Ֆեոդոսի Շչեդրին
Ֆեոդոսի Շչեդրին | |
---|---|
Ծնվել է | 1751[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1825[4] |
Վախճանի վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1772) |
Ուսուցիչ | Nicolas-François Gillet? և Ֆեոդոր Ալեքսեև |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ապոլոն Շչեդրին և Սիլվեստր Շչեդրին[5] |
Feodosy Fedorovich Shchedrin Վիքիպահեստում |
Ֆեոդոսի Ֆեոդորովիչ Շչեդրին (ռուս.՝ Феодо́сий Федорович Щедри́н, 1751[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1825[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ։
Կենսագրություն
1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս, դասախոս, 1818 թվականից՝ ռեկտոր)։
1770-ական թվականների վերջին Շչեդրինը ռուսական կլասիցիզմի քանդակագործության ամենանշանավոր ներկայացուցիչներից էր։ Նրա հաստոցային ստեղծագործություններին բնորոշ է կերպարների դասական պարզությունը, կերպավորման նրբագեղությունը («Վեներա», մարմար, 1792 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության մեջ ձգտել է դեկորատիվ և կերպարային պատկերման սկզբունքների օրգանական միասնության, որի ամենավառ օրինակը քաղաքացիական պաթոսով առլեցուն Պետերբուրգի Ծովակալության շենքի քանդակային հարդարանքն է (կրաքար, 1812-1813 թթ.)։
Ստեղծել է նաև մի շարք դիմաքանդակներ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ Union List of Artist Names — 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոսի Շչեդրին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 550)։ |