Ֆիերի (ալբաներեն՝ Fieri), քաղաք և համայնք (ալբ․՝ bashkia) Ալբանիայի հարավարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 16 կիլոմետր դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Տիրանայից շուրջ 100 կիլոմետր դեպի հարավ։ Նույնանուն մարզի և շրջանի (գավառի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 619,90 կմ² տարածք[2]։ 2011 թվականիմարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 120.655, բուն քաղաքինը՝ 55.845[3][4]:
Ընդհանուր տեղեկություններ
Ֆիերիի մերձակայքում են ընկած Իլլիրական Ապոլոնիա և Բիլլիս հնագույն քաղաքների ավերակները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ֆիերին հիմնադրել են Հին Հունաստանից՝ Կորնթոսից ու Կորֆուից եկած հույները մեր թվականությունից առաջ 588 թվականին[5] ՝ մինչ այդ իլլիրիական ցեղերով բնակեցված վայրում[6]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքը 19-րդ դարում հիմնել են Ալբանիայում հայտնի Վրիոնի տոհմի ներկայացուցիչները՝ որպես առևտրի կենտրոն։ Ֆիերիի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններից է նաև Արդենիցա մենաստանը՝ միջնադարյանուղղափառ վանքով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս բնակավայրով է անցել Ալբանիայով նահանջող սերբական զորքը[7]։ Ներկայումս քաղաքում սերբերի համայնք կա և գործում է նրանց հիմնած Јединство միավորումը[8]։
Ժամանակի ընթացքում Ֆիերին դարձել է արդյունաբերական խոշոր կենտրոն, որտեղ զարգացած է հատկապես ասֆալտի, նավթամշակման և քիմիական արդյունաբերությունը։
Ստուգաբանություն
Ըստ առաջ քաշված վարկածների՝ քաղաքի անվանումն առաջացել է ալբաներենfern կամ իտալերենfiera բառից, որ նշանակում է տոնավաճառ։
Klima e R.P. te Shqiperise : tabela, temperatura e ajrit, vol. 1 = Le climat de la Republique Populaire d'Albanie : tableaux, temp'erature de l'air, vol. 1. Tirane 1968