Օրիսաբա (իսպ.՝ Pico de Orizaba, ացտ.՝ Cītlaltepētl ― Սիտլալտեպետլ — աստղային լեռ), գործող կոնաձև հրաբուխՄեքսիկական բարձրավանդակում, Ընդլայնական Հրաբխային Սիեռայում։ Մեքսիկայի ամենաբարձր կետն է (5700 մ)։ Լանջերը մինչև 4000 մ, ծածկված են անտառներով։ Ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ են, 4500 մ-ից բարձր՝ հավերժական ձյուն։
Անվանում
Անվանումը բառացի նշանակում է աստղային լեռ՝ «չիտլալի» - աստղ, և «տեպետլ» - լեռ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։