Ֆյուրսթենֆելդբրուք

Քաղաք
Ֆյուրսթենֆելդբրուք
Fürstenfeldbruck
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանՖյուրստենֆելդբրուկ
ՀամայնքՖյուրստենֆելդբրուկ
Ներքին բաժանում6 քաղաքային շրջան
ՕբերբուրգոմիստրԶեփ Կելեռեռ
(Քրիստոնյա–սոցիալիստական միություն
Հիմնադրված է1803 թ.
Առաջին հիշատակում1263
Տվյալ կարգավիճակում1935 թվականից
Մակերես32,52 կմ²
ԲԾՄ512 մետր
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն35.163 մարդ (2014 թվական դեկտեմբերի 31[1][2])
Խտություն1081 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ08141
Փոստային դասիչ

Hauptstraße 31

82256 Fürstenfeldbruck
Պաշտոնական կոդ09 1 79 121
Պաշտոնական կայքfuerstenfeldbruck.de
Ֆյուրսթենֆելդբրուք (Գերմանիա)##
Ֆյուրսթենֆելդբրուք (Գերմանիա)
Ֆյուրսթենֆելդբրուք (Բավարիա)##
Ֆյուրսթենֆելդբրուք (Բավարիա)

Ֆյուրսթենֆելդբրուք (գերմ.՝ Fürstenfeldbruck), քաղաք, Գերմանիայի Բավարիա երկրամասի Ֆյուրսթենֆելդբրուք շրջանի շրջկենտրոն, գտնվում է Մյունխեն քաղաքից 25 կմ հյուսիս–արևմուտք հեռավորության վրա (FFB)։

Աշխարհագրություն

Աշխարհագրական դիրք

Ֆյուրսթենֆելդբրուքը գտնվում է Մյունխենից մոտավորապես 25 կմ դեպի արևմուտք Ամպեր գետի[3] ափին (Մյունխենի և Աուգսբուրգի կիսաճանապարհին)։

Քաղաքային բաժանումը

Ֆյուրսթենֆելդբրուքը բաղկացած է հետևյալ համայնքներից․

  1. Lindach
  2. Buchenau
  3. Neulindach
  4. Pfaffing
  5. Puch
  6. Rothschwaig
  7. Aich
  8. Gelbenholzen

Պատմություն

«Ֆյուրսթենֆելդբրուք» անվանումը կազմված է «Fürstenfeld» (իշխանի դաշտ) և «Bruck» (կամուրջ)։

Ֆյուրսթենֆելդբրուք վանական համալիր՝ հիմնադրված 1263 թվականին

«Ֆյուրսթենֆելդբրուք» վանական համալիրը հիմնվել է 1263 թվականին։

Բավարիայի քարտեզ, որտեղ Ֆյուրսթենֆելդբրուքը 26–րդն է

Բռուկ շուկան ձևավորվել է Ամպեր գետի վրայով անցնող կամրջից ոչ հեռու։ Այստեղով անցել է կարևոր առևտրական ճանապարհ։

1803 թվականը որոշվում էր վանական համալիրի ճակատագիրը։ Դրանից հետո Ֆյուրսթենֆելդբրուքի զարգացման համար նախադրյալներ ստեղծվեցին։ Սակայն միայն 1935 թվականին այն պաշտոնապես քաղաք դարձավ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարևոր նշանակություն ունեցավ դեպի Մյունխեն քաղաքային էլեկտրագնացքի կայարանի բացումը։

Պատերազմի արդյունքում՝ ի հաշիվ փախստականների, և քաղաքային էլեկտրագնացքի կառուցման շնորհիվ՝ ի հաշիվ Մյունխենի հետ կապի, քաղաքի բնակչությունը կտրուկ աճեց։

Այսօր Ֆյուրսթենֆելդբրուքը ժամանակակից քաղաք է՝ լավ ենթակառուցվածքներով և արտադրական տարբեր ոլորտներով։

Քաղաքականություն

Ներկայիս քաղաքապետը օբերբուրգամիստր Զեփ Կելեռեռն (Sepp Kellerer) է։

Համագործակցող քաղաքներ

Frankreich Լիվրի–Գարգան (Livry-Gargan, Ֆրանսիա) (1967 թվական հունիսի 28)
Italien Չերվետերե (Իտալիա) (1973 թվական հունիսի 29)
Vereinigte Staaten von Amerika Վիչիտա ֆոլս (Wichita Falls, ԱՄՆ) (1985 թվական դեկտեմբերի 3)
Kroatien Զադար (Zadar, Խորվաթիա) (1989 թվական հոկտեմբերի 2)
Spanien Ալմունյեկար (Almuñécar, Իսպանիա) (2005 թվական հունիսի 25)

Կուլտուրա և տեսարժան վայրեր

Թատրոններ

Միջոցառումներ և նիստեր

Կառույցներ

Բառոկո ոճի վանական համալիր «Ֆյուրսթենֆելդ» (Fürstenfeld), հեղինակ՝ Անտոնիո Վիսկարդի (Antonio Viscardi)։

Սպորտ

Էկոնոմիկա և ենթակառուցվածքներ

Ճանապարհային հաղորդակցություն

Մայրուղի Մյունխեն–Շտուտգարտ (A 8) և մայրուղի Մյունխեն–Լինդաու (A 96)

Դաշնային ճանապարհ B 2 և դաշնային ճանապարհ B 471

Պետական ճանապարհ Staatsstraße 2054

Ֆյուրսթենֆելդբրուքը շրջագծող ճանապարհ Kreisstraße 17

Մյունխենի քաղաքային էլեկտրագնացքի S4 ուղի

Konigludwigdunkel – Արքա Լյուդվիգ գարեջուր

Առևտային ձեռնարկություններ

National Semiconductor եվրոպական կենտրոն (կիսահաղորդիչների արտադրություն)

Կոկա–կոլա ընկերություն՝ Coca-Cola Erfrischungsgetränke AG König Ludwig Schloßbrauerei Kaltenberg (Կալթենբերգ ամրոցում գտնվող Արքա Լյուդվիգի անվան գարեջրի գործարան)

Schleifring GmbH Schleifring (բարձրորակ էլեկտրոնային / էլեկտրոմեխանիկական փոխանցման տուփերի արտադրություն)

Պետական ձեռնարկություններ

Ֆյուրսթենֆելդբրուքի ավիաբազա (մականունը՝ Fursty է այնտեղ գտնվող ռազմական ուսումնարանի հետ կապված՝ որպես ռազմական ավիացիայի օրրան)

Բավարիայի կառավարման և արդարադատության հատուկ բարձրագույն ուսումնական հաստատություն – Ֆյուրսթենֆելդբրուքի կոմիսարների դպրոց պետական հաստատություն

Կրթություն

Գրաֆ Ռասոյի անվան գիմնազիա

Վիսքարդի անվան գիմնազիա

Ֆյուրսթեֆելդբրուքի պետական մասնագիտական դպրոց

Քաղաքում ծնվածներ

  • Օլաֆ Իտենբախ (Olaf Ittenbach)՝ սարսափ ֆիլմերի գերմանացի ռեժիսոր
  • Ֆերդինանդ ֆոն Միլեր (Ferdinand von Miller), բարձրակարգ թուջագործ (архи-литейщик)
  • Ալեքսանդր Մացա (Alexander Mazza), հեռուստահաղորդավար
  • Էռնի Սինգեռլ (Erni Singerl), Բավարիայի ժողովրդական դերասանուհի
  • Բեռնդ Շպեթ (Bernd Späth), գերմանացի գրող։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրսթենֆելդբրուք» հոդվածին։