Ֆիլիս Դիլեր
Ֆիլիս Դիլեր անգլ.՝ Phyllis Ada Diller | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1917[1][2][3] |
Ծննդավայր | Lima, Օհայո, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 20, 2012[1][2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Bluffton University? և Lima Senior High School? |
Երկեր | Rowan & Martin's Laugh-In? |
Մասնագիտություն | դերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Warde Donovan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Phyllis Diller Վիքիպահեստում |
Ֆիլիս Դիլեր կամ Ֆիլիս Ադա Դրայվեր (անգլ.՝ Phyllis Ada Driver, հուլիսի 17, 1917[1][2][3], Lima, Օհայո, ԱՄՆ[4] - օգոստոսի 20, 2012[1][2], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու դերասանուհի, ամերիկյան հեռուստատեսության առաջին կին կատակերգուներից մեկը։
Կենսագրություն
Ֆիլիս Դրայվերը ծնվել է Օհայո նահանգի Լայմե քաղաքում, 1917 թվականի հուլիսի 17-ին, Փերի Մարկուս Դրայվերի և նրա կնոջ՝ Ադա Ռոմշեի ընտանիքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա երեք տարի սովորել է Չիկագոյի երաժշտական կոնսերվատորիայում։
Իր կյանքի առաջին երեսուն տարիներին Ֆիլիսը ամուսնացած տնային տնտեսուհի էր և հինգ երեխաների մայր, և ապրում էր Միչիգանի մի փոքրիկ քաղաքում։ Առաջին անգամ նա հեռուստատեսությունում հայտնվել է 1950-ական թվականների սկզբին «Ջեկ Պաարայի շոու»-ում, իսկ դրանից անմիջապես հետո հանդես է եկել Գրաուչո Մարքսի կատակերգական շոուում։ Կալիֆոռնիայի Ալամեդա քաղաք տեղափոխվելուց հետո Ֆիլիսը սկսել է ելույթ ունենալ Սան Ֆրանցիսկոյի լեգենդար «The Purple Onion»- ում, որտեղ նա առաջին անգամ ցույց տվել հումորիստի իր տաղանդը։
Գործունեություն
Ֆիլիսը հասարակության ուշադրությունը գրավել է 1960-ական թվականների սկզբին, երբ նա Բոբ Հոփի հետ միասին հայտնվել է մի քանի հեռուստատեսային կատակերգական շոուներում և երեք կատակերգական ֆիլմերում։ Չնայած այն փաստին, որ ֆիլմերը ձախողվել են հենց վարձույթում, Հոփը Դիլերին հրավիրել է իր հետ ելույթ ունենալ Վիետնամում, որտեղ այդ ժամանակ ռազմական հակամարտություն էր տեղի ունենում։ Դրանից հետո նա կրկին վերադարձել է հեռուստատեսություն, որտեղ դարձել է բազմաթիվ հեռուստաշոուների հաճախակի հյուրը, իսկ 1967 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն հեռուստատեսային դերասանուհի։
Հեռուստատեսությունում Դիլերն դարձել է անխնամ տեսքով տնային տնտեսուհու կերպար ստեղծողը՝ թափթփված սանրվածքով, հիմնականում կարճ զգեստով և հաճախ մուշտուկով ծխախոտ ծխող։ Ֆիլիսը նաև բազմաթիվ ելույթներ է ունեցել Բրոդվեյի բեմադրություններում, ինչպես նաև մասնակցել է մուլտֆիլմերի ձայնավորման դերասանական գործունեությանը, այդ թվում՝ «Շելկունչիկ իշխանը» (1990), «Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ» (1990) և «Ֆլիկի արկածները» (1999)։
Առողջական խնդիրներ և մահ
Ֆիլիսը երբեք չի թաքցրել այն փաստը, որ հաճախ է դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին։ Իր առաջին վիրահատությունը նա կատարել է 55 տարեկան հասակում, և այդ ժամանակից ի վեր նա կրկնել է ևս տասնհինգ անգամ[6]։ 1990-ական թվականների վերջին նա սկսել է առողջական խնդիրներ ունենալ, մասնավորապես՝ 1999 թվականին սրտի կաթված է ստացոլ։ Այդ պատճառով նա ստիպված էր սահմանափակել իր հայտնվելը հեռուստաշոուներում։ Չնայած դրան, նա դեռ ժամանակ առ ժամանակ նկարահանվում էր կինոնկարներում և հեռուստատեսությունում։
Ֆիլիս Դիլլերը մահացել է 2012 թվականի օգոստոսի 20-ին, Լոս Անջելեսի իր տանը, 95 տարեկան հասակում[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sparks K. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
- ↑ 'Like a Lampshade in a Whorehouse': Desperate Housewife. The New York Times Company
- ↑ Phyllis Diller dies at 95(չաշխատող հղում).
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիս Դիլեր» հոդվածին։ |
|