Ֆեմիսի ընտանիք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆեմիսի ընտանիք, մեծ աստերոիդների ընտանիք, որը տեղաբաշխված է հիմնական աստերոիդների գոտու արտաքին մասում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Այն գտնվում է 3,13 ա. մ. միջին հեռավորության վրա Արեգակից և ամենախիտ բնակեցված ընտանիքներից մեկն է։
Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնաբերել է առաջին հինգ աստերոիդների ընտանիքները, հիմնվելով այն փաստի վրա, որ այս հինգ ընտանիքների աստերոիդները ունեն միանման սպեկտրալ դասեր և ուղեծրի էլեմենտներ։
Ըստ կազմության, ընտանիքը բավականին հստակ առանձնացվում է, կենտրոնում գտնվում են ընտանիքի խոշոր աստերոիդները, իսկ ծայրամասերում չափերով ավելի փոքրերը։ Հենց կենտրոնում է գտնվում (24) Ֆեմիսը, ում պատվին էլ անվանվել է այս ընտանիքը, այն հայտնաբերվել է 1853 թվականի ապրիլի 5-ին իտալացի աստղագետ Անիբալե դե Գասպարիսի կողմից։
Մինչև այս պահը հայտնաբերվել է այս ընտանիքի 535 անդամ (խոշորները՝ (62) էրատո, (90) Անտիոպե, (104) Կլիմենե, (171) Օֆելիա)։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 3,08 ա. մ., իսկ արտաքին սահմանը՝ 3,24 ա. մ. հեռավորության վրա։
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 3,08 ա. մ. | 0,09 | 0 ° |
max | 3,24 ա. մ. | 0,22 | <3 ° |
Ֆեմիսի ընտանիքը հանդիսանում է ամենահին աստերոիդային ընտանիքներից մեկըև կազմված է մուգ C դասի ածխածնային աստերոիդներից, որոնց կազմվածքը նման է խոնդրիտային երկնաքարերին։
Տես նաև
- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Արտաքին հղումներ
- C դասի աստերոիդների կազմության մեջ հիդրատացված միներալների բազմազանությունը (անգլ.)
- Ֆեմիս աստերոիդի գեոֆիզիկական զարգացումը (անգլ.)
|