Ֆելիպե Կալդերոն
Ֆելիպե Կալդերոն իսպ.՝ Felipe Calderón | |||
| |||
---|---|---|---|
2006, դեկտեմբերի 1 - 2012, նոյեմբերի 30 | |||
Նախորդող | Վիսենտե Ֆոքս | ||
Հաջորդող | Էնրիկե Պենիա Նիետո | ||
Կուսակցություն՝ | Citizens' Movement?[1] | ||
Կրթություն՝ | Escuela Libre de Derecho?, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Instituto Tecnológico Autónomo de México? | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և տնտեսագետ | ||
Ազգություն | մեքսիկացի | ||
Ծննդյան օր | օգոստոսի 18, 1962[2][3][4] (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Ի ծնե անուն | իսպ.՝ Felipe de Jesús Calderón Hinojosa | ||
Հայր | Luis Calderón Vega? | ||
Ամուսին | Մարգարիտա Սավալա | ||
Կայք՝ | felipe.org.mx | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ֆելիպե դե Խեսուս Կալդերոն Հինոյոսա (իսպ.՝ Felipe de Jesús Calderón Hinojosa, օգոստոսի 18, 1962, Մորելիա, Մեքսիկա), մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ, 2006 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը զբաղեցրել է Մեքսիկայի նախագահի պաշտոնը։
Նա եղել է Մեքսիկայի Ազգային գործողություն կուսակցության նախագահը և երեք ամենաազդեցիկ մեքսիկացի քաղաքական կուսակցությունների առաջնորդներից մեկը։
Նախքան նախագահությունը, Կալդերոնը ստացել է երկու մասնագիտություն։ Նա ծառայել է որպես ազգային կուսակցության նախագահ, դաշնային պատգամավոր և Վիսենտե Ֆոքսի կաբինետի քարտուղար։
Մինչև նախագահության անցնելը պայքարել է նախորդ վարչակազմի դեմ։
Դաշնային ընտրական ինստիտուտի պաշտոնական ընտրական արդյունքներում Կալդերոնը հավաքեց ոչ պակաս, քան 1% առավելության ընդհանուր քանակը։
Կալդերոնի հաղթանակը հաստատվեց 2006 թվականի սեպտեմբերի 5-ին` դաշնային ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Նրա նախագահությունը նշանավոր է նրանով, որ նույն շրջանում Մեքսիկայում սկզբնավորվեց Մեքսիկայի թմրամիջոցների պատերազմը։
Առաջին լուրջ կարտելը դա Միչոական կարտելն էր։ Ֆելիպե Կալդերոնը 6500-անոց դաշնային զորքերը ուղարկեց թմրակարտելների դեմ պայքարի համար։
2006-2013 թվականներին` նրա կառավարման ընթացքում, Մեքսիկայի թմրամիջոցների պատերազմի ընթացքում սպանվեց մոտ 12,0000 մարդ։ Կարտելների գործունեության նրա պլանը ձախողվեց։
Անձնական կյանք
Ֆելիպե Կալդերոնը ծնվել է Մեքսիկայի Միչոական նահանգի Մորելիա քաղաքում։ Եղել է Կալդերոնների ընտանիքի հինգ որդիներից ամենակրտսերը։ Նրա հայրը եղել է Ազգային գործողություն կուսակցության համահիմնադիրը։
Նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է կուսակցական գործերը համակարգելով։ Երիտասարդ Կալդերոնը նաև օգնել է իր հորը աշխատանքի մեջ երիտասարդ հասակում։
Երիտասարդական հասակում Կալդերոնը Մորելիայից տեղափոխվում է Մեխիկո, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան։ Ավելի ուշ տնտեսագիտական ինստիտուտում ստացել է մագիստրոսի աստիճան։
Հետևելով հոր օրինակին նա շարունակել է հոր գործը կուսակցությունում և դարձել է կուսակցության նախագահը՝ հոր պաշտոնաթողից հետո։ Հենց այս տարիներին նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Մարգարիտա Զավալային, ով ծառայում էր կոնգրեսում, որպես դաշնային պատգամավոր։
Ներկայումս նրանք ունեն երեք երեխա՝ Մարիան, Լուիս Ֆիլիպե Խուանը և Պաբլոն։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Citizens' Movement — 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- ↑ http://www.notimerica.com/politica/noticia-mexico-gallardon-calderon-destacan-vinculos-unen-espana-mexico-apuestan-seguir-fortaleciendolos-20080612181357.html
Արտաքին հղումներ
- Office of the President of Mexico site
- Encyclopædia Britannica, Felipe Calderon full access article
- Extended biography by CIDOB Foundation Արխիվացված 2013-05-17 Wayback Machine
- Felipe Calderón's speech to the Mexican people from the 'National Auditorium', 2006
- Father of A Mexican President: Luis Calderón Vega [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Կալդերոն» հոդվածին։ |
|
|