Օքսանա Պետրուսենկո
Օքսանա Պետրուսենկո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5 (17), 1900 Բալակլեյա, Զմիևսկոե ուեզդ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 15, 1940[1] (40 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Oksana Petrusenko Վիքիպահեստում |
Օքսանա Անդրեևնա Պետրուսենկո (ուկրաիներեն՝ Петрусенко Оксана Андріївна, իսկական անունը՝ Քսենյա Անդրեևնա Բորոդավկինա, փետրվարի 5 (17), 1900, Բալակլեյա, Զմիևսկոե ուեզդ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1940[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ ՈւԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1939)։
Կենսագրություն
Ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին (նոր տոմարով փետրվարի 17-ին) Բալակլեյա քաղաքում (այժմ՝ Ուկրաինայի Խարկովի մարզ) Անդրեյ և Մարիա Իվանովնա Բորոդավկինների ընտանիքում։ Սակայն արխիվային փաստաթղթերի վերջին տվյալներով Օքսանա Պետրուսենկոյի հայրենիքը Սևաստոպոլ քաղաքն է։
Մահացել է 1940 թվականի հուլիսի 15-ին Կիևում, թաղված է Բայկովո գերեզմանատանը[2]։
Աշխատանքի վայրեր
- 1918-1925 թվականներին՝ Խերսոն և Կիևի օպերայի և բալետի թատրոն
- 1927-1929 թվականներին՝ Կազան
- 1929-1931 թվականներին՝ Սվերդլովսկ
- 1931-1934 թվականներին՝ Սամարա
- 1934-1940 թվականներին՝ Կիևի օպերայի և բալետի թատրոն
Պարգևներ
- «Պատվո նշան» շքանշան (1936)[3]
Հիշատակ
- Կիևում գտնվող նրա տան վրա տեղադրված է հուշատախտակ
- 2000 թվականին թողարկվեց Օքսանա Պետրուսենկոյին նվիրված Ուկրաինայի փոստային դրոշմանիշ
- 2010 թվականին Ուկրաինայի Ազգային բանկի կողմից թողարկվեց 5 գրիվնայանոց հուշադրամ՝ նվիրված Պետրուսենկոյին
- Երգչուհու անունով է կոչվում Կրամատորսկ քաղաքի փողոցներից մեկը
- Երգչուհու անունով է կոչվում Լվովի փողոցներից մեկը
- Երգչուհու անունով է կոչվում Լուգանսկի փողոցներից մեկը
- 2010 թվականին Սևաստոպոլի Ա. Լունաչարսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքի վրա տեղադրվեց հուշատախտակ։ Տեղական իշխանությունները որոշեցին այն չվերականգնել։
- 2008 թվականից մինչև 2013 թվականը Սևաստոպոլում անցկացվում էին Օ. Պետրուսենկոյի անվան օպերային երգեցողության ֆեստիվալ։
- Կազանում Կարիմ Տինչուրինի անվան թատրոնի շենքի վրա տեղադրված է հուշատախտակ երեք լեզուներով, թաթարերեն, ռուսերեն և ուկրաիներեն։ Ռուսական տարբերակում գրված է «Այս շենքում 1927-1929 թվականներին երգել է Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Օքսանա Պետրուսենկոն»։
Ստեղծագործություն
Եղել է Պ. Կ. Սակսագանսկիի աշակերտուհին։
Պետրուսենկոն ուկրաինական վոկալի դպրոցի ներկայացուցիչ էր։ Տիրապետում էր մեծ ձայնածավալի զրնգուն, արտահայտիչ ձայնի և վառ դրամատիկական տաղանդի։ Կատարում էր դերերգեր ուկրաինական ազգային օպերաներում, ինչպես նաև ռուսական դասական օպերաներում։ Ելույթներ էր ունենում, որպես համերգային երգչուհի, կատարում էր ուկրաինական ազգային երգեր։
Նրա մասին Իվան Կոզլովսկին ասել է.
Վերջին տարիներին որքան հաճախ էի հանդիպում նրան, այնքան ավելի շատ էի նշմարում նրա բարի ժպիտի և աչքերին անանցանելի սառած տխրության անհամապատասխանությունը։ |
Սկավառակագրություն
- Օքսանա Պետրուսենկոյի սկավառակագրության վերաբերյալ տեղեկատվությունը տեղակայված է Russian-Records.com կայքում
- 1961 թվականին «Մելոդիա» համամիութենական ընկերությունը թողարկեց «Ուկրաինական երգերի շարքը Օքսանա Պետրուսենկոյի կատարմամբ» սկավառակը
- 1973 թվականին թողարկվեց «Երգում է Օքսանա Պետրուսենկոն» երկրորդ մեծ սկավառակը
Գրականություն
- Брега Г. С. Петрусенко Оксана Андріївна // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. - К. : Наук. думка, 2011. - Т. 8 : Па - Прик. - С. 197. - ISBN 978-966-00-1142-7.
- Жадько В. Некрополь на Байковій горі.-К.,2008.-С.152-156,272.
- Жадько В. Український некрополь.-К.,2005.-С.261.
- Жадько В. Байковий некрополь.-К..2004.-С.84,86,88.
- Мистецтво України: Біографічний словник. - К., 1997. - С. 471-472.
- Кагарлицький М. Ф. Оксана Петрусенко: Біографічна повість. - К.: Молодь, 1983. - 256 с. - (Серія біографічних творів «Уславлені імена»).
- Кагарлицький М. Ф. Легендарна Оксана Петрусенко. - К., 2007.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петрусенко Оксана Андреевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Петрусенко Оксана Андреевна (1900-1940)
- ↑ «О награждении работников Киевской украинской государственной оперы и работников украинского ансамбля (Постановление Центрального исполнительного комитета Союза ССР - 23 марта 1936 года.) (oldgazette.ru)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
Աղբյուրներ
- Петрусенко Оксана Андреевна - статья из Большой советской энциклопедии.
- «Украинский соловейко» Оксана Петрусенко Արխիվացված 2010-12-02 Wayback Machine