերի վրա, և նրանցից շատերը կանայք էին։ Ահա սա էլ հանգեցրեց Ամազոնյան գետի անվանակոչմանը։ Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։
Կանտոններ
Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված են կանտոնների բնակչությունն ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, նրա տարածքը (քառ. կմ), վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։
Կանտոն |
Բնակչություն (2001) |
Տարածք (քառ․ կմ) |
Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
|
Ագուարիկո |
4658 |
11358 |
Նուևո Ռոկաֆուերտե
|
Ֆրանսիսկո դե Օրելյանա |
42010 |
6995 |
Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանա
|
Լա Խոյա դե լոս Սաչաս |
26363 |
1195 |
Լա Խոյա դե լոս Սաչաս
|
Լորետո |
13462 |
2127 |
Լորետո
|
Ժողովրդագրություն
Էթնիկ խմբերը՝ ըստ 2010 թվականի Էկվադորի մարդահամարի տվյալների․
- Մետիսներ՝ 57.5%
- Էկվադորի բնիկ ժողովուրդ՝ 31.8%
- Աֆրո-էկվադորյան՝ 4.9%
- Սպիտակ լատինաամերիկյան՝ 4.4%
- Մոնտուբիո՝ 1.2%
- Այլ՝ 0.2%
Տնտեսություն
Ջունգլիները կազմում են պրովինցիայի տարածքի մեծ մասը, ինչի շնորհիվ տնտեսությունը գլխավորապես հիմնված է նավթի ու փայտանյութի արդյունահանման վրա։ Որպես շահույթի կարևոր աղբյուր երկրորդ տեղում զբոսաշրջությունն է, որն առաջարկում է ջունգլիների ու գետերի դիտում և հանդիպում բնիկների հետ։ Հանքարդյունաբերությունը եկամտի երրորդ հուսալի աղբյուրն է։
Տեսարժան վայրեր
Ծանոթագրություններ