Ֆեդորա

Borsalino-ի կողմից պատրաստված ֆեդորա
Borsalino-ի կողմից պատրաստված ֆեդորա

Ֆեդորա[1], փափուկ եզրով գլխարկ։ Ֆեդորան սովորաբար կողքերից երկայնքով ներքև է ծալվում և առջևում «կպչում է» երկու կողմից: Գլխարկի հիմնական բարձրությունը 11 սմ է։ Ֆեդորա տերմինը օգտագործվել է դեռևս 1891 թվականին[2]։

Ֆեդորա գլխարկի լայնությունը սովորաբար 6,4 սմ է, բայց կարող է լինել ավելի լայն: Ֆեդորա գլխարկները չպետք է շփոթել փոքր տրիլլբի գլխարկների հետ[2][3]։

Ֆեդորաները հիմնականում պատրաստվում են բրդից, քաշմիրից, նապաստակի կամ կուղբի բրդերից: Կարող են պատրաստվել նաև ջրաքիսի կամ շինշիլայի բրդերից։ Կարող են պատրաստվել նաև ծղոտից, բամբակից, յուղած բամբակից, վուշե գործվածքից կամ կաշվից:

Կան նաև ծալվող կամ ջարդվող ֆեդորաներ, որոնք կարող են ձևավորվել բազմաթիվ տարբերակներով: Ֆեդորաների վրա հաճախ լինում են կաշվից[4] կամ կտորից[5] ժապավեններ: Երբեմն որպես զարդարանք ավելացվում են փոքր փետուրներ:

Պատմություն

Ֆեդորա տերմինն օգտագործվել է դեռևս 1891 թվականին։ Ֆեդորան փոխարինել է նմանատիպ տեսք ունեցող հոմբուրգին։ Ֆեդորա բառը վերցվել է դրամատուրգ Վիկտորիեն Սարդուի 1882 թվականի Ֆեդորա պիեսի վերնագրից, որը գրվել էր Սառա Բերնարի համար։ Պիեսն առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ-ում 1889 թվականին։ Բերնարը մարմնավորել է արքայադուստր Ֆեդորա Ռոմազոֆին՝ պիեսի հերոսուհուն։ Պիեսի ժամանակ Բերնարը փափուկ եզրերով գլխարկ էր կրում: Գլխարկը նորաձևություն էր կանանց համար, իսկ կանանց իրավունքների շարժումն այն ընդունեց որպես խորհրդանիշ[6][7]։ Երբ Ուելսի արքայազն Էդվարդը սկսեց կրել ֆեդորա, այն տղամարդկանց շրջանում հայտնություն ձեռք բերեց իր ոճի շնորհիվ։ Այն նաև շատ հարմար էր գլուխը քամուց պաշտպանելու համար[6][7]։ 20-րդ դարի սկզբից շատ հարեդիներ և այլ ուղղափառ հրեաներ սև ֆեդորաները դարձրին իրենց ամենօրյա հագուստի մաս:

Ֆեդորաները վաղ ամերիկյան հասարակության մեջ

Դուգլաս Ֆերբենքսը 1918 թվականին ելույթ է ունենում մեծ բազմության առաջ, որոնց մեծ մասը կրում էր ֆեդորա

Քսաներորդ դարի սկզբին գլխարկը տղամարդկանց նորաձևության հիմնական բաղադրիչն էր և այն կրում էին գրեթե բոլոր հասարակական վայրերում: Որպես սովորույթ և քաղաքավարության նշան, տղամարդիկ հանում էին գլխարկները, երբ տանն էին կամ կանանց հետ զրույցի էին բռնվում[8]։ Բացի այդ, գլխարկ ունենալը համարվում էր հարստության նշան: Միայն ֆինանսապես ոչ ապահով մարդիկ էին, որ գլխարկ չէին կրում[9]։ Հայտնի էին մասնավորապես ճահճակուղբից պատրատված ֆեդորաները: Քսաներորդ դարի առաջին տասնամյակում ճահճակուղբից պատրատված ֆեդորաների գները տատանվում էին իննսունութ ցենտից մինչև երկու դոլար և քսանհինգ ցենտ[9]։

1940-ական թվականներին ֆեդորաների ծայրերը սկսեցին լայնանալ: Ֆեդորաները հիմնականում սև էին, շագանակագույն կամ մոխրագույն: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հայտնի դարձան ռազմական թեմաների գույներ, ինչպիսիք էին խակին, կապույտը և կանաչը: Ֆեդորաներ վաճառող ամենահայտնի ընկերություններից մեկը Sears, Roebuck and Company հանրախանութն էր։

Կանայք և ֆեդորաներ

1880-ականներին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բերնարը ազդեց ֆեդորայի օգտագործման վրա կանանց շրջանում: Ֆրանսիացի գրող Վիկտորիեն Սարդուի Ֆեդորա պիեսում Բերնարը մարմնավորել է արքայադուստր Ֆեդորա Ռոմազոֆին։ Շուտով այն շատ կանանց համար դարձավ նորաձևության աքսեսուար, հատկապես տասնիններորդ դարի վերջում գենդերային հավասարության համար քարոզարշավ իրականացնող ակտիվիստների շրջանում[10]։ Ֆեդորան դարձավ կանանց իրավունքների շարժման խորհրդանիշ:

Կանայք շարունակում էին ֆեդորաներ կրել: Կանանց ֆեդորաները տարբերվում են ձևով, հյուսվածքով և գույնով: Կանանց ֆեդորաները լինում էին գրեթե բոլոր գույների՝ սևից մինչև վառ կարմիր[11]։

Ֆեդորայով տղամարդը հոլանդական Algemeen Handelsblad ամսագրում․ 1940 թվականի մարտի 19

Մշակույթում

Ֆրենկ Սինատրա


Ինդիանա Ջոնսը կրում է ֆեդորա[12]։ Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքի նախաբանում պատմվում է, որ նրան գլխարկը տվել է Ֆեդորա անունով կերպարը։

Ֆրեդի Կրյուգերը «Մղձավանջ Էլմ փողոցի վրա» ֆրանշիզից կրում է շագանակագույն ֆեդորա[13][14]։

Թուրքիայի իններորդ նախագահ Սուլեյման Դեմիրելը հաճախ կրում էր ֆեդորա գլխարկ[15][16]։

Հոկեյի մարզիչներ Փանչ Իմլաչը, Թոյ Բլեյքը, Բիլի Ռեյը և Մյուրեյ Արմսթրոնգը հաճախ կրում էին ֆեդորա[17][18][19][20]։

Մայքլ Ջեքսոնը բեմում ելույթ ունենալիս հաճախակի կրում էր ֆեդորա[21]։

21-րդ դարի սկզբին ֆեդորան դարձավ հիփսթերների խորհրդանիշ[22]։

Համֆրի Բոգարտը «Կասաբլանկա» ֆիլմում
Ալ Կապոնե,1929 թ

Միացյալ Նահանգներում Արգելքի ժամանակաշրջանում ֆեդորաներն ասոցացվում էին գանգստերների հետ[6][7]։ Հայտնի գանգստերները, ինչպիսիք էին Ալ Կապոնեն, Լակի Լուչիանոն և Բենջամին «Բագսի» Սիգելը, օգտագործում էին ֆեդորան «վտանգավոր» կերպար ստեղծելու համար:

Մայքլ Ջեքսոն

Ամերիկացի երգիչ և երգահան Մայքլ Ջեքսոնը իր կատարումների ժամանակ ֆեդորաներ էր կրում[23]։ Նա իր ելույթների ժամանակ ֆեդորաներ էր դնում ոչ միայն հանուն նորաձևության էսթետիկայի, այլ նաև դրանցով ծածկում էր իր այրված գլուխը, որը վնասվել էր գայլախտի պատճառով և 1984 թվականին Պեպսիի հետ կապված միջադեպի հետևանքով:

Կրոնական համայնքներում

Ուղղափառ հրեաներ

Ուղղափառ հրեա տղամարդիկ իրենց գլուխը ծածկում են ֆեդորային նման գլխաշորով: 20-րդ դարի առաջին կեսին Լիտվական եշիվա ուսանողները սովորելիս և աղոթքի ժամանակ կրում էին սև ֆեդորաներ:

Ծանոթագրություններ

  1. «fedora». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2020-03-22-ին.
  2. 2,0 2,1 Kilgour, Ruth Edwards (1958).
  3. When a Fedora That Isn't a Fedora Is a Fedora Արխիվացված 2017-03-12 Wayback Machine Retrieved 03-09-2017.
  4. «Observations on Fedora Sweatbands, Size Tags, and Fedora Dating Tips». Publius Forum. 2 January 2011.
  5. Sweatbands Արխիվացված 2016-03-14 Wayback Machine Retrieved 2016-03-15.
  6. 6,0 6,1 6,2 «History of Fedora Hats». History of Hats. Վերցված է June 24, 2014-ին.
  7. 7,0 7,1 7,2 Rath, Robert (March 6, 2014). «The History And Abuse of The Fedora». The Escapist. Արխիվացված է օրիգինալից May 14, 2017-ին. Վերցված է June 24, 2014-ին.
  8. Schoeffler, O. E. (1973). Esquire's Encyclopedia of 20th Century Men's Fashions. McGraw-Hill. էջեր 323–342.
  9. 9,0 9,1 Amies, Hardy (2007). ABC of Men's Fashion. V&A Publications. էջեր 21, 44, 57–58.
  10. «History of Fedora – Who Invented the Fedora Hat?». www.historyofhats.net. Վերցված է April 6, 2019-ին.
  11. Nestoras, Bessie (2013). «Fall for Autumn». Gifts & Decorative Accessories: 120–130. Արխիվացված է օրիգինալից 2022-05-07-ին. Վերցված է 2019-04-06-ին – via BYU Library.
  12. Hellqvist, David (September 4, 2014). «The Hats: Heads Up». Port Magazine. Վերցված է October 10, 2013-ին.
  13. Reed Tucker (October 29, 2016). «How a strange man in a fedora inspired Wes Craven's Freddy Krueger». The New York Post. Վերցված է April 30, 2019-ին.
  14. John Squires (April 24, 2019). «Freddy Krueger Kicks Off Cryptozoic's New "Vinyl Terrorz" Toy Line». Bloody Disgusting. Վերցված է April 30, 2019-ին.
  15. Anadolu Agency. «Turkey's 9th President Suleyman Demirel dies at 91». Getty Images.
  16. «HATS: A POLITICAL SYMBOL OF TURKISH HISTORY». Վերցված է November 27, 2017-ին.
  17. «Linesman John D'Amico sits on top of the boards as head coach George...». Getty Images (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-06-ին.
  18. «Montreal Canadiens coach Hector Toe Blake on bench with team during...». Getty Images (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-06-ին.
  19. «Chicago Blackhawks head coach Billy Reay during game vs Boston...». Getty Images (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-06-ին.
  20. «Murray Armstrong Hockey Fund». University of Denver Pioneer Movement (անգլերեն). Վերցված է 2023-11-06-ին.
  21. Millar, Jamie (5 August 2015). «The best fedoras from film and TV history». British GQ. Վերցված է April 6, 2019-ին.
  22. Rutenberg, Jim (August 5, 2012). «Montauk's Hipster Fatigue». The New York Times. էջեր ST1. Վերցված է November 19, 2015-ին.
  23. «Michael Jackson - Smooth Criminal (Official Video)». www.youtube.com. Վերցված է 2025-01-26-ին.