Ֆիլիպ Հերևեգե (հոլ.՝ Philippe Herreweghe, մայիսի 2, 1947(1947-05-02)[1][2], Գենտ, Բելգիա), բելգիացի (ֆլամանդացի) դիրիժոր, աուտենտիկ կատարողական ոճի ներկայացուցիչ։ Եվրոպայան մամուլի կողմից 1990 թ. արժանացել է «տարվա երաժշտական գործիչ» տիտղոսին։ 1993 թ. նրա ստեղծած Collegium Vocale երգչախումբը անվանվել են Ֆլանրիայի մշակույթի պատվիրակներ։ Արվեստների և գրականության շքանշանի ասպետ (1994), Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր (1997), Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2003)։ Դիրիժորի առավել հայտնի ձայնագրություններից են Շյուտցի և Օրլանդո դի Լասսոյի ստեղծագործությունները, Բախի երգչախմբային գլուխգործոցները, Ռամոյի և Լյուլլիի մոտետները, Մոցարտի, Բրամսի և Ֆորեի ռեքվիեմները, Մենդելսոնի օռատորիաները, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան և այլն։
Ընտրյալ սկավառակագրություն
Օրլանդո դը Լասուս Moduli Quinis Vocibus, 1571, Astrée 7780, 1979
Յոհան Սեբաստիան Բախ 4 short Masses. Mass in B-Minor. Cantatas BWV39, 73, 93, 105, 107, 131 Virgin Classics 1990,1991.
Կ.Ֆ.Է. Բախ Die Auferstehung und Himmelfahrt Jesu, Virgin Classics
Յոհանես Բրամս, Գերմանական ռեքվիեմ, Harmonia Mundi, 1996
Մոցարտ, Ռեքվիեմ, Collegium Vocale and La Chapelle Royale, Harmonia Mundi, 1997
Բախ, Magnificat, La Chapelle Royale, Harmonia Mundi, 1999
Բախ, Չարչարանքներ ըստ Մատթեոսի Collegium Vocale, Harmonia Mundi, 1999
Ռամո, Նրբակիրթ Հնդկաստանները, La Chapelle Royale, Musique d'Abord, 2000
Բախ, Չարչարանքներ ըստ Հովհաննեսի, Collegium Vocale, Harmonia Mundi, 2003