Ֆյոդոր Չերնիխ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 21, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆյոդոր Իվանովիչ Չերնիխ (լիտ.՝ Fiodor Černych, մայիսի 21, 1991[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), լիտվացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Դինամո» ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Օրենբուրգ» ակումբում։
Ծնվել է Մոսկվայում, բայց մանկության տարիներին՝ ծնողների ամուսնալուծությունից հետո, մոր հետ տեղափոխվել է Վիլնյուսում գտնվող տատիկի և պապիկի տուն։ Հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի ստանա Լիտվայի քաղաքացիություն[4]։
Ակումբային գործունեություն
Չերնիխն սկսել է ֆուտբոլ խաղալ Լիտվայի երրորդ դիվիզիոնի վիլնյուսյան «Գրանիտաս» ակումբում, 2008 թվականի առաջնությունում խփել է 11 գոլ։ Երբ «Գրանիտասը» Մոգիլևում մասնակցել է մրցմանը, Չերնիխին նկատել է «Դնեպրի» գլխավոր մարզիչ Վալերի Ստրելցովը և հրավիրել է մոգիլևյան թիմ։
Բելառուսական առաջնությունում նա հանդես է եկել 2009 թվականին՝ «Սմորգոնի» դեմ խաղում։ Հանդիպման 71-րդ րոպեին փոխարինման դուրս գալով՝ խփել է երկու գոլ, ինչը ռեկորդ էր Բելառուսի առաջնությունում առաջնախաղի համար[5]։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձել է «Դնեպր» ակումբի հիմնական կազմի խաղացող, իսկ 2011 թվականին վնասվածքի պատճառով բաց է թողել շատ հանդիպումներ։
2011 թվականի մրցաշրջանի ավարտին «Դնեպրը» դուրս է եկել առաջին լիգա, որտեղ արտասահմանցիներին արգելվում է խաղալ։ Այդ իսկ պատճառով 2012 թվականին Չերնիխը վարձավճարով հանձնվել է «Նաֆթանին»՝ մեկ տարի ժամկետով։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է ազգային առաջնության բոլոր 30 հանդիպումներին և դարձել է Բելառուսի 2011/12 գավաթակիրը (եզրափակչում նա խփել է թիմի երկու գոլերից մեկը)։ 2012 թվականի վերջին նրան դիտարկել է թուրքական «Անկարասպորե», իրենց հետաքրքրությունն են արտահայտել նաևՄինսկի «Դինամոն», ԲԱՏԷ ՖԱ և ուկրաինական «Կարպատը»[6]։
2013 թվականին Չեռնիխը վերադարձել է Մոգիլևի «Դնեպր», որը կրկին իրավունք է ստացել խաղալու Բելառուսի բարձրագույն լիգայում։ Նա ևս մեկ ու կես տարի անցկացրել է ակումբում, 2013 թվականի առաջնությունում հանդես է եկել թիմի բոլոր 32 հանդիպումներում։ 2014 թվականի մայիսի 25-ին նա երկու գոլ է խփե Բրեստի «Դինամոյի» դեմ խաղում (2-0) և օգնել է «Դնեպրին»՝ նվաճելու իր առաջին հաղթանակը 2014 թվականի առաջնությունում։ 2014 թվականի ամռանը փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը ակումբի հետ[7]։
2014 թվականի հուլիսին նա պայմանագիր է կնքել լեհական «Գունիկ» ակումբի հետ, որն առաջին անգամ էր հանդես գալու Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում[8]։ Նոր թիմում առաջին հանդիպումը կայացել է 2014 թվականի հուլիսի 27-ին՝ խաղի 76-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Ռուխի» դեմ (2։ 1)[9]։
2018 թվականի հունվարին նա տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»[10]
Ազգային հավաքականում
Չերնիխը հանդես է եկել Լիտվայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։
2012 թվականի հոկտեմբերի 14-ին նա առաջին անգամ խաղացել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Հայաստանի դեմ ընկերական խաղում (2:4)[11][12]։ Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Լատվիայի հետ խաղում (2-0)[13]։
Ձեռքբերումներ
Մեդալներ
- Բրոնզե մեդալակիր Բելառուսի առաջնություն՝ 2009
- Բելառուսի գավաթակիր՝ 2012
- Արծաթե մեդալակիր, Լեհաստանի առաջնություն՝ 2016/17, 2017/18
Անձնական
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Отказавшийся от российского гражданства в пользу литовского футболист: дома мне футбол не нужен // Delfi, 15.07.2018.
- ↑ Протокол матча Днепр-Сморгонь football.by
- ↑ «Литовский полузащитник Черных отправился на просмотр в Турцию». Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2020-05-02-ին.
- ↑ Фёдор Черных покидает могилевский «Днепр»
- ↑ Черных подписал контракт с клубом польской экстраклассы «Гурник» Ленчна(ռուս.)
- ↑ Протокол матча Рух — Гурник soccerway.com
- ↑ Динамо подписало контракт с Фёдором Черных
- ↑ Фёдор Черных вызван в сборную Литвы
- ↑ Протокол матча Армения — Литва soccerway.com
- ↑ Протокол матча Литва — Латвия soccerway.com
Աղբյուրներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Չերնիխ» հոդվածին։ |
|