Ֆիշտ (մարզադաշտ)

Ֆիշտ
ՏեսակՕլիմպիական մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՍոչի
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված2009[1]
Անվանված էՖիշտ լեռ
Բացվածփետրվարի 7, 2014
ՃարտարապետPopulous[2] և Q116985911?
ՃարտարագետBuro Happold[3]
ՍեփականատերԿրասնոդարի երկրամաս[4]
Տարողություն25 000[3]
Ծածկույթի տեսակըգազոն
 Fisht Olympic Stadium Վիքիպահեստում

Օլիմպիական Ֆիշտ մարզադաշտ (ռուս.՝ Фишт[5]), մարզադաշտ Սոչի քաղաքում։ Կառուցվել է 2013 թվականին Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի նախաշեմին։ Տեղակայված է Ադլեր առողջարանային շրջանում, Սոչիի օլիմպիական պարկում։

2014 թվականի փետրվարի 7-ին «Ֆիշտ» մարզադաշտում տեղի է ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, նույն թվականի փետրվարի 23-ին՝ փակման արարողությունը։

XXII ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը «Ֆիշտ» մարզադաշտում

Նկարագրություն

Մարզադաշտն իր անվանումը ստացել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի արևմտյան մասում գտնվող համանուն լեռան անունից (ադիգերեն լեզվով «ֆիշտ» նշանակում է «սպիտակ գլուխ»)։

Սկզբում նախատեսվում էր, որ մարզադաշտի տեսքը նման կլինի Ֆաբերժեի ձվերին[6]։ Արդյունքում հավանության է արժանացել մի ծրագիր, որը միաժամանակ օգտագործում է խեցիների և ձյունե կատարների պատկերներ[7]։ Մարզադաշտն ունի չորս տրիբունա՝ երկու կողմային՝ ծածկված կիսաթափանցիկ պոլիկարբոնատով և երկու ճակատային։

Մարզադաշտի դիրքը և կողմային տրիբունայի բարձրությունը պետք է հանդիսատեսի համար ապահովեին դեպի Մեծ Կովկաս լեռների գեղեցիկ տեսարան, սակայն ծրագիրը փոխվել է և կառուցվել է ժամանակավոր տանիք։ Մարզադաշտը նախատեսված է օլիմպիական խաղերի 40000 հանդիսատեսների համար, միջազգային ֆուտբոլային հանդիպումների 45000 հանդիսատեսի և 25000 հանդիսատես ավելի փոքր կարևորության շոուների համար։ «Օլիմպիական մարզադաշտը» ընդգրկվել է 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության մարզադաշտերի ցանկում։

Պատկերասրահ

Մարզադաշտի տեսքը D տրիբունայից
Մարզադաշտի տեսքը D տրիբունայից

Ծանոթագրություններ