Ֆանի Արդանը հեծելազորի սպայի զինվորական կցորդի դուստր է, հասակ է առել Մոնակոյում, որտեղ հոր դիրքը թույլ էր տալիս մոտ հարաբերությունների մեջ լինել արքայական ընտանիքի հետ։ Իշխանուհի Գրեյսին կատարած հաճախակի այցելություններով դրոշմված դաստիարակությունից հետո տեղափոխվել է Էքս-ան-Պրովանս՝ քաղաքագիտություն սովորելու։ Բայց հետզհետե տարվել է դերասանությամբ և դրամատիկական դասեր առնելուց հետո՝ 1974 թվականին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել Կոռնեյլի «Պոլիեկտես»-ի բեմադրության մեջ։ Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման։ Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ։ Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարևանուհին» և «Կիրակին շուտ գար» երկուստեք հոյակապ գործերին և սիրային կապի, որը շարունակվեց մինչև Տրյուֆոյի մահը 1984 թվականին և ծնունդ տվեց նրանց դստերը՝ Ժոզեֆինին։ «Հարևանուհու» համար Արդանը 1982 թվականին լավագույն դերասանուհի անվանակարգով առաջին անգամ ներկայացվեց «Սեզար» մրցանակի, իսկ 1984 թվականին մեկ անգամ ևս ներկայացվեց «Կիրակին շուտ գար» ֆիլմի համար։ Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացքում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը։ Նրա կարիերան շարունակեց ծաղկել նաև Տրյուֆոյի մահից հետո, և Արդանն իր վարկն ամրապնդեց լուրջ, կրքոտ դերերով մի շարք դրամատիկ կինոնկարներում։ Առանձնապես տպավորիչ են նրա դերակատարումները «Սվանի սերը» (1984), «Գնդապետ Շաբեր» (1994), «Զվարճալին» (1996) ֆիլմերում, որտեղ հրաշալիորեն կերպարանափոխվել է՝ մարմնավորելով թունոտ ու հակակրելի ազնվականուհի տիկին Դը Բլայակին, ինչպես նաև Գաբրիել Ագիոնի «Իրիկնային հագուստ» անվայել կատակերգության մեջ, որտեղ Արդանի անսպասելի կոմիկական մարմնավորումը նրան արժանացրեց «Սեզարի» որպես լավագույն դերասանուհու։ Արդանը շարունակել է նաև իր բեմական կարիերան Ստրինդբերգի «Օրիորդ Ժյուլի»-ի, Մոլիերի «Դոն Ժուան»-ի բեմադրություններում և Ռոման Պոլանսկու՝ մեծ գովեստներ վաստակած «Վարպետության դաս» ներկայացման մեջ (1997), ուր հանդես է եկել օպերային աստղ Մարիա Կալլասի դերում։ Տիրապետելով անգլերենին և իտալերենին՝ նա գլխավոր դերեր է խաղացել նաև մի քանի հոլիվուդյան, բրիտանական և իտալական ֆիլմերում։ Արդանի վերջին անգլիալեզու կինոնկարը Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Ընդմիշտ Կալլաս»-ն է, որտեղ նա դարձյալ մարմնավորել է Կալլասին։ 2003 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում Ֆանի Արդանին Ստանիսլավսկու անվան մրցանակ շնորհվեց՝ ակնառու ստեղծագործական վաստակի և Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին նվիրված լինելու համար։ 2009 թվականին նա իր սցենարով նկարահանեց «Մոխիր և արյուն» ֆիլմը։ Ֆանին դասական երաժշտություն և գրականություն է սիրում, երեք դուստր ունի՝ Ժոզեֆինը, Լյումիրը և Բալադինը։
Ֆիլմագրություն
Ֆանի Արդանը «Ողջույն, ցտեսություն» ֆիլմի նկարահանման ժամանակՖանի Արդանը 2009 թ. Կաննի կինոփառատոնի բացմանըՖանի Արդանը 2009 թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ Ֆանի Արդանը 2004 թ. «Սեզար» մրցանակաբաշխությանը
Ֆիլմերը
Տարի
Անուն
Հայերեն անուն
Տեղեկություն
2011
Interno giorno
Տաղավարային նկարահանումների օր
2010
You Never Left
Դու երբեք չես հեռացել
կարճամետրաժ
2010
Chimères absentes
Բացակա երազանքներ
կարճամետրաժ
2010
Shéhérazade et le délice casher
Շահրեզադեն և կոշերային հաճույքը
կարճամետրաժ
2009
Trésor
Գանձ
2009
Visage
Դեմքը
2008
Hello Goodbye
Ողջույն, ցտեսություն
2008
Il divo
Աստղը
2007
L'ora di punta
Դատավարությունն սկսվեց
2007
Ha-Sodot
Գաղտնիքներ
2007
Roman de gare
Կայարանային սիրավեպ
2006
Paris, je t'aime
Փարիզ, ես քեզ սիրում եմ
«Պիգալ հրապարակ» մաս
2004
El año del diluvio
Ջրհեղեղի տարին
2004
L'odore del sangue
Արյան հոտը
2003
Sarah
Սառա
հեռուստաֆիլմ
2002
Callas Forever
Ընդմիշտ Կալլաս
2002
8 femmes
Ութ կին
2001
Change moi ma vie
Փոխիր իմ կյանքը
2001
Sin noticias de Dios
Աստծուց լուր չկա
2000
Le libertin
Անառակը
1999
Le fils du Français
Ֆրանսիացու որդին
1999
La débandade
Փախուստ
1999
Balzac
Բալզակ։ Կրքոտ կյանք
հեռուստաֆիլմ
1999
Augustin, roi du Kung-fu
Կունֆուի արքա Օգյուստենը
1998
Elizabeth
Եղիսաբեթ
1998
La cena
Ճաշը
1996
A hetedik szoba
Յոթերորդ սենյակը
1996
Ridicule
Զվարճալին
1996
Désiré
Դեզիրե
1996
Pédale douce
Իրիկնային հագուստ
1995
Sabrina
Սաբրինա
1995
Al di là delle nuvole
Ամպերից այն կողմ
1995
Les cent et une nuits de Simon Cinéma
Սիմոն Սինեմայի հարյուր ու մեկ գիշերը
1994
Colonel Chabert
Գնդապետ Շաբեր
1993
Amok
Ամոկ
1991
La femme du déserteur
Դասալիքի կինը
1991
Rien que des mensonges
Կեղծիքներից բացի ուրիշ ոչինչ
1991
Afraid of the Dark
Մթից վախեցած
1991
Jeux d'hiver
Ձմեռային խաղեր
կարճամետրաժ
1990
Aventure de Catherine C.
Կատրին Կ.-ի արկածը
1989
Australia
Ավստրալիա
1989
Pleure pas my love
Մի լա, իմ սեր
1989
La grande cabriole
Մեծ շրջադարձ
փոքր հեռուստասերիալ
1988
Paura e amore
Վախ և սեր
1988
Piazza Navona
Նավոնա հրապարակ
հեռուստասերիալ՝ «Առասպելական Ջանլուկան» մասը
1988
Médecins des hommes
Տղամարդկանց բժիշկները
հեռուստասերիալ
1988
L'altro enigma
Այլ գաղտնիք
հեռուստաֆիլմ
1987
La famiglia
Ընտանիքը
1986
Mélo
Մելո
1986
Le paltoquet
Ոչնչությունը
1986
Conseil de famille
Ընտանեկան խորհուրդ
1985
L'été prochain
Անցյալ ամառ
1985
Les enragés
Մոլեգնածները
1984
L'amour à mort
Սեր մինչև մահ
1984
Mademoiselle Julie
Օրիորդ Ժյուլի
հեռուստաֆիլմ
1984
Desiderio
Ցանկություն
1984
Un amour de Swann
Սվանի սերը
1983
Benvenuta
Բենվենուտա
1983
Vivement dimanche!
Գաղտնաբար ձեր
1983
Life Is a Bed of Roses
Կյանքը վարդերով պատված անկողին է
1982
Le chef de famille
Տան գլխավորը
փոքր հեռուստասերիալ
1981
La femme d'à côté
Հարևանուհին
1981
Les bons bourgeois
Լավ բուրժուաները
հեռուստաֆիլմ
1981
Bolero
Բոլերո
1981
Les uns et les autres
Ոմանք և մյուսները
փոքր հեռուստասերիալ
1981
Le roman du samedi։ Mémoires de deux jeunes mariées