Օրլանդո (Orlando, HWV 31), իտալացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելիօպերա (opera seria) երեք գործողությամբ։ Գրվել է Երաժշտության թագավորական ակադեմիայի համար։ Իտալերեն լիբրետտոն ադապտացվել է Կարլո Սիգիզմոնդո Կապեչիի «Օրլանդո» ստեղծագործությունից, որն իր հերթին հիմնվում է Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնող Ռոլանդը» (Orlando Furioso) պոեմի վրա։ Օպերայի առաջնախաղը կայացել է Լոնդոնի թագավորական թատրոնում (King's Theatre) 1733 թ. հունվարի 27-ին՝ դիմանալով տասը ներկայացման։ Օպերան համարվում է Հենդելի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ երբեմն բեմադրվում ու ձայնագրվում է։