Լինհարտը վիեննական «Ռապիդ» ակումբի սան է։ 2014 թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ մեկ մրցաշրջան հանդես է եկել «Ռեալ Մադրիդ C»-ում։ 2015 թվականին «թագավորական ակումբը» պայմանագիր է կնքել Ֆիլիպի հետ։ Լինհարտն ընդգրկվել է մրցաշրջանի հայտացուցակում և սկսել է հանդես գալ «Կաստիլիայի» կազմում։ Դեկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացված «Կադիս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հիմնական կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Խամես Ռոդրիգեսին[3]։ 2017 թվականի ամռանը Լինհարտը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Ֆրայբուրգ»[4]։ Օգոստոսի 20-ին՝ Ֆրանկֆուրտի«Այնտրախտի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում[5]։ Վարձավճարային պայմանագրի ավարտին ակումբը «Ռեալից» գնել է խաղացողին 2 մլն եվրոյով։
Միջազգային կարիերա
2014 թվականին Լինհարտն Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է Հունգարիայի[6], Իսրայելի[7], Պորտուգալիայի[8] և Գերմանիայի[9] հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Լինհարտն Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նոր Զելադիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է Գանայի[10], Արգենտինայի[11] և Ուզբեկստանի[12] հավաքականների դեմ խաղերին։
2017 թվականի հոկտեմբերի 9-ին Լինհարտը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Մոլդովայի հավաքականի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտն Ավստրիայի հավաքականում[13]։