Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարան, (անգլ.՝ The Field Museum of Natural History), գտնվում է Չիկագո քաղաքում, Իլինոյս, ԱՄՆ, փող. Լեյք-Շոր-Դրայվ՝ Միչիգան գետի մոտ։ Հիմնադրվել է 1893 թվականին։ Այն համալիրի մի մասն է, որը հայտնի է որպես Չիկագոյի թանգարանային համալսարան։
Թանգարանի հայտնի ցուցանմուշների թվում են.
«Սյու»- մինչ օրս առավել պահպանված տիրանոզավրերի կմախքը։
Տակսիդերմիայի մի մեծ և բազմազան հավաքածու, որում ներկայացված էին տարբեր խոշոր կենդանիներ, այդ թվում ՝ աֆրիկյան երկու փիղ և աֆրիկյան առյուծ-մարդակերներ Ցավոից։
Դինոզավրերի մեծ հավաքածու «Բարեշրջվող մոլորակ» սենյակում։
ԱՄՆ-ի հնդիկներին նվիրված խոշոր հավաքածու, որը կոչվում է «Հին Ամերիկա»։