Քըրթիս Ջեյմս Ջեքսոն III |
---|
Ֆիֆթի Սենթը 2024 թվականին |
Հիմնական տվյալներ |
---|
Բնօրինակ անուն | Curtis James Jackson III |
---|
Ի ծնե անուն | Քըրթիս Ջեյմս Ջեքսոն III |
---|
Նաև հայտնի է որպես | 50 Cent |
---|
Ծնվել է | հուլիսի 6, 1975 (49 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանրեր | Հիփ հոփ |
---|
Մասնագիտություն | Ռեփեր, դերասան, գործարար |
---|
Գործիքներ | վոկալ |
---|
Գործունեություն | 1996-ներկա |
---|
Աշխատավայր | Interscope Records և G-Unit Clothing Company |
---|
Լեյբլ | Jam Master Jay Records, Columbia Records, Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records, G-Unit Records, Capitol Records, Caroline Records |
---|
Կրթություն | Andrew Jackson High School? |
---|
Անդամակցություն | G-Unit |
---|
Կապված | G-Unit, DJ Whoo Kid, Dr. Dre, Էմինեմ, Sha Money XL, The Game, Օլիվիա |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | 50cent.com |
---|
50 Cent Վիքիպահեստում |
Քըրթիս Ջեյմս Ջեքսոն III (անգլ.՝ Curtis James Jackson III, հուլիսի 5, 1975(1975-07-05)[1][2], Հարավային Ջամեյկա, Քուինս[3]), առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի Սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար, կինոդերասան, գրող և բռնցքամարտի պրոմոուտեր։ Ջեքսոնը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում ` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով` վաճառելով ավելի քան 40 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։
Ծնվել է Սաութ Ջամեյկա (Հարավային Ճամայկա) աղքատ սևամորթ թաղամասում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել կոկաինի վաճառքով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք՝ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտոր Դրեի պրոդյուսերության շնորհիվ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։
2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին։
Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաև «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը և Գեյմը։
Որպես դերասան՝ Ջեքսոնը հայտնի է Սիլվեստր Ստալոնեի հետ «Փախուստի ծրագիր» ֆիլմաշարում` Հաշի դերով։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
|
Տարին
|
Անվանումը
|
2003
|
Get Rich or Die Tryin'
|
2005
|
The Massacre
|
2007
|
Curtis
|
2009
|
Before I Self Destruct
|
2013
|
Street King Immortal[4]
|
G-Unit-ի մասնակցությամբ
|
Տարին
|
Անվանումը
|
2003
|
Beg for Mercy
|
2008
|
T.O.S: Terminate on Sight
|
Ֆիլմագրություն
Ֆիլմեր
Հեռուստատեսություն
Տարին
|
Վերնագիրը
|
Դերը
|
Նշումներ
|
2005
|
Հարստացիր կամ մահացիր փորձելով
|
Մարկուս
|
Համանուն ալբոմի անվամբ
|
2006
|
Քաջերի տունը
|
Ջամալ Այքեն
|
|
2008
|
Օրինական սպանություն
|
Սարդ
|
|
2008
|
Մինչև որ ես ինքնաոչնցացման ենթարկվեմ
|
Քլերենս
|
|
2009
|
Արյան փողոցներ
|
Սթեն Ջոնսոն
|
|
2009
|
Վազող մեռյալը
|
Թիգո
|
|
2009
|
Բռնված քրոսֆայրում
|
Տինո
|
Նաև գործադիր պրոդյուսերը
|
2010
|
13
|
Ջիմմի
|
|
2010
|
Ատրճանակ
|
Ռիչ
|
|
2010
|
Տասներկու
|
Լայնել
|
|
2010
|
Վաղորդյան փառք
|
ինքը իր դերում
|
|
2011
|
Վրեժ
|
Բլեք
|
|
2011
|
Արյունահեղություն
|
Հարդուիք
|
|
2011
|
Կերտվածք
|
Սոննի
|
|
2012
|
Դեպքերը
|
Դեոն
|
|
2012
|
Ազատամիտ նկարիչները
|
Մալո
|
|
2012
|
Եզակի Թոմասը
|
Շամուս Կոկոբոլո
|
|
2012
|
Սրբերի կյանքը
|
|
|
2012
|
Կրակը կրակով
|
|
Պրոդյուսերը
|
2013
|
Փախուստի նախագիծ
|
Հաշ
|
|
2013
|
Վերջին Վեգասը
|
|
2015
|
Ձախլիկը
|
Ջորդան Մեյնս
|
|
2015
|
Լրտես
|
կամեո
|
|
2016
|
Փոփ աստղ. Մի դադարեցրու, մի կանգնիր
|
ինքը իր դերում
|
|
2018
|
Գողերի որջ
|
Լևի Լևո
|
|
2018
|
Փախուստի նախագիծ 2
|
Հաշ
|
|
2019
|
Փախուստի նախագիծ 3
|
Հաշ
|
|
2023
|
Անկասելիները 4
|
Իզի Դեյ
|
|
Տարին
|
Անվանումը
|
Դերը
|
Նշումներ
|
2005
|
Սիմփսոններ
|
ինքը իր դերում
|
Էպիզոդը՝ «Փրենկստա ռեփ»
|
2008
|
Ֆիֆթի սենթ, փողը և ուժը
|
ինքը իր դերում
|
|
2009
|
Միջավայր
|
ինքը իր դերում
|
|
Վիդեոխաղեր
Տարին
|
Անվանումը
|
Դերը
|
Նշումներ
|
2005
|
50 Cent: Bulletproof
|
ինքը իր դերում
|
Ձայնավորում
|
2009
|
50 Cent: Blood on the Sand
|
ինքը իր դերում
|
Ձայնավորում
|
2009
|
Call of Duty: Modern Warfare 2
|
Սիլ
|
Ձայնավորում
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Պաշտոնական կայք
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|