Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթ 2015 (իտալ.՝ Supercoppa italiana 2015), Իտալիայի Սուպերգավաթի 28-րդ խաղարկումը, որն անցկացվել է 2015 թվականի օգոստոսի 8-ին Շանհայ քաղաքի մարզադաշտում, որտեղ հանդիպել են «Յուվենտուսն» ու «Լացիոն»։ Հանդիպման արդյունքում հաղթել է «Յուվենտուսը» 2։0 հաշվով[1][2]։