Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ մասնակցել է Կայսերական Ճապոնիայի դեմ մարտերին։ 1965 թվականին ազգայնականների կուսակցությունից ընտրվել է նախագահ, 1969 թվականին՝ վերընտրվել։ Մարկոսի կառավարությունն իրականացրել է արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ից կախվածությունը թուլացնելու միջոցառումներ։ 1972 թվականից, օպոզիցիայի դեմ պայքարելու նպատակով, ռազմական դրություն մտցնելուց հետո, իր ձեռքն է վերցրել օրենսդիր և գործադիր (1973-ից՝ նաև վարաչապետ) իշխանությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 324)։